Ստաբս (կատու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստաբս
Mayor Stubbs.jpg
Ստաբսը հանգստի ժամանակ, 2006 թվական
Անվան բնօրինականգլ.՝ Stubbs
ՏեսակԸնտանի կատու
Սեռարու
Ծնվել էապրիլի 12, 1997
ԾննդավայրԱլյասկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհուլիսի 21, 2017(2017-07-21)[1] (20 տարեկանում)
Մահվան վայրTalkeetna, Ալյասկա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հայտնի էԱլյասկա նահանգի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետ
ՏերԼորի Սթեք

Ստաբս (անգլ.՝ Stubbs, ապրիլի 12, 1997, Ալյասկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ընտանի կատու, որը 1997 թվականից ի վեր զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի պաշտոնը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին, Լորի Սթեքը՝ «Nagley’s General Store» շուկայի կառավարիչը, գտել է ապագա քաղաքապետին կատվի ձագերի համար նախատեսված արկղի մեջ: Այդ ժամանակ կատվիկը նորածին էր: Պարզվեց, որ Ստաբսը ունեցել է սեփականատերեր, որոնք հրաժարվել են պահել կենդանուն և հանձնել են շուկային: Մյուս կատուների մեջ Ստաբսը աչքի էր ընկնում իր պոչի բացակայությամբ[2]:

1997 թվականի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի ընտրություններում շատ մարդիկ դժգոհ էին թեկնածուներից՝ քաղաքական գործիչներից և քաղաքացիներից, հետևաբար՝ որոշվեց պաշտոնի թեկնածու առաջադրել մի պոչատ կատվի[3][4]: Ստաբսի առաջադրումը կատարվել էր միայն հաճույքի և ուշադրության համար, սակայն ի վերջո ամերիկյան այս քաղաքի ամբողջ բնակչությունը (900 մարդ) քվեարկել է հօգուտ կատվի: Ի վերջո՝ ընտանի այս կատուն ընտրվել է քաղաքապետ՝ զարկ տալով քաղաքում զբոսաշրջության զարգացմանը[5][6]:

2012 թվականի քաղաքապետի ընտրություններում Ստաբսը վերընտրվել է և շարունակել է հանդես գալ քաղաքապետի պաշտոնում[7]:

2013 թվականի սեպտեմբերի 1-ին սովորության համաձայն Ստաբսը գիշերային զբոսանք է կատարել, որի ժամանակ նրա վրա է հարձակվել թափառաշրջիկ մի շուն: Քաղաքապետը շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ մի շարք լուրջ վնասվածքներով, այդ թվում՝ թոքերի պատռումով և կոտրված կողերով: Անասնաբույժները կատվի վիճակը գնահատել են ծանր[8][9]:

Համապատասխան բուժումները ստանալուց և ապաքինվելուց հետո Ստաբսը հիվանդանոցից տեղափոխվել է իր «նստավայր»:

Շատ լրատվամիջոցներ և ԶԼՄ-ներ կատվի ընտրվելը խեղկատակություն են համարում: Հոդվածներից մեկում նշվել է, որ կատվի քաղաքապետ լինելը ոչ ավելին քան կեղծիք է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ktva.com/stubbs-talkeetnas-honorary-cat-mayor-dies-987/
  2. Holly Yan (2012-07-17)։ «Mayor of Alaska village walks on four paws» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-01-25-ին։ Վերցված է 2016-01-25 
  3. Лена Аверьянова (2013-09-04)։ «И утащит за бочок» (ռուսերեն)։ Lenta.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-01-25-ին։ Վերցված է 2016-01-25 
  4. Amy Friedman (2012-07-17)։ «Cat marks 15 years as mayor of Alaska town» (անգլերեն)։ Time։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-01-25-ին։ Վերցված է 2016-01-25 
  5. «Кот Стаббс — идеальный мэр» (ռուսերեն)։ Euronews։ 2012-07-16։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-01-25-ին։ Վերցված է 2016-01-25 
  6. «Mayor Stubbs, the cat» (անգլերեն)։ 2012-07-16։ Վերցված է 2016-01-25 
  7. «Рыжий кот по имени Стаббс переизбран мэром небольшого городка на Аляске» (ռուսերեն)։ «Комсомольская правда»։ 2012-07-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2016-01-25 
  8. «На Аляске совершено нападение на кота-мэра» (ռուսերեն)։ Lenta.ru։ 2013-09-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-01-25-ին 
  9. Lateef Mungin, Amanda Watts (2013-09-04)։ «Stubbs the cat, Alaska town mayor, mauled by dog» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-01-25-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]