Վալերի Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վալերի Խաչատրյան | |
|---|---|
| Ծնվել է | Մայիսի 1, 1947 |
| Ծննդավայր | Ներքին Հոոռաթաղ |
| Մահացել է | 1991, դեկտեմբերի 5 |
| Մահվան վայր | Երևան |
| Գերեզման | Երևան |
| Քաղաքացիություն | ՀՀ |
| Կրոն | քրիստոնեություն |
| Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970) |
| Մասնագիտություն | ազատամարտիկ և վիրաբույժ |
Վալերի Մովսեսի Խաչատրյան (մայիսի 1, 1947, Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 1991, Երևան, Հայաստան), հայ ազատամարտիկ, վիրաբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1970)։ 1970 թվականից աշխատել է Երևանի տարբեր հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում։ 1991 թվականի մարտին մեկնել է Գետաշեն, համագործակցել Ս. Հակոբքյոխվյանի հետ, փրկել վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների կյանքը։ 1991 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ ՆԳ զինվորների աջակցությամբ Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները պատանդել են Խաչատրյանին, Ռ. Գրիգորյանին և Մ. Հակոբքյոխվյանին, տեղափոխել Կիրովաբադի բանտ։ Քսանօրյա կտտանքներից, ծեծ ու ջարդից հետո, ճապոնացի լրագրողների միջնորդությամբ, կիսամեռ ազատվել է բանտից, մահացել հիվանդանոցում։ Թաղված է Երևանում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |