Ստեփանավանյան առվակային գնայուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփանավանյան առվակային գնայուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Գնայուկ բզեզներ (Carabidae)
Ցեղ Duvalius
Տեսակ Ստեփանավանյան առվակային գնայուկ (D. stepanavanensis)
Միջազգային անվանում
Duvalius stepanavanensis

Ստեփանավանյան առվակային գնայուկ (լատ.՝ Duvalius stepanavanensis), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-3,5 մարմնի երկարությամբ, նեղ տափակած մարմնով, դեղին գունավորմամբ մանր բզեզ է, որը աչքեր չունի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ է: Հայաստանում հայտնաբերված է Ստեփանավան քաղաքի մոտակայքում (Լոռու մարզ)[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Արջալեռան հյուսիսային լանջի անտառի աղբյուրում, փափուկ կավաավազահողում՝ ոչ խորը թաղվելով (մինչև 2-3 սմ խորության վրա) հոսուն ջրով հագեցած հողի մեջ[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը և դրա փոփոխության միտումները հայտնի չեն։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակներ[1]:

Վտանգման հիմնական գործոններից է համարվում տեսակի ապրելավայր հանդիսացող աղբյուրի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6