Ստանիսլավ Գենչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Գենչև
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1981(1981-03-20)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Դրյանովո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Բուլղարիա Լոկոմոտիվ (Դրյանովո)
Բուլղարիա Բոտև (Դեբելեց)
Բուլղարիա Էտիր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2005 Բուլղարիա Լևսկի 53 (5)
2000  Բուլղարիա Սպարտակ (Վառնա) 14 (2)
2000—2001  Բուլղարիա Վելբաժդ 1919 26 (4)
2003—2004  Բուլղարիա Չեռնո մորե 29 (4)
2005—2008 Բուլղարիա Լիտեքս 79 (8)
2008—2011 Ռումինիա Վասլույ 82 (5)
2011—2013 Բուլղարիա Լուդոգորեց 55 (9)
2013 Բուլղարիա Լիտեքս 5 (0)
2014 Կիպրոսի Հանրապետություն ԱԵԼ 10 (0)
2014—2015 Բուլղարիա Սլավիա (Սոֆիա) 13 (1)
2015—2016 Բուլղարիա Մոնտանա 28 (1)
2016—2017 Բուլղարիա Էտիր 27 (2)
Ազգային հավաքական
2008—2010 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 6 (1)
Մարզչական կարիերա
2016—2017 Բուլղարիա Էտիր օգնական
2017—2018 Բուլղարիա Էտիր
2018—2019 Բուլղարիա Էտիր օգնական
2019 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական օգնական
2019 Բուլղարիա Լուդոգորեց օգնական
2019 Բուլղարիա Լուդոգորեց պաշտոնակատար
2020—2021 Բուլղարիա Լուդոգորեց պաշտոնակատար
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ստանիսլավ Պետրով Գենչև (բուլղար․՝ Станислав Петров Генчев, մարտի 20, 1981(1981-03-20)[1][2], Դրյանովո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, այժմ՝ մարզիչ։ Խաղացել է Բուլղարիայի ազգային հավաքականում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Գենչևը Դրյանովոյի «Լոկոմոտիվ», Վելիկո Տիռնովոյի «Էտիր» և Դեբելեցի «Բոտև» ակումբների սան է[3]։

Գենչևի պրոֆեսիոնալ առաջին ակումբը Սոֆիայի «Լևսկին» էր, որի հետ պայմանագիր ստորագրել է 1999 թվականի մարտին։ Բուլղարիայի առաջնության 1999/2000 մրցաշրջանի առաջին կեսում նա միայն մեկ խաղ է անցկացրել «Լևսկիի» կազմում և վարձավճարով տեղափոխվել է Վառնայի «Սպարտակ»[4]։

Հաջորդ մրցաշրջանը Ստանիսլավ Գենչևը կրկին անցկացրել է վարձավճարով, այս անգամ՝ «Վելբաժդ 1919» ակումբում, որի հետ դարձել է Բուլղարիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2001/02 և 2002/03 մրցաշրջաններում, խաղալով «Լևսկիի» կազմում, նա դարձել է Բուլղարիայի առաջնության չեմպիոն և արծաթե մեդալակիր։ 2003/04 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չեռնո մորե» ակումբում[3][4]։

2005 թվականի ամռանը, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Գենչևը տեղափոխվել է «Լիտեքս»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Լովեչի ակումբի հետ ֆուտբոլիստը նվաճել է Բուլղարիայի գավաթը և դարձել ազգային առաջնության բրոնզե մեդալակիր[5]։

2008 թվականի հունիսի 14-ին որպես ազատ գործակալ տեղափոխվել է ռումինական «Վասլույ»։ Այդ ակումբում իր նորամուտի մրցաշրջանում Գենչևը դարձել է թիմի միակ ֆուտբոլիստը, որն անցկացրել է բոլոր 34 հանդիպումները Ռումինիայի առաջնությունում[5], իսկ մրցաշրջանի ավարտին ճանաչվել է ակումբի լավագույն խաղացող։ 2009/10 և 2010/11 մրցաշրջաններում նա դարձել է Ռումինիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո լքել է ակումբը[3]։

2011 թվականի հուլիսի 7-ին Ստանիսլավ Գենչևը փորձաշրջանի է մեկնել ռուսական «Տոմ»[6], սակայն Տոմսկի ակումբին հարմար չի եղել[7]։

Նույն թվականի հուլիսի 1-ին Ստանիսլավ Գենչևն ազատ գործակալի կարգավիճակով միացել է բուլղարական «Լուդոգորեց» ակումբին, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան[3]՝ երկու անգամ դառնալով Բուլղարիայի չեմպիոն, մեկ անգամ էլ երկրի գավաթակիր[8]։

