Սվեն Նորդքվիստ
Սվեն Նորդքվիստ շվեդերեն՝ Sven Nordqvist | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1946[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Մասնագիտություն | գրող, ճարտարապետ, նկարազարդող, մանկագիր, սցենարիստ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լունդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սվեն Նորդքվիստ (շվեդերեն՝ Sven Nordqvist, ապրիլի 30, 1946[1][2][3][…], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ գրող և մանկական գրքերի նկարազարդող, առավել հայտնի է իր «Փեթսոն և Ֆինդուսը» շարքով, որը պատմում է ծեր ֆերմեր Փեթսոնի և նրա տաղանդավոր Ֆինդուս կատվի մասին։ Նա նաև կոմիքսների հեղինակ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվեն Նորդքվիստը ծնվել է 1946 թվականին Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում։ Երիտասարդությունն անցկացրել է Հալմստադում։ 15 տարեկանից նա ցանկացել է նկարիչ դառնալ։ Նույնիսկ մի քանի անգամ անհաջող փորձեր է արել արվեստի տարբեր հաստատություններ ընդունվելու համար։ Ի վերջո, նա ստիպված է եղել ճարտարապետություն սովորել Լունդ քաղաքի տեխնիկական դպրոցում, որտեղ որոշ ժամանակ դասախոսել է ճարտարապետություն։ Միաժամանակ նա աշխատել է որպես նկարազարդող Հալմստադում գովազդային ընկերությունում, որտեղ նախագծել է պաստառներ և գրքեր։
Ի վերջո, 1983 թվականին նա մասնակցել է գրքի լավագույն մանկական նկարազարդման մրցույթին, որն անց է կացրել «Օփալ» հրատարակչությունը։ Այդ նպատակով նա գրել է իր գիրքը («Ագաթոն Էմանը և այբուբենը» հեքիաթը) և, նկարազարդելով այն, գրավել է առաջին տեղը։ Հաջորդ տարի այդ հեքիաթը լույս է տեսել որպես առանձին գիրք։ Այդ ժամանակվանից նա սկսել է աշխատել միայն որպես մանկական գրքերի հեղինակ և նկարիչ։
1984 թվականին լույս է տեսել նրա «Ծննդյան տորթ» գիրքը՝ առաջինը հայտնի մատենաշարում ծեր ֆերմեր Փեթսոնի և նրա խելացի կատու Ֆինդուսի մասին։ Այդ մատենաշարի շնորհիվ, որը հետագայում հրատարակել է ևս 8 գիրք, նա հայտնի է դարձել նախ իր հայրենիքում, իսկ հետո Եվրոպայում, առաջին հերթին՝ Գերմանիայում, որտեղ նրա հերոսները հայտնի են Փեթերսոն և Ֆինդուս անունով։
Ֆինդուսի և Փեթսոնի մասին գրքերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել է համակարգչային խաղ։
Բացի Փեթսոնի և Ֆինդուսի մասին գրքերից, Նորդքվիստը նաև հայտնի է որպես շվեդ գրողներ Յուի և Թոմաս Վիսլանդերի՝ Մամա Մայի և Ռավեն Կրաքսի արկածների մասին մի շարք հեքիաթների նկարազարդող և համահեղինակ։
2007 թվականին նա ստացել է Օգոստոսյան գրական մրցանակ՝ մանկական գրքերի անվանակարգում[4]։
2005-2009 թվականներին Նուրդքվիստի բազմաթիվ գրքեր թարգմանվել են ռուսերեն և հրատարակվել Ռուսաստանում, որից հետո Նուրդքվիստը մեծ ճանաչում է ձեռք բերել ռուսալեզու ընթերցողների շրջանում։ Ռոգաչովի կենտրոնի սրահներից մեկը զարդարված է Նուրդքվիստի էսքիզով արված նկարով[5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Нурдквист C. Агатон Эман и алфавит = Agaton Öman och alfabetet. — 1982.
- Нурдквист C. Именинный пирог = Pannkakstårtan. — М.: Открытый мир, 1984/2007. — 24 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 978-5-9743-0078-3
- Нурдквист C. Minus och stora världen. — 1985.
- Нурдквист C. Julgröten. — 1986.
- Нурдквист C. Охота на лис = Rävjakten. — М.: Открытый мир, 1986/2006. — 28 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 5-9743-0025-4
- Нурдквист C. Hattjakten. — 1987.
- Нурдквист C. Петсон грустит = Stackars Pettson. — М.: Открытый мир, 1987/2007. — 28 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 978-5-9743-0064-6
- Нурдквист C. Nasse hittar en stol. — 1988. — (Nasse-serien).
- Нурдквист C. Рождество в домике Петсона = Pettson får julbesök. — М.: Открытый мир, 1988/2007. — 24 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 978-5-9743-0079-0
- Нурдквист C. Переполох в огороде = Kackel i grönsakslandet. — М.: Открытый мир, 1990/2007. — 28 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 978-5-9743-0066-0
- Нурдквист C. Nasses taxi. — 1991. — (Nasse-serien).
- Нурдквист C. Петсон идет в поход = Pettson tältar. — М.: Открытый мир, 1992/2006. — 28 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 5-9743-0027-0
- Нурдквист C. Механический Дед Мороз = Tomtemaskinen. — М.: Открытый мир, 1994/2008. — 148 с. — (Про Петсона и Финдуса). — 8000 экз. — ISBN 978-5-9743-0129-2
- Нурдквист C. Чужак в огороде = Tuppens minut. — М.: Открытый мир, 1996/2008. — 28 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 978-5-9743-0057-8
- Нурдквист C. История о том, как Финдус потерялся, когда был маленький = När Findus var liten och försvann. — М.: Открытый мир, 2001/2008. — 24 с. — (Про Петсона и Финдуса). — 5000 экз. — ISBN 978-5-9743-0101-8
- Нурдквист C. Pettsons och Findus kokbok. — 2004. — (Про Петсона и Финдуса).
- Нурдквист C. Var är min syster? — 2007.
- Нурдквист С. «Финдус переезжает» — Издательство: Белая ворона — 2014—ISBN 978-5-906640-08-6
Համահեղինակությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Висландер, Юя и Томас, Нурдквист, Свен. Мама Му и Ворон = Mamma Mu och krakan.
- Висландер, Юя и Томас, Нурдквист, Свен. Мама Му на санках = Mamma Mu Stadar.
- Эва-Лена Ларсон, Кеннерт Даниельсон, Нурдквист C. Поделки Финдуса = Pyssla med Findus. — М.: Открытый мир, 2009. — 64 с. — (Про Петсона и Финдуса). — 7000 экз. — ISBN 978-5-9743-0154-4
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Sven Nordqvist»
- ↑ «Отделение детской онкологии раскрасили рисунками Нурдквиста»։ m24.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт Петсона и ФиндусаArchived 2022-02-04 at the Wayback Machine.(շվեդ.)
- Интервью со Свеном НурдквистомArchived 2010-07-18 at the Wayback Machine. на Сноб.ру (07.04.10)(ռուս.)
- Lambiek Comiclopedia article.
|