Սոս Բաբումյան
Սոս Բաբումյան | |
---|---|
Ծնվել է | Հոկտեմբերի 30 1962 թ. |
Ծննդավայր | Լենուղի, Արմավիրի մարզ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Սոս Բաբումյան (հոկտեմբերի 30, 1962, Լենուղի, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոս Վազգենի Բաբումյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում։ Գեղարվեստական կրթությունը ստացել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ նկարչա-գծագրական բաժնում (1981-1986)։ Սկսած 1986 թվականից մասնակցել է Հայաստանի և այլ երկրների ցուցահանդեսներին։ 1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Բաբումյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրներում, մասնավոր հավաքածուներում (Ռուսաստանում, Իրանում, Սիրիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր)։ Ապրում և ստեղծագործում է Երևանում։ Ամուսնացած է, ունի երկու տղա[1]։
Մեջբերումներ Բաբումյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեջբերումներ Բաբումյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոս Վազգենի Բաբումյանը հայ տաղանդվոր նկարիչներից մեկն է։ Նրա յուրաքանչյուր կտավ, ոչ մեծ էտյուդ լինի, թե բարդ թեմատիկ կոմպոզիցիա, աչքի է ընկնում նուրբ գունազգացողությամբ։ |
Բաբումյանը շատ է աշխատում բնանկարի ժանրում։ Նրա ներդրումն այս բնագավռում նույնպես չափազանց նշանակալի է։ Նա հայ բնանկարիչներից է, ով նուրբ քնարականություն մտցրեց բնության պատկերման մեջ։ |
Չնայած նրան, որ նկարչի ստեղծագործությունները տարբերվում են միմյանցից, իրենք ներշնչում են հանգստության, խաղաղության զգացողություն, որն արտացոլում է հայկական բնության գեղեցկությունը։ |
Բաբումյանի բնանկարները, որոնք հաղորդում են բնության տարբեր եղանակներ, կարծես արտահայտում են մարդկային բումերանգ հոգեվիճակներ։ |
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 թ. անհատական ցուցահանդես Հալեպում
- 1995 թ. անհատական ցուցահանդես Թեհրանում
- 2000 թ. անհատական ցուցահանդես Հալեպում
- 2000 թ. ցուցահանդես Հալեպում, Հայաստանի հյուպատոսարանում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Армен Сатян, «Живопись Наших Современников», «Энциклопедия-Арменика» изд., Ереван, 2009г., ISBN 978-99941-997-9-2