Վազգեն Սաֆարյանց
Վազգեն Սաֆարյանց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Բելառուս |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Vazgen Safaryants Վիքիպահեստում |
Վազգեն Գրիգորիևիչ Սաֆարյանց(հոկտեմբերի 22, 1984[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) ծագումով հայ բելառուս սիրողական ոճի բռնցքամարտիկ։ 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, մինչև 60 կգ քաշային կարգում հասել է մինչև 1/8 եզրափակիչ և զբաղեցրեց 9-րդ տեղը[2]։ 2008 և 2013 թվականների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր[3]։ Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (2009 թ)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Սաֆարյանցը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 22-ին Հյուսիսային Օսիայում[5]։ Հայրը ծագումով եղել է Գյումրի քաղաքից[6]։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով և ըմբշամարտով։ 13 տարեկանում սպարինգում պարտվելուց հետո նա լրջորեն սկսել է հետաքրքրվել է բռնցքամարտով։
Մինսկի «Դինամոյում» մարզվելու տարիներին դարձել է 2007, 2008, 2010 և 2016 թվականների Բելառուսի չեմպիոն։ 2006 թվականին Պլովդիվում մասնակցել է Եվրոպայի 36-րդ առաջնությանը, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ․ նա 1/8 եզրափակչում հաղթել է հունգարացի Միկլոշ Վարգային (50:30), քառորդ եզրափակչում՝ վրացի Կոնստանտին Կուպատաձեին (45:24), իսկ կիսաեզրափակչում պարտվել է հայ Հրաչիկ Ջավախյանին (16:25)։
2007 թվականին նա մասնակցել է Չիկագոյում կայացած աշխարհի առաջնությանը և հաղթել ուգանդացի Շարիֆ Բոգերային և ղրղզստանցի Մուխթարչան Ազիմովին (33։ 9), իսկ 1/8 եզրափակչում պարտվել հյուսիսկորեացի Կիմ Սոնգուկին ( 18:19)։
2008 թվականին Լիվերպուլում կայացած Եվրոպայի 37-րդ առաջնությունում նա հասել է մինչ օրս իր ամենանշանակալի հաջողությանը․ նա հաղթանակներ է տարել խորվաթ Ֆիլիպ Պալիչի (11:7), ռումինացի վրացի Պոպեսկուի (5:4), անգլիացի Թոմաս Ստալքերի (6:4) և իռլանդացի Ռոս Հիկիի (9:3) նկատմամբ նա դուրս եկել եզրափակիչ, որտեղ տանուլ է տվել ռուս Լեոնիդ Կոստիլևին (3:7) և զբաղեցրել երկրորդ տեղը։
2009 թվականին մասնակցել է Միլանում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ 2-րդ փուլում պարտվել է ուկրաինացի Դմիտրո Բուլենկովին (12:14)։
2010 թվականի հունիսին նա դուրս է մնացել Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի 38-րդ առաջնության քառորդ եզրափակչից՝ պարտվելով գերմանացի Էուգեն Բուրհարդիին (1:8)։
2012 թվականի ապրիլին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մասնակցել է Եվրոպայի օլիմպիական որակավորման փուլին։ Նա հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Էլիան Դիմիտրովին (16:12), Վրաստանի ներկայացուցիչ Կոբա Պչակադսեին (15:7) և Շոտլանդիայի ներկայացուցիչ Ջոշ Թեյլորին (13:10), սակայն վնասվածքի խատճառով չի մասնակցել եզրափակչին։
2013 թվականի հոկտեմբերին Ալմաթիում տեղի ունեցած աշխարհի 17-րդ առաջնությունում նա երկրորդ փուլում պարտվել է ադրբեջանցի Էլվին Իսաևին։
2016 թվականին Սամսունում մասնակցել է Եվրոպայի օլիմպիական որակավորման փուլին, որտեղ հասել է մինչև քառորդ եզրափակիչ և դուրսմ մնացել Դեյվիդ Օլիվեր Ջոյսին պարտվելուց հետո։ Ուկրաինայում 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում նա առաջին մենամարտում պարտվել է Պավլո Իշչենկոյին՝ 2:3 հաշվով։
Նալչիկում Վազգենի մարզիչը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Սերգեյ Տոտրովը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո նա մարզվել է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Լավրովի ղեկավարությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sports-Reference.com
- ↑ «Белорусские олимпийцы в Лондоне». Прессбол. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Вазген Сафарьянц стал серебряным призером чемпионата Европы по боксу в Минске». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Два мастер-класса прошли сегодня в регионах
- ↑ Vazgen Safaryants
- ↑ Путь к пьедесталу
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wasgen Safarjanz auf AIBA
- Wasgen Safarjants
- Wasgen Safarjanz auf amateur.boxing.strefa.pl