Վալերի Բոլդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Բոլդին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա, Academy of Social Sciences of the Central Committee of CPSU? և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1935(1935-09-07)
Ծննդավայր Տուտաև, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 14, 2006(2006-02-14) (70 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Գերեզման Տրոեկուրովյան գերեզմանատուն
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
 
Պարգևներ

Ժողովուրդների բարեկամության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վալերի Բոլդին (ռուս.՝ Валерий Иванович Болдин, սեպտեմբերի 7, 1935(1935-09-07), Տուտաև, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 14, 2006(2006-02-14), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կուսակցական գործիչ, ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1988-1991, 1986-1988)։ ԽՍՀՄ 11-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։

Կենսագրությունմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Տիմիրյազևայի Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը։

1960 թվականից ԽՄԿԿ անդամ է։

1961-1965 թվականներին աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի աշխատակազմում։

1969 թվականին ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից Հասարակական գիտությունների ակադեմիան։ Տնտեսագիտության թեկնածու է (1969)։

1969 թվականին դարձել է «Պրավդա» թերթի տնտեսական մեկնաբան, այնուհետև գլխավորել է գյուղատնտեսական բաժինը որպես թերթի խմբագրական խորհրդի անդամ։

1981-1987 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարի օգնական, գլխավոր քարտուղար Գորբաչովի օգնականը։

1987-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի ընդհանուր բաժնի վարիչ։

1990 թվականի մարտի 23-ից եղել է ԽՍՀՄ նախագահական խորհրդի անդամ[1]։

1990 թվականի ապրիլի 17-ից մինչև 1991 թվականի օգոստոսի 22-ը եղել է ԽՍՀՄ նախագահի աշխատակազմի ղեկավար[2]։

Արտակարգ դրության պետական կոմիտեի կողմից ակտիվորեն մասնակցել է 1991 թվականի օգոստոսի իրադարձություններին։ 1991 թվականի օգոստոսի 18-ին 4 հոգանոց խմբի կազմում (Բակլանով, Բոլդին, Վարեննիկով և Շենինով) թռչում է Ֆորոս Գորբաչովի մոտ։ Ժամը 18։00-ին նրանց խումբը մեկնել է Մոսկվա։

1991 թվականի օգոստոսի 22-ին ազատվել է պաշտոնից[3] և ձերբակալվել ՊՊԾ գնդի կողմից, պահվել «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում, 1991 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։ 1994 թվականի մայիսի 6-ին քրեական գործը կարճվել է Պետական դումայի «Քաղաքական և տնտեսական համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա։

Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր։

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Болдин В. И. Крушение пьедестала. Штрихи к портрету М. С. Горбачева. — Республика, 1995. — 447 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]