Սվետոսլավ Մինկով
Սվետոսլավ Մինկով բուլղար․՝ Светослав Минков | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4 (17), 1902 |
Ծննդավայր | Ռադոմիր, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1966[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, գրող, գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
![]() |
Սվետոսլավ Մինկով (բուլղար․՝ Светослав Минков, (փետրվարի 4 (17), 1902, Ռադոմիր, Բուլղարիայի իշխանություն - նոյեմբերի 22, 1966[1][2][3][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող, լրագրող, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետոսլավ Մինկովը ծնվել է Ռադոմիրում զինվորականի ընտանիքում։ Ավագ եղբայրը՝ Ասենը, մահացել է Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ, մյուս եղբայրը՝ Իվանը, եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ և 1925 թվականին ինքնասպանություն է գործել՝ խուսափելով ձերբակալությունից։ Սվետոսլավը նախնական կրթությունն ստացել է Ռադոմիրում։ Գրական ասպարեզ է մուտք գործել քրոջ՝ Թոդորայի միջոցով, ով նրան ներկայացրել է 1920-ականների գրական շրջանակներում։
Սովորել է Ավստրիայի Weiskirchen ռազմական դպրոցում, ապա Սոֆիայի համալսարանում ուսանել է սլավոնական բանասիրություն, 1922-1923 թվականներին սովորել է Մյունխենի առևտրի և տնտեսագիտության ակադեմիայում։
1924-1925 թվականներին աշխատել է Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարանում։ Ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ երկու ամսով ձերբակալվել է։ Ազատվելուց հետո աշխատել է տարբեր ամսագրերում և հրատարակություններում։ Մինչև 1942 թվականը եղել է մի շարք եվրոպական, ասիական և հարավ ամերիկյան երկրներում։ 1942-1943 թվականներին դիվանագիտական առաքելություն է իրականացրել Տոկիոյում[5][6]։ 1944 թվականից հետո աշխատել է մի շարք կոմունիստական թերթերում, 1954-1962 թվականներին եղել է "Bulgarski pisatel" տպագրատան գլխավոր խմբագիրը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինկովը համարվում է բուլղարական գիտա-ֆանտաստիկ գրականության հիմնադիրներից։ 1921 թվականին հրատարակել է պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Կապույտ քրիզանթեմ» վերնագրով։ Այնուհետև հանդես է եկել նովելների և երգիծական ակնարկների մի շարք ժողովածուներով։ Հայտնի է եղել որպես նշանավոր թարգմանիչ, բուլղարերեն թարգմանել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները։
- «Կապույտ քրիզանթեմ», 1921
- «Ժամացույց», 1924
- «Կրակե թռչունը», 1927
- «Ստվերների խաղը», 1928
- «Ավտոմատներ», 1932
- «Սիրտը ստվարաթղթե տուփում», 1934
- «Ռենտգենյան աչքերով տիկինը», 1934
- «Պատմվածքներ ոզնու մորթով», 1936
- «Մադրիդը վառվում է», 1936
- «Հյուր», 1938
- «Քաղցի կայսրություն», 1952
- «Ապահարզանային գոտեմարտ»
- «Այս բանը պատահել է Լամպադեֆորիայում» (հայերեն թարգմանությունը՝ Խաչիկ Հրաչյանի)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Малая советская энциклопедия / Гл. ред. Б. А. Введенский. (Третье издание) - Т. 6 - М.: Большая советская энциклопедия, 1959. - с. 8
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ Bibliothèque nationale de France Record #12385934m // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Речник на българската литература, т.2, с. 376-379. София, Изд. на БАН, 1977.
- ↑ Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|