Jump to content

Սպարտակ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպարտակ Հովհաննիսյան
Ծնվել էհունիսի 9, 1925(1925-06-09)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 8, 2008(2008-01-08) (82 տարեկան)
Մասնագիտությունկենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս

Սպարտակ Սարիբեկի Հովհաննիսյան (հունիսի 9, 1925(1925-06-09)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2008(2008-01-08)), հայ կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2]։ Հայաստանում մոլեկուլային կենսաֆիզիկայի հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1948)։ 1962 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1973-1996 թվականներին՝ սրտաբանության ինստիտուտի մոլեկուլային սրտաբանության լաբորատորիայի վարիչ։ 1963 թվականից միաժամանակ վարել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակելտուտում իր նախաձեռնությամբ կազմակերպված մոլեկուլային կենսաբանության և բջջի կենսաֆիզիկայի դասընթացները։ Աշխատանքները վերաբերում են մկանային սպիտակուցների կառուցվածքին ու գործունեությանը, մկանային կծկման մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը։ Զբաղվում է սրտամկանի և կմախքային մկանների մոլեկուլային ու ժառանգական մեխանիզմների, ինչպես նաև տիեզերական թռիչքների ընթացքում մկանային սպիտակուցների կարգավորման առանձնահատկությունների հայտնաբերման հարցերի ուսումնասիրությամբ։ Սրտի ուսումնասիրության միջազգային միության և Մկանների ուսումնասիրության եվրոպական ընկերության անդամ, Գրավիտացիոն (տիեզերական) կենսաբանության միջազգային կոմիտեի թղթակից անդամ (1982, Ստոկհոլմ

  • Ընդհանուր վիրաբուժություն։ Ձեռնարկ բժշկական ինստիտուտի ուսանողների համար, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958 (համահեղինակ)։
  • Ալկոհոլը և սիրտանոթային համակարգը։ Երևան, «Հայաստան», 1987 (համահեղինակ)։
  • Մարդը և ալկոհոլը։ Հովհաննիսյան, Սպարտակ Սարիբեկի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1987։
  • Կենսաբանական թաղանթներ։ Բուհական ուսումնական ձեռնարկ, Երևան, «Զանգակ-97», 2001 (համահեղինակ)։
  • Սիրտ - թոքային վերակենդանացում։ Քույրական գործընթացի կազմակերպումը։ Ուսումական ձեռնարկ, ՀՀ ԱՆ բժշկական ուսումնարան, Երևան, 2002 (համահեղինակ)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11929
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սպարտակ Հովհաննիսյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտակ Հովհաննիսյան» հոդվածին։