Սպորտը Կոսովոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպորտը Կոսովոյում ունի վաղեմի ավանդույթներ և կարևոր դեր է կատարում հասարակության կյանքում։ Կոսովոյում առավել մեծ ժողովրդավարություն են վայելում հատկապես ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ձեռքի գնդակը և ըմբշամարտը։ Անհատական մարզաձևերից տարածված են ձյուդոն, լողը, բռնցքամարտը, կարատեն և դահուկվազքը։

Կոսովոյի հայտնի մարզիկներից են Ազիզ Սալիգուն, Մեհմետ Բոգուևցին, Սամի Բուզոլին, Մեյլինդա Կելմենդի և Նորա Գյակովան, որոնք նշանակալի հաջողությունների են հասել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ 1989-1999 թվականներին մարզիկներն ստիպված էին հրաժարվել որոշ մրցույթների մասնակցելուց։ Այնուամենայնիվ, պատերազմից հետո նրանք սկսել են վերադառնալ ֆուտբոլային դաշտեր և բռնցքամարտի ռինգեր, ինչպես նաև սկսել է ձևավորվել ներկայում գործող սպորտային ֆեդերացիաների մեծ մասը, որոնցից ոմանք այսօր միջազգային ֆեդերացիաների անդամներ են։ Մասնավորապես դրանց թվում են Տեքվոնդոյի ֆեդերացիան, Բռնցքամարտի ֆեդերացիա, Հանդբոլի ֆեդերացիա, Ձյուդոյի ֆեդերացիա և Դահուկային սպորտի ֆեդերացիան։ Կոսովոյի որոշ մարզիկները հանդես են եկել այլ երկրների դրոշների ներքո։ Օրինակ, բռնցքամարտիկ Լուան Կրասնիչին, գերմանական դրոշի ներքո ունեցել է մեծ հաջողությունների՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

2016 թվականին մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության թիմն առաջին անգամ մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին[1]։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյում ֆուտբոլը կարևորագույն սպորտաձևերից մեկն է։ 2016/2017 մրցաշրջանում մասամբ ճանաչված հանրապետության առաջնությանը մասնակցել է 12 թիմ։ Կոսովոյի ամենահաջողակ ակումբներից են «Պրիշտինան» և «Տրեպչան»։

2016 թվականին Կոսովոն դարձել է ՖԻՖԱ-ի 55-րդ անդամ պետությունը[2][3]։ Դրանից հետո Կոսովոյի ազգային հավաքականն ընդգրկվել 2018 թվական Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի 1-ին խմբում, որտեղ կխաղա Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kosovo granted full IOC recognition; can send own team to Olympics in Rio de Janeiro». The Republic. 2014 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Kosovo accepted as 55th member of UEFA after congress vote». Espn Fc. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Fifa: Kosovo and Gibraltar become members of world governing body - BBC Sport». Bbc.com. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]