Վալենտինա Կնյազևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալենտինա Կնյազևա
Վալենտինա Կնյազևա.jpg
Ծնվել էմայիսի 15, 1926(1926-05-15)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 2004(2004-08-20) (78 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Ռուսական թանգարան
Գործունեության ոլորտԿերպարվեստ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
Ստորագրություն
Kniazeva podpis-1988.jpg

Վալենտինա Պավլովնա Կնյազևա (ռուս.՝ Валентина Павловна Князева, մայիսի 15, 1926(1926-05-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2004(2004-08-20), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս գիտնական, թանգարանի աշխատող, գրող, ռերիխովեդ։ Արվեստագիտության թեկնածու (1953), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1999)։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար», «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալներով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Պավլովնա Կնյազևան ծնվել է 1926 թվականի մայիսի 15-ին Լենինգրադում, քաղաքի շրջափակման ժամանակ սովորել է միջնակարգ դպրոցում։ 1945 թվականին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ[1], 1953 թվականին ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել ատենախոսություն արվեստագիտության թեկնածուի աստիճանի համար[1]։ Երկար տարիներ Ռուսական պետական թանգարանում աշխատել է որպես 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկզբի գեղանկարչության ոլորտի առաջատար գիտական աշխատակից[1][2]։ Վ. Պ. Կնյազևան եղել է թանգարանային աշխատանքի ճանաչված մասնագետ[3]։

Վ. Պ. Կնյազևայի առաջին հրապարակումները հայտնվել են 1950-ական թվականներին։ Նրան են պատկանում մի քանի մենագրական աշխատանքներ, որոնց թվում է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի («ՀՌՆԱ») պատմության ուսումնասիրությունը[4]։

Նիկոլայ Ռերիխի աշխատանքով Վալենտինա Կնյազևան հետաքրքրվել է 1959 թվականին, երբ դարձել է Ռուսական պետական թանգարանում նրա ստեղծագործությունների մեծ ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը։ Այդ աշխատանքները Հնդկաստանից ԽՍՀՄ էր բերել Յու. Ն. Ռերիխը։ Արվեստագետը նկարչի նկարների տարեգրության ոլորտում գիտական բացահայտում է կատարել[5]։ Նրա գրրին է պատկանում նկարչի մասին առաջին գիտական մենագրությունը՝ «Ն. Կ. Ռերիխ» (Լ.-Մ., 1963)[6], հրատարակել է «Ն. Ռերիխ» ալբոմը (Մ., 1968)[7]: 1972 թվականին Վալենտինա Կնյազևայի և Նիկոլայ Ռերիխի կենսագիր Պավել Բելիկովի համագործակցության արդյունքում լույս է տեսել «Երիտասարդ գվարդիա» հրատարակչության «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքի «Ռերիխ» գիրքը[8]։

1979 թվականին Վ. Պ. Կնյազևան տպագրել է «Զինաիդա Եվգենևնա Սերեբրյակովա» գիրքը, 1980 թվականին՝ «19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական պատկերը» ալբոմը (Ի. Ն. Պրուժանի հետ համահեղինակությամբ), իսկ 1987 թվականին դարձել է «Զինաիդա Սերեբրյակովա։ Նամակներ։ Ժամանակակիցները նկարչուհու մասին» հրատարակության հեղինակ և կազմող[9]։

1990-ական թվականներին Վալենտինա Պավլովնա Կնյազևան աշխատել է «Ն. Կ. Ռերիխ։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (Սանկտ Պետերբուրգ, 1994) ալբոմի վրա՝ վերատպելով Ն. Կ. Ռերիխի կենսագրությունը («Ագնի» հրատարակչություն, Սամար, 1996), ակտիվ մասնակցել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) ռերիխյան հասարակության ստեղծման, ընտրվել է նրա նախագահ։

