Սթրոբ Թալբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստրոուբ Տոլբոտից)
Սթրոբ Թալբոթ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Մագդալեն քոլիջ, Հոթչքիս դպրոց և Silliman College?
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքագետ
Ծննդյան օր ապրիլի 25, 1946(1946-04-25)[1] (77 տարեկան)
Ծննդավայր Դեյթոն, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ[1]
Ի ծնե անուն անգլ.՝ Nelson Strobridge "Strobe" Talbott III
 
Պարգևներ

Սթրոբ Թալբոթ (անգլ.՝ Strobe Talbott, ապրիլի 25, 1946(1946-04-25)[1], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և մանկավարժ։

1968 թվականին ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ մասնագիտացել է ռուսական պատմության և գրականության բնագավառում[3]։ Եղել է «Skull & Bones» ընկերության անդամ։ Ստացել է Ռոդսի կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանում սովորելու համար, որտեղ ընկերացել է ԱՄՆ ապագա նախագահ Բիլ Քլինթոնի հետ։ 1971 թվականին ստացել է Օքսֆորդի համալսարանի գիտությունների մագիստրոսի աստիճան։

Դիվանագիտական թղթակից (1977-1984), 1989 թվականից՝ «Թայմ» ամսագրի խմբագիր[3]։ Մեմուարների ամերիկյան հրատարակության խմբագիր և թարգմանիչ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ 1994-2001 թվականներին։ Թալբոթը նշանակվել է հենց նախագահի պաշտոնում և զբաղվել է Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների խնդիրներով։ Բազմիցս Ռուսաստանում է եղել ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևորագույն ասպեկտների շուրջ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնի միջև բարձր մակարդակի բոլոր հանդիպումների մասնակից։

2002 թվականից Վաշինգտոնում Բրուքինգի ինստիտուտի նախագահ։

Թալբոթը Բիլ Քլինթոնի անձնական ընկերն էր և հսկայական ազդեցություն է ունեցել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում նրա դիրքորոշման ձևավորման վրա։

Սթրոբ Թալբոթը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Բիլ և Բորիս. Գրություններ նախագահական դիվանագիտության մասին»։

Ազատ տիրապետում է ռուսերեն լեզվին[4]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Russia Hand: A Memoir of Presidential Diplomacy (2002)
    • Тэлботт С. Билл и Борис. Записки о президентской дипломатии. — Городец, 2003. — 512 с. ISBN 5-9584-0004-5
  • Endgame: The Inside Story of SALT II (1979)
    • Талботт Строуб Эндшпиль: подоплека переговоров об ОСВ-2 / Пер. с англ. — М.: Прогресс, 1980. — 318 с. Рассылается по специальному списку.
  • Deadly Gambits: Reagan Administration and Arms Control (1984);
  • The Administration and the Stalemate in Nuclear Arms Control (1984);
  • The Russians and Reagan (1984);
  • Reagan and Gorbachev (with M. Маndelbaum) (1987);
  • At The Highest Levels: The Inside Story of the End of The Cold War (1993). (with Michael Bechloss) (1993).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Evidence zájmových osob StB
  2. https://www.nikkei.com/article/DGXLASFS27H0J_Y6A420C1PP8000/
  3. 3,0 3,1 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  4. «Виктор Черномырдин: человек, который хотел, как лучше»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթրոբ Թալբոթ» հոդվածին։