Վալենտին Վիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վալենտին Վիոլա
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1991(1991-08-28)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Perito Moreno
Հասակ 173 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սան Լորենսո
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2012 Արգենտինա Ռասինգ (Ավելյանեդա) 46 (6)
2012—2015 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 18 (1)
2013—2014  Արգենտինա Ռասինգ (Ավելյանեդա) 30 (1)
2014—2015  Թուրքիա Կարդեմիր Կարաբյուկսպոր 21 (3)
2016—մ.հ. Կիպրոսի Հանրապետություն Ապոլոն (Լիմասոլ) 0 (0)
2016  Բելգիա Մուսկրոն-Պերյուվելզ 23 (2)
2017  Կոլումբիա Ինդեպենդենտե Մեդելին 18 (4)
2018—մ.հ.  Արգենտինա Սան Լորենսո 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վալենտին Նիկոլաս Վիոլա (իսպ.՝ Valentín Nicolás Viola, օգոստոսի 28, 1991(1991-08-28)[1], Perito Moreno), արգենտինացի ֆուտբոլիստ, «Սան Լորենսո» ակումբի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլան «Ռասինգ» ակումբի սան է: 2010 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Կոլոն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[2]: 2011 թվականի մայիսի 8-ին՝ «Արսենալ» ակումբի դեմ խաղի ժամանակ Վիոլան խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[3]: 2012 թվականի ամռանը Վիոլան տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո: Օգոստոսի 27-ին՝ «Ռիու Ավե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ Լիգայում[4]: Դեկտեմբերի 7-ին՝ Եվրոպա Լիգայի շրջանակներում կայացած հունգարական «Վիդեոտոն» ակումբի դեմ խաղի ժամանակ Վիոլան խփել է իր առաջին գոլը «Սպորտինգ» ակումբի կազմում[5]:

2013 թվականի ամռանը Վիոլան վերադարձել է «Ռասինգ» ակումբ: Օգոստոսի 1-ին՝ Հարավամերիկյան գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Լանուս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կարողացել է դառնալ գոլի հեղինակ[6]:

2014 թվականի ամռանը Վիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է թուրքական «Կարդեմիր Կարաբյուկսպոր» ակումբ: Օգոստոսի 31-ին՝ «Ֆեներբախչե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը թուրքական Սուպերլիգայում[7]: Նոյեմբերի 23-ին՝ «Գենչլերբիրլիգի» ակումբի դեմ խաղի ժամանակ Վալենտինը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[8]:

2016 թվականի սկզբին Վիոլան պայմանագիր է կնքել «Ապոլոն» ակումբի հետ, ինչից հետո նա միանգամից տեղափոխվել է բելգիական «Մուսկրոն-Պեյրուվեյզ» ակումբ: Հունվարի 23-ին՝ «Լոքերեն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[9]: Հունվարի 31-ին՝ «Օստենդե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[10]:

2017 թվականի սկզբին Վալենտինը վարձավճարով տեղափոխվել է կոլումբիական «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբ: Փետրվարի 6-ին՝ «Միլիոնարիոս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթում[11]: Փետրվարի 9-ին՝ «Էնվիգադո» ակումբի դեմ խաղի ժամանակ Վիոլան խփել է իր առաջին գոլը «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի կազմում[12]: Նույն թվականին՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում նա դարձել է մեկական գոլի հեղինակ Պերուի «Մելգար»ref>«Ինդեպենդենտե Մեդելին VS. Մելգար 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-04-21 </ref> և Էկվադորի «Էմելեկ» ակումբների դեմ խաղերում[13]: 2018 թվականի սկզբին Վիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սան Լորենսո» ակումբ: Փետրվարի 27-ին՝ «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Ռասինգ Ավելյանեդա VS. Կոլոն 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-09-04 
  3. «Արսենալ Սարանդի VS. Ռասինգ Ավելյանեդա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-05-08 
  4. «Սպորտինգ Լիսաբոն VS. Ռիու Ավե 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-27 
  5. «Սպորտինգ Լիսաբոն VS. Վիդեոտոն 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-12-07 
  6. «Ռասինգ Ավելյանեդա VS. Լանուս 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-15 
  7. «Ֆեներբախչե VS. Կարդեմիր Կարաբյուկսպոր 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-08-31 
  8. «Գենչլերբիրլիգի VS. Կարդեմիր Կարաբյուկսպոր 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-11-23 
  9. «Մուսկրոն-Պեյրուվեյզ VS. Լոքերեն 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-01-23 
  10. «Օստենդե VS. Մուսկրոն-Պեյրուվեյզ 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-01-31 
  11. «Միլիոնարիոս VS. Ինդեպենդենտե Մեդելին 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-06 
  12. «Ինդեպենդենտե Մեդելին VS. Էնվիգադո 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-09 
  13. «Ինդեպենդենտե Մեդելին VS. Էմելեկ 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-17 
  14. «Խիմնասիա Լա-Պլատա VS. Սան Լորենսո 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-02-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]