Jump to content

Ստերլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստերլետ
Ստերլետ
Ստերլետ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Կարգ Թառափազգիներ (Acipenseriformes)
Ենթակարգ Acipenseroidei
Ընտանիք Թառափ (Acipenseridae)
Ցեղ Թառափ (Acipenser)
Տեսակ Ստերլետ (A. ruthenus)
Միջազգային անվանում
Acipenser ruthenus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ստերլետ, Ստերլյադ[1], Տարաղան (Acipenser ruthenus), թառափազգիների ընտանիքի ձուկ։

Տարածված է Սև, Ազովի, Կասպից ծովերի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանների գետերում (արևելքում մինչև Ենիսեյը ներառյալ)։ Հայտնի են կիսագաղթող ձևեր։ Ձվադրում է գարնանը, դնում՝ 4-137 հզ․ ձկնկիթ։ Ապրում է մինչև 22 տարի։ Սնվում է գլխավորապես միջատների թրթուրներով։ Արժեքավոր ձուկ է։ Արհեստականորեն բուծվում է։

  • Մարմնի երկարությունը՝ մինչև 125 սմ
  • Զանգվածը՝ 16 կգ։

Ստերլետի հին հայերեն անվանումը տարաղան է, որն առաջացել է ձկան գլուխը տարաղի հետ նմանեցնելու արդյունքում (տարաղը քարգործական մուրճի տեսակ է)։ Իսկ թառափազգու այն տեսակը, որից ձկնկիթ են ստանում, կոչվում է "թուխու" (խոսքը թիաքիթի մասին է (բելուգա))։

Արդի խոսակցական լեզվում լայնորեն կիրառվում է "ստեռլեց" աղավաղված ձևը։ (Անգլ.՝ Sterlet, ռուս.՝ Стерлядь)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://freda.am/wp-content/uploads/2015/06/8.pdf Հայաստանի Հանրապետության ձկնաբուծության ոլորտի ուսումնասիրություն
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 124)։