Վազգեն Ամիրբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Ամիրբեկյան
Վազգեն Ամիրբեկյան.jpg
Ծնվել էմարտի 24, 1915(1915-03-24)
ԾննդավայրՂարաքիլիս, Գուգարքի շրջան
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1984(1984-10-18) (69 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱվանգարդ, Սովետական Հայաստան, Բանվոր և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Վազգեն Ամիրբեկյան Վիքիդարանում

Վազգեն Միքայելի Ամիրբեկյան (մարտի 24, 1915(1915-03-24), Ղարաքիլիս, Գուգարքի շրջան - հոկտեմբերի 18, 1984(1984-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931 թվականից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում որպես «Քիմիայի ճակատում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-1940 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1940-1944 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-1949 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-1950 թվականներին՝ Լենինականի «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիր։ 1953 թվականին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-1960 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում՝ որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965 թվականին «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-1976 թվականներին ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է Երևանում[1]:

Վ. Ամիրբեկյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անքուն գիշերներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 180 էջ։
  • Վաչե Չինարյան (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1958, 180 էջ։
  • Կոմերիտականները (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 284 էջ։
  • Կոլտնտեսային բազմատիրաշ թերթերը, Երևան, Հայպետհրատ, 1961, 104 էջ։
  • Վաչե Չինարյան (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 228 էջ։
  • Սովետահայ տեղական մամուլը (1921-1925 թթ.), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 220 էջ։
  • Հայաստանի մամուլը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1971, 287 էջ։
  • Մենավոր ծառը (վեպ), Երևան, «Հայաստան», 1974, 284 էջ։
  • Ժողովուրդների եղբայրության դրոշով, Երևան, «Գիտելիք», 1979, 48 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 40