Վ. Պ. Կնյազևային են պատկանում գիտական հետազոտություններ Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի, Բորիս Կուստոդիևի, Վասիլի Շուխաևի, Ալեքսանդր Յակովլևի և այլոց կյանքի ու գործունեության մասին։ Վալենտինա Կնյազևայի գրքերն օգտագործվում են հանրագիտարանային հոդվածների, դիսերտացիաների, գիտական աշխատությունների, կրթական ծրագրերի հեղինակների կողմից[4][10][11][12][13][14][15][16]։

2004 թվականին Վալենտինա Պավլովնա Կնյազևայի կամքով նրա արխիվը և գրադարանը հանձնվել են Իզվարա քաղաքի Ն. Կ. Ռերիխի պետական թանգարան-դաստակերտին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Князева В. П. Жак-Луи Давид. 1748—1825 [Текст] / В. П. Князева. — М.-Л. : Искусство, 1949. — 36 с., 9 ил. на вклейках : ил. — (Массовая библиотека).
  • Князева В. П. Николай Иванович Дормидонтов. — М. : Советский художник, 1955. — Тираж — 5.000 экз. [Единственная прижизненная монография].
  • Князева В. П. Борис Михайлович Кустодиев : (1878—1927), каталог выставки / Государственный Русский музей; [авт. предисл.].— Л. : Гос. Русский музей, 1959 .— 117, [2] с., [18] л. ил., портр.
  • Князева В. П. Одна из ранних работ И. Е. Репина.— «Сообщения Гос. Русского музея, вып. 6». Л.: 1959. — С. 37—41.
  • Князева В. П. Евгений Александрович Кацман. М.: Советский художник, 1962 г. 108с. — Тираж 5.200 экз. (В соавторстве с Гронским И. М.).
  • Князева В. П. Н. К. Рерих. Ленинград — Москва: Искусство, 1963.
  • Князева В. П. АХРР. Ассоциация художников революционной России. Ленинград: Художник РСФСР, 1967.(չաշխատող հղում)
  • Князева В. П. Н. Рерих. М.: Искусство, 1968.
  • Князева В. П. О датировке произведений Н. К. Рериха последнего десятилетия его творчества. Издание Совета по художественным музеям при Академии художеств СССР. М., 1969.
  • Князева В. П. Рерих: (Отр. из книги). В поисках своего пути. Сердце Азии // Московский комсомолец. — 1972. — 23-25 марта. (В соавторстве с Беликовым П. Ф.).
  • Князева В. П. Рерих.— М.: «Молодая гвардия», серия «Жизнь замечательных людей», 1972, 1973; Самара, 1996; Новосибирск, 2009. (В соавторстве с Беликовым П. Ф.).
  • Князева В. П. «Богатырский фриз» / Н. К. Рерих : жизнь и творчество: Сб. статей (член редколлегии) // НИИ теории и истории изобразительных искусств Академии художеств СССР — М. : Изобразительное искусство, 1978. С .105-117.
  • Князева В. П. Зинаида Евгеньевна Серебрякова.— М.: Изобразительное искусство, 1979.
  • Князева В. П. Русский портрет конца XIX — начала XX века.— М.: Изобразительное искусство, 1980. (В соавторстве с Пружан И. М.).
  • Князева В. П. О датировке произведений Н. К. Рериха последнего периода творчества. Государственный Русский музей. Современный художественный музей. Проблемы деятельности и перспективы развития. Сборник научных трудов.— Ленинград, 1980.
  • Князева В. П. Вечно прекрасное: [По материалам выставки произведений З.Е. Серебряковой, г.Москва, февр. 1987] / Художник.— 1987.— № 9.— С. 30—41.
  • Зинаида Серебрякова. Письма. Современники о художнице / Автор-составитель В. П. Князева.— М: Изобразительное искусство, 1987.
  • Князева В. П. А. Е. Яковлев, 1887-1938. В. И. Шухаев, 1887-1973 : Кат. выст. : К 100-летию со дня рождения / [Авт. вступ. ст. и науч. ред. В. П. Князева].— Л. : Художник РСФСР, 1988.— 76,[1] с. : ил., цв. ил.
