Սվետլանա Սավիցկայա
Սվետլանա Եվգենևնա Սավիցկայա (օգոստոսի 8, 1948[1], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1982-1984), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970)։
1970 թվականին եղել է աշխարհի բարձրագույն պիլոտաժի բացարձակ չեմպիոնուհին։ Սահմանել է պարաշյուտով թռիչքի 3 և ռեակտիվ ինքնաթիռներով 9 համաշխարհային ռեկորդներ։ Ավարտել է Մոսկվայի Ս․ Օրջոնիկիձեի անվ․ ավիացիոն ինստիտուտը (1972)։ 1982 թվականի օգոստտոսի 19-27-ին, Լեոնիդ Պոպովի և Ալեքսանդր Սերեբրովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-7» տիեզերանավով։ Օգոստոսի 20-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-7» «Սոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Անատոլի Բերեզովոյ, Վալենտին Լեբեդև)։ 1984 թվականի հոլիսին «Սոյուզ Տ-12» տիեզերանավով կատարել է երկրորդ տիեզերական թռիչքը, որի ժամանակ դուրս է եկել բաց տիեզերք։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի Ոսկե մեդալով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Савицкая Светлана Евгеньевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 206)։ ![]() |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի կոմկուսի անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ տիեզերագնացների մասին
- Խորհրդային տիեզերագնացներ
- Ռուս տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Ռուս կին օդաչուներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