Սվետլանա Պրոսկուրինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Պրոսկուրինա
Ծննդյան թիվ՝մայիսի 27, 1948(1948-05-27) (75 տարեկան)
Ծննդավայր՝Ստարոռուսկի շրջան, Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
IMDb։ID 0698757

Սվետլանա Նիկոլաևնա Պրոսկուրինա (ռուս.՝ Светлана Николаевна Проскурина, մայիսի 27, 1948(1948-05-27), Ստարոռուսկի շրջան, Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա (ի ծնե՝ Լոգանովա) ծնվել է 1948 թվականի մայիսի 27-ին Նովգորոդի մարզի Կրիվեց գյուղում[1]։

Սովորել է Բեմական արվեստի ռուսական պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի հեռակա բաժնում Լ․ Գիտելմանի արհեստանոցում, ուսումը ավարտել է 1976 թվականին։ Աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և «Լենֆիլմ» կինոստուդիայում երկրորդ ռեժիսոր։ 1981 թվականին ստացել է կինոռեժիսորի դիպլոմ սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները ավարտելու համար (Յուլի Կարասիկի արհեստանոց), և շարունակել է իր աշխատանքը Լենֆիլմում որպես բեմադրող-ռեժիսոր[1]։

1982 թվականին որպես կինոռեժիսոր առաջնաելույթ է ունեցել «Ծնողների օր» կարճամետրաժ ֆիլմում։ 1990 թվականին նրա «Պատահական վալս» ֆիլմը արժանացել է Լենկարոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ» մրցանակին[1]։

1993 թվականին որոշ ժամանակ թողել է խաղարկային կինոն և իրեն նվիրել փաստագրական ֆիլմին․ «Կուլտուրա» հեռուստաալիքի համար նկարահանվում է արվեստի գործիչների մասին ֆիլմեր[1]։

2008 թվականին նրա «Լավագույն տարվա ժամանակ» ֆիլմը մասնակցել է Անդրեյ Տարկովսկիի անվան II միջազգային «Հայելի» կինոփառատոնի մրցութային ծրագրում։

2010 թվականին Սվետլանա Պրոսկուրինայի «Զինադադար» պատկերը նվաճել է «Կինոտավր» 21-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը[2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է արտիստ Վիկտոր Պրոսկուտրինի հետ (1952-2020)[4]։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 - գլխավոր մրցանակ «Ոսկե հովազ» (իտալ.՝ Pardo d'Oro), «Պատահական վալս» ֆիլմերի համար Լոկարոյի կինոփառատոնում[1][5]։
  • 1990 - Մարսելի միջազգային կինոփառատոնի գրան պրի «Պատահական վալս» ֆիլմի համար[1]։
  • 1992 - «Արտացոլում հայելու մեջ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում մասնակցել է «Ռեժիսորների երկշաբաթաթերթ» ծրագրում[1][6]։
  • 2004 - «Ջնջված հասանելիություն» ֆիլմը մասնակցել է «Վենետիկի կինոփառատոն»–ի մրցութային ծրագրում[1]։
  • 2010 - «Կինոտավր» 21-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակ «Զինադադար» ֆիլմի համար[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 - Մանկական խաղահրապարակ
  • 1989 - Պատահական վալս
  • 1992 - Արտացոլում հայելու մեջ
  • 2004 - Ջնջված հասանելիություն
  • 2007 - Լավագույն տարվա ժամանակ
  • 2010 - Զինադադար
  • 2013 - Մինչ նոր հանդիպում մայրիկ

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 - Ծնողական օր (կարճամետրաժ)

Դակումենտալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 - Միխայիլ Շեմյակին։ Վազք մաքուր ժամանակի հետևից (վավերագրական)
  • 1997 - Էրնեսթ անհայտ։ Երկխոսություններ (վավերագրական)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Ռուսական տապան
  • 2004 - Ջնջված հասանելություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Светлана Проскурина Արխիվացված 2011-05-10 Wayback Machine на сайте proline-film.ru
  2. 2,0 2,1 ««Перемирие» Светланы Проскуриной покорило «Кинотавр»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Фильм «Перемирие» Проскуриной получил главный приз «Кинотавра»
  4. Пять попыток Виктора Проскурина
  5. Svetlana Proskourina Արխիվացված 2013-07-03 Wayback Machine (անգլ.)
  6. Otrazheniie V Zerkale(չաշխատող հղում) (անգլ.)