  • Рерих Н. К. Сказки. / Составитель канд. иск. В. П. Князева, ред. и автор прим. док. ист. наук Л. Д. Засорина, оформ. худ. В. К. Федосова.— Л.: «Экополис и культура», 1991.— 158 с.
  • Князева В. П. Николай Рерих. Летопись жизни и творчества.— СПб., 1994.
  • «Рерих: Пророчества» / Князева В. П., Кузнецова И. Н., Маточкин Е. П.— Самара : Агни, 2004, 198с.,[1]л.ил. ISBN 5-94650-022-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Князева Валентина Павловна // Российский государственный архив литературы и искусства (РГАЛИ)
  2. Князева Валентина Павловна / Авторы (краткие биографические сведения) // ЖЗЛ. Каталог. 1933—1973. Жизнь замечательных людей. Серия биографий. Вып. 14 (546).— М., Молодая гвардия, 1974, с. 221. Фото.
  3. Муратов П. Д. Как мы начинали галерею. Archived 2009-05-27 at the Wayback Machine. Мой Новосибирск. Книга воспоминаний. — Новосибирск: Новая Сибирь, 1999. ISBN 5-08-007748-4
  4. 4,0 4,1 АХРР(չաշխատող հղում) // Большая советская энциклопедия: В 30 т.— М.: «Советская энциклопедия», 1969-1978.
  5. Алянский Ю. Секрет Николая Рериха Archived 2020-02-24 at the Wayback Machine. // Газета «Смена» (Ленинград), 22.05.1968. (автор — сотрудник АПН) * Алянский Ю. Загадки одной коллекции // Газета «Советская Латвия», 12.06.1968.— №135 (публикация А. Н. Анненко в журнале рериховского движения «Грани Эпохи», 2013.— №53.)
    • «Открытие советского искусствоведа чрезвычайно заинтересовало Святослава Рериха», — писал корреспондент АПН / Алянский Ю. Секрет Николая Рериха (Газета «Смена» (Ленинград), 22.05.1968.) // Николай Рерих в советской периодике : Сб.— М.: Директ-Медиа, 2011.— 116 с.— ISBN 9785998949272
  6. Князева В. П. Николай Константинович Рерих. 1874—1947.— Л.-М. : Искусство, 1963.— 172с.— 30000 экз.
  7. Князева В. П. Н. Рерих.(չաշխատող հղում)— М. : Искусство, 1968.— 45 с.— 100000 экз.(չաշխատող հղում)
  8. Գիրքն ունեցել է մի քանի հրատարակություններ, թարգմանվել է լիտվերեն և ռումիներեն, Հնդկաստանում լույս է տեսել նեպալերեն և բենգալերեն: Գրախոսականներ՝ Ա. Ալյոխին – Գրքերի ակնարկ, 1972, հուլիսի 7; Ն. Բերեգով – Նովգորոդի ճշմարտություն, 1972, սեպտեմբերի 14; Գ. Գերոդնիկ – Խորհրդային Էստոնիա, 1973, մայիսի 20:
  9. Зинаида Серебрякова. Письма. Современники о художнице / Автор-составитель В. П. Князева.— Издательство: Изобразительное искусство, 1987. — 304 стр. — Тираж: 40000 экз.
  10. З. Н. Серебрякова // Энциклопедия Санкт-Петербург.
  11. Яковлев Ал-др Евг Archived 2013-01-28 at the Wayback Machine. // Гуманитарный словарь.— М., 2002
  12. Серебрякова Зинаида Евгеньевна // Популярная художественная энциклопедия / Под ред. Полевого В. М.— М.: «Советская энциклопедия», 1986
  13. Работы Князевой упоминаются в следующих диссертациях:
  14. «Зинаида Серебрякова. Особенности личной и творческой биографии»(չաշխատող հղում) / Иванова Н. А. (Санкт-Петербургский государственный университет культуры и искусств. Научный руководитель — Иконникова С. Н.) // Пятая Санкт-Петербургская ассамблея молодых ученых и специалистов. Тезисы докладов. Семинар «Художественная культура на пороге III тысячелетия»
  15. Программа учебного курса РГГУ
  16. «Список лит-ры + вопросы к зачёту по Русскому иск-ву 1917-1941»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2012-12-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]