Jump to content

Վալդեմար Անտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալդեմար Անտոն
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 20, 1996(1996-07-20)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ալմալիկ, Tashkent Region, Ուզբեկստան
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Վալդեմար Անտոն (գերմ.՝ Waldemar Anton, ուզբ.՝ Valdemar Anton, հուլիսի 20, 1996(1996-07-20)[1][2], Ալմալիկ, Tashkent Region, Ուզբեկստան), գերմանացի ֆուտբոլիստ, «Շտուտգարտ» ակումբի և Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։ Խաղացել է նաև եզրային պաշտպանի կամ հենակետային կիսապաշտպանի դիրքերում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեմար Անտոնը ծնվել է 1996 թվականի հուլիսի 20-ին Ալմալիկ քաղաքում, որը գտնվում է Ուզբեկստանի Տաշքենդի շրջանում։ Մինչև 2016 թվականի հուլիսը համարվում էր, որ ծնվել է Էնգեն քաղաքում, որը գտնվում է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում։ Սակայն հարցազրույցներից մեկում հերքել է այդ տեղեկությունը և պատմել, որ իրականում ծնվել է Ալմալիկում։ Նրա ծնողները ծնվել են Ուզբեկստանում, ավելի ուշ տեղափոխվել են Գերմանիա։ Անտոնի խոսքով՝ իր տատիկն ու պապիկը խոսել են ուզբեկերենով, իսկ նրա ծնողները և ինքը՝ ռուսախոսներ են, որոնք միաժամանակ տիրապետում են նաև գերմաներենին[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանովեր 96»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ֆուտբոլ սովորել «Հանովեր 96» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում։ Խաղացել է ակումբի երիտասարդական թիմում։ 2015 թվականից «Հանովերի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: 2016 թվականից սկսել է ընդգրկվել հիմնական թիմում, որը հանդես է եկել գերմանական Բունդեսլիգայում։ Բունդեսլիգայում առաջին հանդիպումը կայացել է «Շտուտգարտի» դեմ (2:1): Առաջնությունում առաջին գոլը խփել է 2016 թվականի ապրիլի 15-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը։ Հիմնական թիմում հանդես գալու 5 տարիների ընթացքում մասնակցել է 137 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ:

«Շտուտգարտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 28-ին տեղափոխվել է «Շտուտգարտ»՝ կնքելով քառամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո[4]։ 2021 թվականի նոյեմբերի 5-ին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը[5]։ 2023 թվականի օգոստոսին նշանակվել է թիմի ավագ, իսկ 2024 թվականի հունվարի 14-ին երկարաձգել է պայմանագիրը «Շտուտգարտի» հետ մինչև 2027 թվականը[6]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի վերջին Անտոնով սկսել են հետաքրքրվել Ուզբեկստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնագետները։ Որոշ ժամանակ պնդվում էր, որ բանակցություններ են ընթանում Անտոնին Ուզբեկստանի հավաքական հրավիրելու շուրջ, սակայն դրանից հետո ԶԼՄ-ներում այդ մասին ոչ մի հաղորդագրություն չի հայտնվել[7][8][9]։ 2016 թվականի հուլիսին տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ կցանկանար խաղալ Ռուսաստանի հավաքականում, եթե նման հնարավորություն ընձեռվեր։ 2016 թվականի սեպտեմբերի սկզբին Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։

2024 թվականի մարտի 14-ին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի և Նիդեռլանդների հավաքականների դեմ ընկերական խաղերին[10]։ Հավաքականում նորամուտը նշել է մարտի 23-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում (2:0)՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Թոնի Կրոսին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Ўзбекистон МТЖда ўйнаши тахмин қилинган футболчи Россия терма жамоасида ўйнашга қарши эмас. Дата обращения: 14 июля 2016. Архивировано из оригинала 15 августа 2016 года
  4. «VfB macht Anton-Transfer perfekt - Jackson Martinez kein Thema». Kicker (գերմաներեն). 2020 թ․ հուլիսի 28.
  5. «Waldemar Anton verlängert bis 2025». VfB Stuttgart (գերմաներեն). 2021 թ․ նոյեմբերի 5.
  6. «Anton extends contract through to 2027». VfB Stuttgart (անգլերեն). 2024 թ․ հունվարի 14.
  7. «Бундеслига футболчиси Ўзбекистон терма жамоасида ўйнаши мумкин». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  8. «Германия Бундеслигаси футболчиси Ўзбекистон миллий терма жамоаси сафига таклиф этилиши мумкин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  9. ««Wer ist Anton Waldemar»? Потенциальная звезда Узбекистана из Германии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  10. «Start ins EM-Jahr mit sechs Neulingen und sechs Rückkehrern». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  11. «Traumstart ins EM-Jahr». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդեմար Անտոն» հոդվածին։