Սևգի Սոյսալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևգի Սոյսալ
թուրքերեն՝ Sevgi Soysal
Ծննդյան անունթուրքերեն՝ Sevgi Yenen[1]
Ծնվել էսեպտեմբերի 30, 1936(1936-09-30)[2][3][4][…]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1976(1976-11-22)[2] (40 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ և Գյոթինգենի համալսարան
Ուշագրավ աշխատանքներYenişehir'de Bir Öğle Vakti?
ԱմուսինÖzdemir Nutku?[1], Başar Sabuncu?[1] և Mümtaz Soysal?[1]

Սևգի Սոյսալ (թուրքերեն՝ Sevgi Soysal, ծննդյան անունը՝ Սևգի Ենեն, սեպտեմբերի 30, 1936(1936-09-30)[2][3][4][…], Ստամբուլ, Թուրքիա[1] - նոյեմբերի 22, 1976(1976-11-22)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք կին գրող[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևգի Սոյսալը ծնվել է 1936 թվականին Ստամբուլում, քաղաքացիական ծառայող-ճարտարապետ Միտհատ Ենենի և Գերմանիայից Անելեզ Ռուպի, ով հետագայում վերցրել է թուրքական Այլե անունը, ընտանիքում։ Եղել է ընտանիքի 6 երեխաներից երրորդը։ Ավագ դպրոցն ավարտել է Անկարայում, այնուհետև հնաբանություն է ուսանել Անկարայի համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել և այն ավարտել ավելի ուշ՝ 1960 թվականին։

1956 թվականին ամուսնացել է գրող և թարգմանիչ Օզդեմիր Նուտկուի հետ։ Ամուսնու հետ մեկնել է Գերմանիա, որտեղ Գյոթինգենի համալսարանում շուրջ մեկ տարի հետևել է հնաբանության և թատերական դասընթացների։ Հղիանալուց հետո վերադարձել է հայրենիք։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին՝ Կորկուտը։

1960-1961 թվականներին Սոյսալն աշխատել է Գերմանիայի դեսպանատան մշակութային կենտրոնում և Անկարայի ռադիոյում։ Նա հանդես է եկել Zafer Madalyası («Վատ օր Բլեք Ռոքում»-ի թուրքական տարբերակ) թատերական ներկայացման մեջ, որը բեմադրվել է Անկարայի Մեյդան թատրոնում Հեյդուն Դորմենի կողմից։ 1965 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է Բաշար Սաբունջուի հետ, ում հանդիպել էր թատերական գործունեության ընթացքում[6]։

Թուրքիայում 1971 թվականի պետական հեղաշրջումից հետո Սոյսալը մեղադրվել է ձախակողմյան կազմակերպության մեջ ներգրավվածության համար և բանտարկվել։ Անկարայի Մամակ բանտում հանդիպել է սահմանդրական իրավունքի պրոֆեսոր Մյումտազ Սոյսալին, ով ձերբակալվել էր կոմունիզմի քարոզչության համար։ Նրանք ամուսնացել են բանտում։ 1973 թվականի դեկտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Ֆեֆնան, 1975 թվականի մարտին՝ մյուս դուստրը՝ Ֆունդան։ Քաղաքական պատճառներով Սևգի Սոյսալը կրկին ձերբակալվել է։ Ութ ամիս նա անց է կացրել բանտում, 2,5 ամիս անցկացրել է աքսորի մեջ Ադանայում[7]։

Սևգի Սոյսալը կրծքի քաղցկեղ է ունեցել, և 1975 թվականի վերջում հեռացրել են նրա կրծքերից մեկը։ 1976 թվականին վիրահատել են երկրորդ կուծքը, և նա ամուսնու հետ մեկնել է Լոնդոն բուժման, այնուհետև վերադարձել է տուն և մահացել Ստամբուլում 1976 թվականի նոյեմբերի 22-ին 40 տարեկան հասակում։ Թաղված է Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Գրական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Սոյսալը հրատարակել է Tutkulu Perçem («Կրքոտ խոպոպներ») կարճ պատմվածքների ժողովածուն։ Նույն տարում սկսել է աշխատել թուրքական ռադիոյի և հեռուստատեսության հետ (TRT): 1970 թվականին լույս տեսած նրա Yürümek («Զբոսանք») վեպը ստացել է Թուրքական հեռուստառադիոհեռարձակման ընկերության նվաճողական մրցանակ, սակայն անառակության պատճառով արգելվել է[8]։

Հանդես է եկել հետևյալ գրչանուններով՝

  • Սևգիլ Նուտկու, երբ ամուսնացած է եղել Օզդեմիր Նուտկուի հետ
  • Սևգիլ Սաբունջու, երբ ամուսնացած է եղել Բաշար Սաբունջուի հետ
  • Սևգիլ Սոյսալ, երբ ամուսնացել է Մյումտազ Սոյսալիի հետ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի ստեղծագործություններից են՝

  • Tante Rosa, վեպ (1968)
  • Yürümek, վեպ (1970)
  • Yenişehir'de Bir Öğle Vakti (Noontime in Yenişehir), վեպ (1973), արժանացել է Օրհան Քեմալի մրցանակի, 1974
  • Şafak (Dawn), վեպ (1975)
  • Yıldırım Bölge Kadınlar Koğuşu (Yıldırım Area Women's Ward), հուշագրություն (1976)
  • Barış Adlı Çocuk (A Child Named Peace), կարճ պատմվածքներ (1976)
  • Hoşgeldin Ölüm (Welcome, Death!), անավարտ վեպ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • İdil, Mümtaz. Bir Sevgi’nin Öyküsü. Tarsus: Kültür Bakanlığı Yayınları, 1998. s.7‐52.
  • Kazmaoğlu, Mine. “Öznel Bir Biyografi Denemesi” Kitap‐lık, 1998 s.26‐28.
  • Kazmaoğlu, Mine. “Sevgi iyi Bir Anneydi.” Milliyet Sanat, 2003 s.528.
  • Uyguner, Muzaffer. “Sevgi Soysal Yaşamı Sanatı Yapıtlarından Seçmeler.” Ankara: Bilgi, 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.hurriyet.com.tr/gundem/mumtaz-soysalin-genc-yasta-olen-esi-sevgi-soysal-kimdir-41371340
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 Faceted Application of Subject Terminology
  5. «Sevgi Soysal». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Kısa hayatını telaşla ama dolu dolu yaşadı». Hürriyet. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Bilisim, Red. «Sevgi Soysal | İletişim Yayınları | Okumak İptiladır Müptelalara Selam!». www.iletisim.com.tr. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «Sevgi Soysal - Words Without Borders». Words Without Borders. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.