Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Մարտինի Ղարդաշյան , (Կարդաշև , Կարդաշով ), (1852 [ 1] , Գանձակ , Թիֆլիսի նահանգ , Կովկասի փոխարքայություն , Ռուսական կայսրություն [ 1] - 1918 [ 1] ), հայ նարոդնիկ։
Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսում , ապա սովորել Դրեզդենի պոլիտեխնիկական ինստիտուտում ։ Գերմանիայում ներգրավվել է հեղափոխական պայքարի մեջ, մասնակցել կովկասյան ուսանողների Ժնևի համագումարին (1874 ), մտել նարոդնիկական «Կովկասյան խմբակի» շարքերը։ 1875 թվականին, Ռուսաստանում , «Կնյազ Կոչակիձե» ծածկանվամբ, քարոզչական աշխատանք է կատարել Ս. Բարդինայի գլխավորած «Համառուսական սոցիալ-հեղափոխական կազմակերպությունում», նպաստել Թիֆլիսում և Քութայիսում նարոդնիկական խմբակների հիմնադրմանը։ Նույն թվականին Մոսկվայում ձերբակալվել է և 1877 թվականին դատապարտվել 5 տարվա տաժանակրության, ապա՝ երկարատև աքսորի ։ 1904 թվականին աքսորից վերադարձել է Անդրկովկաս , աշխատել որպես երկաթուղային ինժեներ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 315 )։