Ստակա Սկենդերովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստակա Սկենդերովա
Դիմանկար
Ծնվել է1828
ԾննդավայրՍարաևո, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 26, 1891(1891-05-26)
Մահվան վայրՍարաևո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, ուսուցչուհի և adult educator
 Staka Skenderova Վիքիպահեստում

Ստակա Սկենդերովա (սերբ.՝ Стака Скендерова, 1828, Սարաևո, Օսմանյան կայսրություն - մայիսի 26, 1891(1891-05-26), Սարաևո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina), սերբ ուղղափառ միանձնուհի, Բոսնիայում առաջին կին գրողը, ուսուցչուհի, Սարաևոյի դպրոցի հիմնադիր[1]։ Տիրապետել է սերբերեն, թուրքերեն, հունարեն և ռուսերեն լեզուներին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստակա Սկենդերովան ծնվել է Սարաևոյում, սերբական Պերեպոլե քաղաքից գաղթածների ընտանիքում[3]։ Նրա ծննդյան ճշգրիտ տարին և վայրը հայտնի չեն։ Ըստ մի շարք ուսումնասիրությունների՝ նա, հավանաբար ծնվել է 1821 թվականին, Պերեպոլում[3]։ Սակայն պատմաբանների մեծամասնությունը կարծում է, որ նա ծնվել է Սարաևոյում, 1828 թվականին։

Ստակա Սկենդերովան իր ամբողջ կյանքը նվիրել է կրթության գաղափարների զարգացմանը և Բոսնիայում աղջիկների առաջին դպրոցին աջակցելու պայքարին։ Նա Սարաևոյից առաջին կինն էր, ով Ստամբուլում այցելել է սուլթան Աբդուլ Ազիզին` խնդրելով նրան աջակցել դպրոցի բացմանը։

Ստակա Սկենդերովայի «Սավվայի սուրբ դպրոցը», որը բացվել է 1858 թվականի հոկտեմբերի 19-ին, փոքրիկ երկհարկանի շինություն էր Սարաևոյում։ Բարձր Դռան և Օսմանյան կայսրությունից ստացված աջակցությունը (որն այդ ժամանակ գրավել էր Բոսնիան) մեծ թշնամանք է առաջացրել Ստակայի և Սարաևոյի հայրենասեր վաճառականների միջև, բայց Սարաևոյի և Սերբիայի աղքատ բնակիչները նրան շատ լավ էին վերաբերվում։ Նրա այս նախաձեռնությանն օգնել են շատ պետական և արտասահմանյան պաշտոնյաներ։ Այնուամենայնիվ, 1878 թվականին Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինան գրավելուց հետո դպրոցը ֆինանսական խնդիրներ պատճառով փակվել է[4]։

1870 թվականին ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ և գտնվելով Սուրբ Երկրում, Բոսնիա և Հերցեգովինայի նախկին նահանգապետ Տոպալո Օսման փաշայի շնորհիվ հանդիպել է սուլթան Աբդուլ Ազիզին[5]։

Նրա ուղևորությունը տևել է մի ամբողջ տարի, և դա այդ ժամանակաշրջանի աննախադեպ իրադարձություն էր։ Հենց այնտեղ էլ օծվել է որպես միանձնուհի, և քանի որ այդ ժամանակ Սարաևոյում կանանց համար վանք չկար, Ստական պարզ ցույց է տվել, որ ինքը մի կին է, որը «հրաժարվել է այս աշխարհից»՝ տղամարդու հագուստ կրելով։ Ստակայի վերադարձը Սարաևո հաղթական էր, շատ մարդիկ դուրս են եկել կնոջը դիմավորելու։

1891 թվականի մայիսի 26-ին Սկենդերովան մահացել է վթարի հետևանքով ստացված լուրջ վնասվածքների հետևանքով։ Ձիու կառքը մխրճվել է բազմության մեջ, որտեղ էր նաև Ստական[6]։

Գրական ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Հիլֆերդինգի նախաձեռնությամբ Ստակա Սկենդերովան գրել է «Ljetopis Bosne 1825-1856» («Բոսնիայի Ժամանակագրությունը», 1825-1856)։ Այս աշխատանքը նրա միակ հայտնի գործն է։ Բնօրինակը կորել էր, բայց շնորհիվ Հիլֆերդինգի, որը «Ժամանակագրությունը» ներառել է 1859 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակված «ճանապարհորդություն Հերցեգովինայով, Բոսնիայով և Հին Սերբիայով» գրքում, բոսնիացի ուսուցչուհու աշխատանքը տպագրվել է ռուսերենով։ 1976 թվականին Վիսլավ Մաքսիմովիչը գիրքը թարգմանել է սերբերեն։

Ստակայի տարեգրությունը գրված է բանավոր էպիկական գրականության ավանդական ձևով, որը լավագույնս արտացոլում է տարեգրությունների պահանջները։ Սա անձնական խոստովանություն է և Բոսնիայում ծանր ժամանակաշրջանի մասին պատմական վկայություն։ Սկենդերովանան միշտ սոցիալական ցնցումների կենտրոնում էր, և նա այդ մասին գրում էր ոգևորությամբ և դառնությամբ՝ չխնայելով դաժան փաշաներին, բոսնիացի ինքնասեր բեյերին, մուսուլման բռնակալներին կամ սերբական տեղական վաճառականներին։ Ստակայի տարեգրությունը նկարագրում է թուրքական փաշաների դեմ բոսնիական բեյերի պայքարի պատմությունը և պատմում են սովոհասարակ րական բոսնիացիների տառապանքների մասին` տեղական ազնվականության կամայականություններից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мельчакова Ксения Валерьевна Проблема женского образования в Боснии. Стака Скендерова: её жизнь, её школа // Известия Самарского научного центра Российской академии наук. — 2015. — В. 3—1. — Т. 17. — ISSN 1990-5378.
  2. 2,0 2,1 Ксения В. Мельчакова. «SESDIVA - Стака Скендерова» (ռուսերեն). sesdiva.eu. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  3. 3,0 3,1 «Prijepolje». Wikipedia (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Staka Skenderova». knjizenstvo.etf.bg.ac.rs. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Staka Skenderova». Sarajevo.travel. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Staka Skenderova – SARAJEVO.co.ba» (բոսնիերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստակա Սկենդերովա» հոդվածին։