Վալերի Վրուբլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Վրուբլևսկի
բելառուս․՝ Валеры Антоні Ўрублеўскі
Walery Antoni Wróblewski.png
Ծնվել էդեկտեմբերի 27, 1836(1836-12-27)
ԾննդավայրŽaludok, Լիդսկի գավառ, Vilna Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 5, 1908(1908-08-05) (71 տարեկանում) կամ հուլիսի 5, 1908(1908-07-05)[1] (71 տարեկանում)
Մահվան վայրOuarville
ՔաղաքացիությունԼեհաստան
Ռուսական կայսրություն
ԿրթությունԱնտառային ինստիտուտ
Մասնագիտությունհեղափոխական, քաղաքական գործիչ, զինծառայող, communard, lamplighter և տպագրիչ
Ծնողներհայր՝ Antoni Wróblewski?, մայր՝ Róża Wróblewska?
Քաղաքական կուսակցությունԼեհական սոցիալիստական կուսակցություն
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ
Valéry Wroblewski Վիքիպահեստում

Վալերի Անտոնի Վրուբլևսկի (լեհ.՝ Walery Antoni Wróblewski, 18361908), լեհական և միջազգային հեղափոխական շարժման գործիչ։ Մանր շլյախտիչ։

18631864 թվականների լեհական ապստամբության ժամանակ ղեկավարել է ապստամբական ջոկատներ Գրոդնոյի և Լյուբլինի նահանգներում։ 1864 թվականի հունվարին վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ Փարիզի կոմունայի հռչակումից (1871 թվական) հետո, արդեն գեներալ, եղել է Փարիզը հարավից պաշտպանող ջոկատների հրամանատարը։ Կոմունայի անկումից հետո վտարանդվել է Լոնդոն։ 1872 թվականից՝ I Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի անդամ։ Պաշտպանել է Կ․ Մարքսին և Ֆ․ Էնգելսին՝ Մ․ Բակունինի դեմ պայքարում։ 1872 թվականին գլխավորել է Լոնդոնում կազմակերպված «Լյուդպոլսկի» լեհական հեղափոխական ընկերությունը։ 1870-ական թվականների վերջին Վրուբլևսկին Ժնևում կապ է հաստատել ռուս հեղափոխականների և լեհական առաջին մարքսիստների հետ։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 532 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1995. — ed. size: 165000000