Վադիմ Բայկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վադիմ Բայկով
Вадим Геннадиевич Байков (Vadim Gennadiyevich Baykov).jpg
Ծնվել էմարտի 18, 1965(1965-03-18) (55 տարեկան)
Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերփոփ երաժշտություն և Q4376204?
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, պրոդյուսեր, դիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր և վոկալ
Կայքvadimbaykov.ru

Վադիմ Գենադիի Բայկով, մարտի 18, 1965(1965-03-18), Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր, դիրիժոր և դաշնակահար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Բայկովը ծնվել է 1965 թվականի մարտի 18-ին Վոլգոգրադում պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում: Մայրը աշխատում էր մանկապարտեզում՝ երաժշտական ղեկավար, իսկ հայրը՝ երաժշտական դպրոցի ուսուցիչ: Հինգ տարեկան հասակում (1970 թվականին) Վադիմը մոր հետ տեղափոխվում է Կլիմովսկ:

1972 թվականին ընդունվում է Մոսկովյան Պետական երգչախբային ուսումնարան: 13 տարեկան հասակից ներառված է եղել մի քանի անսամբլերի կազմում, որտեղ նվագել է տարբեր ստեղնավոր գործիքների վրա:

1985 թվականի ավարտել է երկրորդ Մոսկովյան տարածքային երաժշտական ուսումնարանի դաշնամուրի ջազայի բաժինը: Ունի երկրորդ մասնագիտություն՝ երգչախմբային դիրիժոր:

1982-ից մինչև 1984 թվականը, որպես դաշնակահար, մասակցել է տարբեր ջազային ֆեստիվալների:

1985-ից մինչև 1987 թվականը աշխատել է «Мари», «Август», «Лейся, песня» խմբերում:

1987 թվականին Լև Լեշենկոյի ղեկավարությամբ դարձել է «Спектр» խմբի մենակատարը:

1990 թվականին, երբ Լև Լեշենկոն ստեղծեց «Музыкальное агентство» թատրոնը, Վադիմ Բայկովը դարձավ այդ թատրոնի մենակատարը:

1993 թվականին լքեց թատրոնը և սկսեց մենակատարի կարիերան:

1993-ից մինչև 2000 թվականը թողարկել է 4 անհատական ալբոմ՝ «Русская рулетка» (1993), «Арифметика любви» (1995), «Царица моих сновидений» (1997), «Монета на счастье» (2000):

1998-ից մինչև 2006 թվականը եղել է երգչուհի Ալսուի խմբի գեղարվեստական ղեկավարը, իսկ 2004-ից մինչև 2006 թվականը եղել է նրա պրոդյուսերը: Որպես կոմպոզիտոր, Ալսուի համար գրել է մի շարք երգեր, այդ թվում նաև «Свет в твоём окне», «Последний звонок», «Первый раз» երգերը: Որպես կոմպոզիտոր և պրոդյուսեր, 2002 թվականին թողարկել է «Папина дочка» ալբոմը, որի բոլոր երգերը կատարել է իր դուստրը՝ Տատյանա Բայկովան[1]:

2006 թվականին ստեղծել է պրոդյուսերական «VB Pro» կենտրոնը, որը ամբողջովին կենտրոնացված էր ուղղափառ երաժշտության ձայնագրման և թողարկման վրա: Այդ կենտրոնը թողարկել է «Пассия» ալբոմը՝ Տղամարդկանց Կամերային երգչախմբի կատարմամբ, որը ղեկավարում էր Վադիմ Բայկովը, «Пустынька» հոգևոր փառաբանության ալբոմը՝ Ելիզավետա կույսի կատարմամբ: 2008 թվականին Վադիմ Բայկովը Ելիզավետա կույսի բանաստեղծությունների հիման վրա թողարկել է ժամանակակից ուղղափառ երգերի ալբոմ: Այսօր Ելիզավետա մայրիկը արդեն մայրապետ է: Ալբոմը թողարկվել է մետրոպոլիտ Սմոլենսկու և Կալինինգրադյան Կիրիլի օրհնությամբ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախկին կին` Գալինա[2]
  • Դուստր` Տատյանա Վադիմի Բայկովա, ավարտել է չինարենի խորացված ուսուցման հատուկ դպրոց և Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 2002 թվականին ձայնագրել է երգեր «Папина дочка» ալբոմի համար:
  • Որդի՝ Վադիմ Վադիմի Բայկով (ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 15-ին), երաժիշտ, կոմպոզիտոր, վերադաշնակող:
  • Որդի՝ Իվան Վադիմի Բայկով (ծնվել է 1998 թվականի օգոստոսի 29-ին)
  • Երկվորյակ դուստրեր՝ Աննա և Մարիա (ծնվել են 2004 թվականի նոյեմբերի 2-ին)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993՝ «Русская рулетка»
  • 1995՝ «Арифметика любви»
  • 1997՝ «Царица моих сновидений»
  • 2000՝ «Монета на счастье»
  • 2002՝ «Папина дочка» (Տատյանա Բայկովայի մենակատարային ալբոմը)
  • 2007՝ «Вадим Байков. Grand Collection» (բանաքաղություն)
  • 2008՝ «Небо»
  • 2012՝ «День за днем»
  • 2015՝ «Песни о любви» (բանաքաղություն)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 — «White Melody» (գործիքային պիես)
  • 2015 — «Loneliness» (գործիքային պիես)
  • 2015 — «Christmas Eve» (գործիքային պիես)
  • 2015 — «Trembling» (գործիքային պիես)
  • 2015 — «In The Dark» (գործիքային պիես)

Առավել հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Русская рулетка
  • «У меня нет жены»
  • «Горят мосты»
  • «Ты — мой лучший друг» (Դուետ Տատյանա Բայկովայի հետ)
  • «Незаконная жена»
  • «Золотая рыбка»
  • «На Ордынке»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]