Ստեփան Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Ստեփան Թովմասյան
Ծնվել էօգոստոսի 23, 1923(1923-08-23) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 27, 1996(1996-06-27) (72 տարեկանում) Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ), ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970) և պրոֆեսոր (1971)
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Ստեփան Սուրենի Թովմասյան (օգոստոսի 23, 1923(1923-08-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 1996(1996-06-27), Երևան, Հայաստան), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1948 թվական)։ 1967-1969 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, 1973-1976 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1969-1973 թվականներին և 1976 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն։ ՀՍՍՀ VII—IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Ուսումնասիրել է գեղագիտության և գիտատեխնիկական հեղափոխության հարցերը։ Աշխատությունները վերաբերում են աշխատանքի և տեխնիկայի փիլիսոփայական հարցերին, տնտեսականի ու սոցիալականի փոխհարաբերությանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К Вопросу об объективных критериях оценки произведений искусства. Академия наук Армянской ССР, Сектор Философии, Ереван, Б.и., 1955.
  • Ստ. Պալասանյանի գեղագիտական հայացքները: Թովմասյան Ստեփան Սուրենի, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա, Երևան, ՀԽՍՌ ԳԱ, 1959[1]:
  • Труд и техника, Е., 1965.[2]
  • Качественные фазы развития техникии современная научно-техническая революция, Е., 1970.
  • Философские проблемы труда и техники. Мысль, Москва, 1972.[3]
  • Սոցիալիստական և բուրժուական ապրելակերպեր: Հարությունյան Մանուկ Արսենի, Թովմասյան Ստեփան Սուրենի, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1978:
  • Սոցիալիզմը և մարդու իրավունքները: Թովմասյան Ստեփան Սուրենի, Աբգարյան Է., Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980:
  • Սոցիալիստական ապրելակերպը և անհատի աշխատանքային ակտիվությունը: (Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություն), Թովմասյան Ստեփան Սուրենի, Մելիքյան Մեհենդակ Արտաշեսի, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՌ ԳԱ հրատարակչություն, 1983[4]:
  • Կ. Մարքսի տեսական ժառանգությունը և արդիականությունը, Թովմասյան Ստեփան Սուրենի, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թովմասյան Ստեփան Սուրենի (1959)։ Ստ. Պալասանյանի գեղագիտական հայացքները։ Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ 
  2. «Электронный каталог - Справочник авторов - Absopac»։ library.univer.kharkov.ua։ Վերցված է 2016-08-25 
  3. Թովմասյան Ստեփան Սուրենի (1972)։ Философские проблемы труда и техники։ Академия общественных наук при ЦК КПСС։ Москва: Мысль 
  4. Թովմասյան Ստեփան Սուրենի, Մելիքյան Մեհենդակ Արտաշեսի, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, eds. (1983)։ Սոցիալիստական ապրելակերպը և անհատի աշխատանքային ակտիվությունը: Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություն։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203 CC-BY-SA-icon-80x15.png