Տուտաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ռուս.՝ Тутаев
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է13-րդ դար թ.
Առաջին հիշատակում1238
Մակերես25,5 կմ²
ԲԾՄ130 մետր
Բնակչություն39 837 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ48533
Փոստային դասիչ152300–152303
Պաշտոնական կայքагп-тутаев.рф
Տուտաև (Ռուսաստան)##
Տուտաև (Ռուսաստան)

Տուտաև (ռուս.՝ Тута́ев), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի մարզային ենթակայության քաղաքի կարգավիճակ[2]։ Ընդ որում՝ վարչականորեն ընդգրկված լինելով Տուտաևի շրջանի մեջ, ձևավորում է Տուտաև անվանումը կրող մունիցիպալ կազմավորումը, որի կազմում գտնվող միակ բնակավայրն է և ունի քաղաքյին բնակավայրի կարգավիճակ[3]։ Ընկած է Վոլգա գետի երկու ափերին։ Զբաղեցնում է 25,5 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի տվյալներով եղել է 39 643։

Տուտաևն ընդգրկված է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում[5], հարուստ է պատմության և մշակույթի հուշարձաններով։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1238 թվականին[6]։

Մինչև 1822 թվականը եղել են Վոլգա գետով միմյանցից բաժանված երկու բնակավայր՝ Ռոմանով և Բորիսոգլեբսկ անուններով։ 1822 թվականին Ալեքսանդր Առաջին ցարի հրամանագրով դրանք միավորվել են, բնակավայրը կոչվել է Ռոմանով-Բորիսոգլեբսկ։ 1918 թվականին վերանվանվել է՝ ստանալով սպիտակգվարդիականների դեմ մղված կռվում խիզախությամբ աչքի ընկած և զոհված շարքային կարմիրբանակային Ի. Պ. Տուտաևի (1897—1918) անունը։

Տուտաևը երբեմն դասվում է Ռուսաստանի ոսկե օղակ անվանումով հայտնի զբոսաշրջային երթուղում ընդգրկված քաղաքների շարքին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20200822004543/https://rosstat.gov.ru/storage/mediabank/CcG8qBhP/mun_obr2020.rar
  2. «Закон Ярославской области от 7 февраля 2002 года N 12-з «Об административно-территориальном устройстве Ярославской области»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին։ Վերցված է 2018-09-25 
  3. «Закон Ярославской области от 21 декабря 2004 г. № 65-з «О наименованиях, границах и статусе муниципальных образований Ярославской области»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-05-ին։ Վերցված է 2018-09-25 
  4. «РОССТАТ Территориальный орган Федеральной службы государственной статистики по Ярославской области Ярославская область в цифрах 2012. Краткий статистический сборник. г.Ярославль 2012 год»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2013-04-05 
  5. «Приказ Министерства культуры Российской Федерации, Министерства регионального развития Российской Федерации от 29 июля 2010 г. № 418/339 г. Москва»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-11-ին։ Վերցված է 2015-07-11 
  6. {http://demetra.yar.ru/index.php/tutaevskij-rajon/istoriya-kraya Archived 2021-05-04 at the Wayback Machine. История края}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Добровольская Э. Д., Гнедовский Б. В.  Ярославль. Тутаев. — М.: Искусство, 1981. — 310 с.
  • Иконы «романовских писем»: Тайны и открытия забытой традиции Ярославской земли. Свод русской иконописи / Авт.-сост. И. Л. Хохлова; научн. ред. И. Л. Бусева-Давыдова. — М.; Рыбинск: ИП СИВ, ИПК Парето-Принт, 2011. — 262 с. — ISBN 978-5-9903362-1-6
  • Конюшев К. В.  Тутаев: Исторический очерк/ 2-е изд. — Ярославль: Верхне-Волжское кн. изд-во, 1989. — 159 с. — ISBN 5-7415-0018-8
  • Конюшев К. В.  Тутаев (Романов-Борисоглебск): записки краеведа. — Ярославль: Аверс Плюс, 2008. — 123 с.
  • Тутаев. — Тутаев: Внешторгиздат, 1991. — 12 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]