Ստեֆկա Կոստադինովա
Ստեֆկա Կոստադինովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | Իգական |
Ամբողջական անուն՝ | Ստեֆկա Գեորգիևա Կոստադինովա Стефка Георгиева Костадинова |
Բնօրինակ անուն | Стефка Костадинова |
Ազգություն | ![]() |
Մասնագիտացում | Աթլետիկա |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Հասակ՝ | 180 սմ |
Քաշ | 60 կգ |
Ստեֆկա Գեորգիևա Կոստադինովա (բուլղ․՝ Стефка Георгиева Костадинова, ծնվ.՝ մարտի 25, 1965 թ.), բուլղարացի նախկին աթլետուհի, օլիմպիական խաղերի ոսկե (1996) և արծաթե (1988) մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոնուհի, կանանց բարձրացատկի աշխարհի գործող ռեկորդակիր, Բուլղարիայի Օլիմպիական կոմիտեի (ԲՕԿ) նախագահը 2005 թվականից։
Մարզական կարիերայի ընթացքում հաղթել է 1987 և 1995 թվականների աշխարհի բացօթյա առաջնությունները, ինչպես նաև ռեկորդային հինգ անգամ հաղթանակ է տարել 1985, 1987, 1989, 1993 և 1997 թվականների փակ առաջնություններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստադինովա ծնվել է 1965 թվականի մարտի 25-ին՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Հաճախել է մարզական դպրոց, որտեղ ուսանելու վեցերորդ տարում սկսել է ծանոթանալ աթլետիկայի հիմնական տարրերին։ Նախավարժանքներից մեկի ժամանակ Կոստադինովային հաջողվել էր 1,66 մ ցատկ կատարել։ Ավելի ուշ տեղեացել էր, որ ցատկն իր տարիքային խմբում աշխարհի նոր ռեկորդի էր համարժեք։
Մասնակցելով Հռոմի 1987 թվականի աթլետիկայի աշխարհի առաջնությանը, Կոստադինովային հաջողվում է 2,09 մետրի ցատկ կատարել, ինչը մինչ օրս անգերազանցելի ռեկորդ է կանանց աթլետիկայում։
Նվաճել է նաև օլիմպիական արծաթե մեդալ 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերում։ 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Կոստադինովան 2,05 մետր ցատկ կատարելով օլիմպիական ռեկորդ է սահմանում և արժանանում ոսկե մեդալի[1]։
1987 և 1985 թվականներին նվաճել է ոսկե մեդալներ աշխարհի բացօթյա առաջնությունների ժամանակ։ Բացի այդ, ռեկորդային հինգ անգամ (1985-1997) նվաճել է աշխարհի փակ առաջնությունները։ Բացարձակ հաղթանակներ է տարել մասնակցած բոլոր Եվրոպայի առաջնություններում, մասնավորապես՝ 1986 թվականի բացօթյա և 1985, 1987, 1988, և 1994 թվականների փակ առաջնություններում։ Կարիերայի ընթացքում 197 անգամ արձանագրել է 2 և ավելի մետրի ցատկ։
Ընդհանուր առմամբ, սահմանել է աշխարհի յոթ ռեկորդ (3-ը՝ փակ, իսկ 4-ը բաց առաջնություններում)։
Հայրենի Բուլղարիայում չորս անգամ արժանացել է «Տարվա մարզիկ» տիտղոսին (1985, 1987, 1995, 1996)։ Մարզական կարիերայից հեռացել է 1997 թվականին։ Կարճ ժամանակով զբաղեցրել է Բուլղարիայի աթլետիկայի ֆեդերացիայի, այնուհետև՝ Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնագահի պաշտոնը։ 2003-2005 թթ. ստանձնել է Բուլղարիայի սպորտի նախարարի օգնականի պաշտոնը։ 2005 թվականի նոյեմբերի 11-ին ընտրվել է որպես Բուլղարիայի Օլիմպիական կոմիտեի (ԲՕԿ) նախագահ
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստադինովան երկար տարիներ ամուսնացած է եղել իր անձնական մարզիչ Նիկոլայ Պետրովի հետ։ 1995 թվականին ծնել է միակ երեխային՝ Նիկոլայ կրտսերին։ Պետրովի հետ ամուսնալուծվել է 1999 թվականին՝ նույն տարի հեռանալով մարզական կարիերայից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆկա Կոստադինովա» հոդվածին։ |
|