Սպիտակաբերան խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակաբերան խխունջ
Սպիտակաբերան խխունջ
Սպիտակաբերան խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Վերնակարգ Hygrophila
Վերնաընտանիք Planorboidea
Ընտանիք Տափակ խխունջներ (Planorbidae)
Ցեղ Anisus
Տեսակ Սպիտակաբերան խխունջ (A. leucostoma)
Միջազգային անվանում
Anisus leucostoma
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Սպիտակաբերան խխունջ (լատ.՝ Anisus leucostomus), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակաձև խեցին 6 դանդաղ աճող պտույտներով է։ Վերջին պտույտը 1,5 անգամ նախավերջինից լայն է և գտնվում է ելանցքի մոտ` ներքևում: Խեցին ունի 1,2 մմ բարձրություն և 7 մմ լայնություն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Սիբիրում, Բայկալում և Լենա գետի ավազանում։ Հայաստանում հայտնի է Փարաքար գյուղի մոտակայքում (Արմավիրի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է ժամանակավոր, ամռանը չորացող, մանր ջրամբարներում։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը, որի վերջին հավաքը եղել 1925 թվականին, բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Հայաստանից հավաքված է միայն մեկ նմուշ։

Տեսակին սպառանացող հիմնական վտանգներից է՝ լանդշաֆտի գյուղատնտեսական յուրացմամբ պայմանավորված ապրելավայրերի ոչնչացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6