Ստեփան Ղորղանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Ղորղանյան
Դիմանկար
Ծնվել է1865
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1925
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և պետական գործիչ

Ստեփան Ալեքսանդրի Ղորղանյան (1865, Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1925, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական հասարակական գործիչ Ղորղանյանների տոհմից, գեներալ-մայոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885-1888 թվականներին եղել է Սուրմալուի, 1888-1895 թվականներին՝ Նախիջևանի գավառապետի օգնական, 1895-1910 թվականներին՝ Նոր Բայազետի, 1910-1915 թվականներին՝ Քութայիսի գավառապետ, 1919-1920 թվականներին՝ Կարսի նահանգապետ։ Կարսի անկումից (1920 թվականի հոկտեմբերի 30) հետո բնակություն է հաստատել Թիֆլիսում։

Նոր Բայազետում անցկացրել է ջրանցք, բացել հիվանդանոցներ, եղել է Սևանա լճի նավագնացության կազմակերպիչներից, կառուցել է Բայազետից Վարդենիս 75-վերստանոց նոր ճանապարհ[1]։

1886 թվականից «Մշակ» օրաթերթում հրապարակված «Գավառական նամակներ» և «Նյութեր հասարակական կյանքի ուսումնասիրության» (1896) հոդվածաշարում լիբերալ նարոդնիկության դիրքերից փորձել է վերլուծել Հայաստանի տնտեսական կացությունը (հատկապես 1870 թվականի գյուղացիական ռեֆորմը և դրա հետևանքները), դեմ արտահայտվել Ռուսաստանի ցարական կառավարությանը, սատարել «մանր արտադրողի շահերը»։

Անդրկովկասում 11-րդ Կարմիր բանակի ներխուժումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո անցել է կենսաթոշակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 718։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիազարյան Ա.Մ., Հայ լեգալ նարոդնիկ Ստեփան Ղորղանյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», 1959, №8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png