Ստեֆանո Բեննի
Ստեֆանո Բեննի իտալ.՝ Stefano Benni | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 12, 1947[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բոլոնիա, Իտալիա[4] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 9, 2025[5] (78 տարեկան) |
| Վախճանի վայր | Բոլոնիա, Իտալիա |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, գրող, գիտաֆանտաստիկ գրող, բանաստեղծ, վիպասան և արձակագիր |
| Լեզու | իտալերեն |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | հրապարակախոսություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Street Football? և Bar Sport? |
| Պարգևներ | |
| Կայք | stefanobenni.it |
Ստեֆանո Բեննի (իտալ.՝ Stefano Benni, օգոստոսի 12, 1947[1][2][3][…], Բոլոնիա, Իտալիա[4] - սեպտեմբերի 9, 2025[5], Բոլոնիա, Իտալիա), իտալացի արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, դրամատուրգ, կինոդրամատուրգ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆանո Բեննին իր գրական գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ հրատարակելով «Bar Sport» երգիծական պատմվածքների ժողովածուն։ 1997 թվականի հրատարակում է այդ ժողովածուի շարունակությունը՝ «Bar Sport 2000» պատմվածքների ժողովածուն, իսկ 1987 թվականին հրատարակել էր «Il bar sotto il mare» սյուրռեալիստական պատմվածքների ժողովածուն[6]։
Ստեֆանո Բեննի ստեղծագործություններն հրատարակվել են իտալական բազմաթիվ պարբերականներում, այդ թվում՝ «Panorama»-ում և «MicroMega»-ում, սակայան ամենից շատ ճանաչում է ստանում «Cuore»-ում տպագրված երգիծական պատմվածքներով, որտեղ գրոտեսկային ու սյուրռեալիստական մոտիվներով ներկայացնում է Իտալիայի հասարակական կյանքի թերությունները[7]։ Բացի այդ, Ստեֆանո բեննին աշխատակցել է «Libération», «la Repubblica», «il manifesto», «L'Espresso» և արաբական «Ալ Դոհա» պարբերականներին։ 1989 թվականին իր «Comici spaventati guerrieri» գրքի հիման վրա ռեժիսոր Ումբերտո Անջելուչչիի հետ նկարահանում է «Musica per vecchi animali» («Երաժշտություն ծեր կենդանիների համար») ֆիլմը, որտեղ հանդես են գալիս դասական և ջազային երաժշտության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Առաջին վեպը՝ «Երկիր» («Terra!»), լույս է տեսնում Ջանջակոմո Ֆելիտրինելլիի հրատարակչությունում։ 1987 թվականին գրում է «Topo Galileo» («Գալիլեյ մկնիկը») կատակերգության սցենարը, որը նկարահանում է ռեժիսոր Ֆրանչեսկո Լաուդադիոն։ Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։
Ստեֆանո Բեննին՝ հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բումերանգ, Գարուն ամսագիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 BD Gest' (ֆր.)
- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Morto Stefano Benni, comico spaventato guerriero — La Repubblica.
- ↑ Encyclopedia of Italian Literary Studies, 2006, p. 179.
- ↑ Biografieonline.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Բեննի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Բոլոնյա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 9 մահեր
- 2025 մահեր
- Բոլոնիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իտալացի արձակագիրներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի դրամատուրգներ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- Իտալացի ռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