Սև կոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սև կոթող
Der schwarze Obelisk
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1923
Էջեր483
ՀրատարակիչKiepenheuer & Witsch?
Հրատարակման տարեթիվ1956

Սև կոթող, գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, գրվել է 1956 թվականին: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլացիայով և աճող նացիոնալիզմով:

Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած նա իր ողջ կյանքը ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ նա աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Նա փորձում է հավելյալ գումար վաստակել՝ աշխատելով որպես մասնավոր ուսուցիչ գրախանութի սեփականատիրոջ տղայի հետ, ինչպես նաև տեղի եկեղեցում երգեհոն է նվագում:

Իր բազմակողմանի զարգացած լինելու շնորհիվ Լյուդվիգը համագործակցում է գերմանական բնակչության լայն զանգվածների և շրջակա գյուղերի հետ և մենք ականատես ենք լինում այդ ամենին: Օրինակ, մենք տեսնում ենք, որ բիզնեսմեններից ոմանք փորձում են հավատարիմ մնալ հին սկզբունքներին և արդյունքում սնանկանում են, մյուսները սպեկուլիացիայով զբաղվելով, այդ կերպ շահարկելով համակարգը, հարստանում են անորոշ և կասկածելի ձևերով: Մենք տեսնում ենք, որ պատերազմի վետերաններից ոմանք շատ քննադատորեն են վերաբերվում հին ձևերին, որը հանգեցնում է պատերազմում անհաջողություններ կրելուն, իսկ մյուսները ձգտում են վերադարձնել ռազմական կարգի հին օրերը:

Շատ դեպքեր կապված են կանանց հետ: Նրանցից երկուսը լքում են Լյուդվիգին այն պատճառով, որ նա չի կարողանում իր գոյությունը պահել ագահության և փողի դարաշրջանում: Նա նախընտրում է «մաքուր» կյանքը: Միգուցե և դա նրա ընտրությունը չէր, բայց նա հավատարիմ է իր սկզբունքներին և հիմա ստիպված է իր ընտրության պատճառով այդպես ապրել: Երրորդ կինը՝ Ժենեվյև Տերհովենը, ում Լյուդվիգը հանդիպում է հոգեբուժարանում, հավանաբար ամենակարևոր դերն ուներ նրա կյանքում: Նա այնտեղ է շիզոֆրենիա հիվանդության պատճառով և կարծում է, որ իր անունը «Իզաբել» է: Լյուդվիգը ավելի ու ավելի է կապվում այդ կնոջ հետ՝ զգալով «մաքուր» սեր նրա հանդեպ, որովհետև նա աշխարհը ուրիշ գույներով է տեսնում:

Այլ Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմիր Կուստուրիցայի 1998 թվականին նկարահանած «Սև կատու, սպիտակ կատու» (սերբ.՝ Crna mačka, beli mačor) ֆիլմում կա մի տեսարան, որտեղ Սև Կոթող մականունով մի կին իր հետույքով մեխ է քաշում տախտակից, ինչն ուղղակի հղում է Ռեմարկի վեպին: Այնտեղ Ֆրաու Բեքմենը կատարում է նույն գործողությունը:
  • «Մի մարդու մահը ողբերգություն է, միլիոնավոր մարդկանց մահը՝ վիճակագրություն» (գերմ.՝ Aber das ist wohl so, weil ein einzelner immer der Tod ist — und zwei Millionen immer nur eine Statistik) տողը հաճախ վերագրվում է ոչ թե գրքին, այլ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինին: Անգլերենում «One death is a tragedy. A million deaths is just a statistic.» տարբերակը հայտնվել է 1958 թվականից ուշ: Անգլերեն ձեռնարկում ժամանակ առ ժամանակ հղում է կատարվում Չերչիլին` չնշելով աղբյուրը[1]:
  • Վեպը հիշատակվում է 1973 թվականին նկարահանված «Հետաքննությունը վարում են գիտակները. Գործ համար 9, Վկան» ֆիլմում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ремарк, Эрих Мария // Словарь современных цитат / составитель К. В. Душенко — М.: изд-во «Эксмо», 2006.