Սթրոբ Թալբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթրոբ Թալբոթ
StrobeTalbott.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Մագդալեն քոլիջ և Հոթչքիս դպրոց
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքագետ
Ծննդյան օր ապրիլի 25, 1946(1946-04-25) (73 տարեկան)
Ծննդավայր Դեյթոն, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Nelson Strobridge "Strobe" Talbott III
 
Պարգևներ

Երեք աստղերի շքանշան և Հռոդոսի կրթաթոշակ

Սթրոբ Թալբոթ (անգլ.՝ Strobe Talbott, ապրիլի 25, 1946(1946-04-25), Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և մանկավարժ։

1968 թվականին ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ մասնագիտացել է ռուսական պատմության և գրականության բնագավառում[1]։ Եղել է «Skull & Bones» ընկերության անդամ։ Ստացել է Ռոդսի կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանում սովորելու համար, որտեղ ընկերացել է ԱՄՆ ապագա նախագահ Բիլ Քլինթոնի հետ: 1971 թվականին ստացել է Օքսֆորդի համալսարանի գիտությունների մագիստրոսի աստիճան։

Դիվանագիտական թղթակից (1977-1984), 1989 թվականից՝ «Թայմ» ամսագրի խմբագիր[2]։ Մեմուարների ամերիկյան հրատարակության խմբագիր և թարգմանիչ:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ 1994-2001 թվականներին: Թալբոթը նշանակվել է հենց նախագահի պաշտոնում և զբաղվել է Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների խնդիրներով: Բազմիցս Ռուսաստանում է եղել ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևորագույն ասպեկտների շուրջ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնի միջև բարձր մակարդակի բոլոր հանդիպումների մասնակից:

2002 թվականից Վաշինգտոնում Բրուքինգի ինստիտուտի նախագահ։

Թալբոթը Բիլ Քլինթոնի անձնական ընկերն էր և հսկայական ազդեցություն է ունեցել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում նրա դիրքորոշման ձևավորման վրա:

Սթրոբ Թալբոթը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Բիլ և Բորիս. Գրություններ նախագահական դիվանագիտության մասին»։

Ազատ տիրապետում է ռուսերեն լեզվին[3]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Russia Hand: A Memoir of Presidential Diplomacy (2002)
    • Тэлботт С. Билл и Борис. Записки о президентской дипломатии. — Городец, 2003. — 512 с. ISBN 5-9584-0004-5
  • Endgame: The Inside Story of SALT II (1979)
    • Талботт Строуб Эндшпиль: подоплека переговоров об ОСВ-2 / Пер. с англ. — М.: Прогресс, 1980. — 318 с. Рассылается по специальному списку.
  • Deadly Gambits: Reagan Administration and Arms Control (1984);
  • The Administration and the Stalemate in Nuclear Arms Control (1984);
  • The Russians and Reagan (1984);
  • Reagan and Gorbachev (with M. Маndelbaum) (1987);
  • At The Highest Levels: The Inside Story of the End of The Cold War (1993). (with Michael Bechloss) (1993).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  2. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  3. «Виктор Черномырдин: человек, который хотел, как лучше»