2013 թվականի հուլիսին, կրկին ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է բուլղարական «Լիտեքս» ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[3]։

2014 թվականին, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, տեղափոխվել է Կիպրոս՝ միանալով Լիմասոլի ԱԵԼ-ին[3]։

2015-2017 թվականներին Ստանիսլավ Գենչևը մեկական տարի խաղացել է բուլղարական «Սլավիայում», «Մոնտանայում» և «Էտիրում», որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[3]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին մարզիչ Պլամեն Մարկովը Ստանիսլավ Գենչևին հրավիրել է ազգային թիմ։ Ֆուտբոլիստի նորամուտը Բուլղարիայի ազգային հավաքականում տեղի է ունեցել մարտի 26-ին Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, երբ նա խաղի ավարտից 25 րոպե առաջ փոխարինման է մտել և խփել հաղթական գոլը։ Գենչևը մասնակցել է աշխարհի 2010 թվականի առաջնության և Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական խաղերին[9]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լևսկի»
«Լիտեքս»
  • Բուլղարիայի գավաթակիր (1)՝ 2007/08
  • Բուլղարիայի գավաթի եզրափակիչ (1)՝ 2006/07
«Վասլույ»
  • Ռումինիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2009/10
  • Ինտերտոտոյի գավաթակիր (1)՝ 2008
«Լուդոգորեց»
  • Բուլղարիայի չեմպիոն (2)՝ 2011/12, 2012/13
  • Բուլղարիայի գավաթակիր (1)՝ 2011/12

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2010/11 մրցաշրջանի ավարտի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լևսկի 1998/99 3 0 0 0 0 0 0 0 3 0
1999/00 1 0 1 0 1 0 0 0 3 0
2001/02 21 3 1 1 4 0 0 0 26 4
2002/03 17 1 8 1 2 0 0 0 27 2
2004/05 11 1 3 0 2 0 0 0 16 1
Ընդամենը 57 6 13 2 16 0 0 0 86 8
Սպարտակ (Վառնա) 1999/00 14 2 0 0 0 0 0 0 14 2
Ընդամենը 14 2 0 0 0 0 0 0 14 2
Վելբաժդ 1919 2000/01 26 4 1 0 0 0 0 0 27 4
Ընդամենը 26 4 1 0 0 0 0 0 27 4
Չեռնո մորե 2003/04 29 4 3 1 0 0 0 0 32 5
Ընդամենը 29 4 3 1 0 0 0 0 32 5
Լիտեքս 2005/06 27 1 2 1 9 0 0 0 38 2
2006/07 28 5 4 0 5 1 0 0 37 6
2007/08 24 2 4 0 4 1 1 0 33 3
Ընդամենը 79 8 10 1 18 2 1 0 108 11
Վասլույ 2008/09 34 3 3 1 6 2 0 0 43 6
2009/10 21 2 1 0 3 0 0 0 25 2
2010/11 27 0 0 0 2 0 0 0 29 0
Ընդամենը 82 5 4 1 11 2 0 0 97 8
Ընդամենը կարիերայի ընթացքում 287 29 31 5 45 4 1 0 364 38

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ։

Ընդամենը՝ 5 խաղ / 1 գոլ, 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2019 թվականներին Գենչևն աշխատել է «Էտիր» ակոմբում՝ սկզբում որպես գլխավոր մարզչի օգնական, այնուհետև՝ գլխավոր մարզիչ[10]։

2019 թվականին որպես մարզչի օգնական աշխատել է Բուլղարիայի ազգային հավաքականում[10]։

2019 թվականից աշխատում է «Լուդոգորեց» ակումբում։ Առաջին մրցաշրջանում նա եղել է գլխավոր մարզչի օգնական, իսկ 2020 թվականից գլխավոր մարզչի պաշտոնակատարն է[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Stanislav Genchev». transfermarkt.com.
  4. 4,0 4,1 «Stanislav Genchev - Ludogorets Razgrad». footballdatabase.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  5. 5,0 5,1 Strack-Zimmermann, Benjamin. «Stanislav Genchev». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Станислав Генчев в Томске». Официальный сайт ФК «Томь» (ռուսերեն). 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Генчев покинул расположение «Томи»». Sports.ru (ռուսերեն). 2011 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  8. Strack-Zimmermann, Benjamin. «Stanislav Genchev». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  9. «Stanislav Genchev - National team». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 10,2 «Stanislav Genchev - Manager profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]