Ստոյու Շիշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստոյու Շիշկով
բուլղար․՝ Стою Неделчев Шишков
Stoju Shishkov.jpg
Ծնվել էհուլիսի 27, 1865(1865-07-27)
Ուստովո, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1937(1937-12-26) (72 տարեկանում)
Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունազգագրագետ, բանահավաք
Գործունեության ոլորտԱզգագրություն
Stoyu Shishkov Վիքիպահեստում

Ստոյու Նեդելչև Շիշկով (բուլղար․՝ Стою Неделчев Шишков, 27 հուլիսի, 1865, Ուստովո, Օսմանյան կայսրություն - 26 դեկտեմբերի, 1937, Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն), բուլղարացի գրող, բանահավաք, ազգագրագետ ու պատմաբան, Սմոլյանի թանգարանի հիմնադիրը, զբաղվել է Ռոդոպների ու Թրակիայի լեռների ուսումնասիրությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոյու Շիշկովը ծնվել է 1865 թվականի հուլիսի 27-ին Ուստովո բնակավայրում (ներկայում՝ Սմոլյան քաղաքի թաղամասերից մեկը)՝ մանր արհեստավորի ու առևտրականի ընտանիքում։ 14 տարեկան հասակում նա սկսել է սովորել Ուստովոյի Սուրբ Աստվածածնի եկեղեցուն կից ուսումնարանում։ Մինչև 1927 թվականը նա որպես ուսուցիչ աշխատել է Բուլղարիայի տարբեր բնակավայրերում՝ Ուստովոյում, Ռայկովոյում, Լևոչևոյում, Օրեխովոյում, Չեպելարեում, Ասենովգրադում և Պլովդիվում։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ Ստոյու Շիշկովն զբաղվել է գիտական-լուսավորական, հրապարակախոսական ու հրատարակչական գործունեությամբ։ Նա հրատարակել է «Родопски старини» (1887-1892), «Славееви гори» (1894), «Родопски напредък» (1903-1912) ամսագրերը։ Ստոյու Շիշկովը բազմիցս մեկնել է Ռոդոպներ, և ինքն է ֆինանսավորել բոլոր հրատարակությունները։

Ստոյու Շիշկովն զբաղվել է Ռոդոպների ու Թրակիայի լեռների ուսումնասիրությամբ։ Նա հեղինակել է ավելի քան 70 գրքեր, հետազոտական աշխատանքներ ու գրախոսություններ, որոնց մեծ մասը նվիրված են Ռոդոպների ու Թրակիայի լեռների բնակչության ազգագրությանը, բանահյուսությանը, լեզվաբանությանը, ժողովրդագրությանը, պատմությանը, առևտրին ու թանգարանային գործին։ Նա դարձել է Սմոլյանի Պատմության մարզային թանգարանի հիմնադիրը։ Իր 70-ամյակի օրը ա թանգարանին է նվիրել, այսպես կոչված, «Կանոնների ժողովածու» «Ռոդոպների ազգագրաական թանգարանի հիմնադիր Ստ. Ն. Շիշկով, ք. Պլովդիվ, 26 մայիսի, 1935 թվական» մակագրությամբ և հատկացրել է ևս 50 հազար բուլղարական լև իր հայրենի Ուստովոյում ազգագրական թանգարանի կազմակերպման համար։

Ստոյու Շիշկովը մահացել է 1937 թվականի դեկտեմբերի 27-ին Պլովդիվում։

Ստոյու Շիշկովի անունն են կրում Բուլղարիայի մի շարք դպրոցներ, որոնց թվին են պատկանում Սմոլյանի չորրորդ դպրոցն[1] ու Սոֆիայի 34-րդ դպրոցը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]