Կարա Մունդ
Կարա Դ. Մունդ (/ˈkɑːrə/ KAR-ə; դեկտեմբերի 8, 1993 )[1][2], ամերիկացի փաստաբան, գեղեցկության մրցույթի նախկին տիտղոսակիր Բիսմարկից, Հյուսիսային Դակոտա: 2017 թվականի հունիսին արժանացել է Միսս Հյուսիսային Դակոտա 2017 տիտղոսին: 2017 թվականի սեպտեմբերի 10-ին ճանաչվել է «Միսս Ամերիկա 2018» և դարձել առաջին մասնակիցը Հյուսիսային Դակոտայից, որը հաղթել է մրցույթում:
Կարա Մունդ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1994 (29 տարեկան) կամ դեկտեմբերի 8, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր | Բիսմարկ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրաունի համալսարան, Century High School? և Հարվարդի իրավունքի դպրոց[3] |
Մասնագիտություն | գեղեցկության մրցույթի մասնակից |
Cara Mund Վիքիպահեստում |
Վաղ տարիների կյանք և կրթություն
Մունդը ծնվել է Բիսմարկում, Հյուսիսային Դակոտա, ԴեԼորա Կաուտցման-Մունդի և Դագ Մունդի ընտանիքում[4]:
Նա պարուսույց և պարուհի է[5]: Ավագ դպրոցում չորս տարի շարունակ մասնակցել է Radio City Rockettes-ի[6] դասընթացներին և 2019 թվականին ճանաչվել է Successful Rockette Women-ից մեկը[7]: 14 տարեկանից Մունդը կազմակերպում է ամենամյա բարեգործական նորաձևության ցուցադրություններ՝ նվիրատվություն կատարելով Make-a-Wish հիմնադրամին[2]: Ավագ դպրոցում Մունդը եղել է իր դպրոցի Ազգային Պատվո Հասարակության նախագահ, ցուցաբերել է բարձր առաջադիմություն և ուսանողների քվեարկությամբ ճանաչվել է Միսս Ամերիկա մրցույթի հավանական հաղթող[8]:
Նա 2016 թվականին գերազանցությամբ ավարտել է Բրաունի համալսարանը ՝ ստանալով բիզնեսի, ձեռներեցության և կազմակերպությունների մասնագիտական որակավորում: Նրա թեզը «Միսս Ամերիկա» կազմակերպության մասին էր[9]: Մունդը եղել է Կապպա Դելտա համայնքի նախագահ[10]: Նա մի առիթով ասել է, որ դպրոցն իրեն մտքի ճկունություն է տվել[9]:
2016 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր նա պրակտիկա է անցել հանրապետական սենատոր Ջոն Հովենի մոտ[11]:
2019 թվականին Հյուսիսային Դակոտայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 3035 բանաձեւը՝ ի պատիվ Մունդի[12]: Նա նաև ընդգրկվել է Հյուսիսային Դակոտայի Bluebook-ի «Նշանավոր Հյուսիսային Դակոտացիներ» ցանկում և ճանաչվել «Հինգ կանանցից մեկը, որոնք փոխեցին Հյուսիսային Դակոտայի պատմությունը»[10]: 2021 թվականի մարտի 11-ին Հյուսիսային Դակոտայի պետական թանգարանը ներկայացրել է Մունդի մասնակցությամբ ցուցադրությունը[13]:
Մինչ «Միսս Ամերիկա» ճանաչվելը, նա հայտնել էր իրավաբանական դպրոց հաճախելու իր մտադրության մասին[2]: 2022 թվականի մայիսին Մունդը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի իրավաբանական դպրոցը, որտեղ հանդես է եկել իբրև գիտաշխատող, Harvard Journal of Sports and Entertainment Law Operations-ի գլխավոր խմբագիր, Հարվարդի իրավաբանական դպրոցի կեղծ դատավարության ասոցիացիայի և Կանանց իրավունքի ասոցիացիայի անդամ[14][15][16]: 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Մունդը փաստաբանի երդում է տվել և Հյուսիսային Դակոտայում փաստաբանությամբ զբաղվելու թույլտվություն ստացել։[17][18]
Գեղեցկության մրցույթներ
Վաղ տարիների գեղեցկության մրցույթներ
Նա մանուկ հասակից գեղեցկության մրցույթների է մասնակցել՝ նվաճելով Փոքրիկ Միսս Հյուսիսային Դակոտա, Միսս Դեռահաս Հյուսիսային Դակոտա և Միսս Կրտսեր Հյուսիսային Դակոտա տիտղոսները[19]: Ավելի ուշ Մունդը մասնակցել է Miss America's Outstanding Teen 2010 մրցույթին որպես «Միսս Ռեդ Ռիվեր Վելլիի լավագույն դեռահաս»[2]: Հետագայում նա դարձել է 4-րդ փոխչեմպիոն Miss North Dakota Teen USA 2012 մրցույթում[20]:
Միսս Հյուսիսային Դակոտա
Մունդը մասնակցել է «Միսս Հյուսիսային Դակոտա 2016»-ին և դարձել առաջին փոխչեմպիոն: Նա վերադարձել է մրցույթ հաջորդ տարի որպես «Միսս Հյուսիսային լույսեր 2017» և հաղթել «Միսս Հյուսիսային Դակոտա 2017» մրցույթի «A Make-A-Wish Passion with Fashion» անվանակարգում[4]:
Միսս Ամերիկա 2018
Մունդը ներկայացրել է Հյուսիսային Դակոտան «Միսս Ամերիկա 2018» մրցույթում, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիի Բորդվոք Հոլլում։ Նախնական մրցումներում Մունդը ճանաչվել է «Կյանքի որակ» մրցանակի առաջին փոխչեմպիոնը[21]:
2017 թվականի սեպտեմբերի 10-ին Մունդը ստացել է «Միսս Ամերիկա 2018» մրցանակը «Միսս Ամերիկա 2017» հաղթող Սավվի Շիլդսի կողմից[22][23][24][25]: Միսս Ամերիկա կոչման հետ մեկտեղ նա ստացել է $50,000 կրթաթոշակ։ Մունդը Հյուսիսային Դակոտայից առաջին մասնակիցն է, որը նվաճել է «Միսս Ամերիկա» տիտղոսը[26]:
Մունդը ծառայել է որպես 2018 թվականի «Մանկական հրաշք» ցանցի հիվանդանոցների բարի կամքի ազգային դեսպան և սերտորեն համագործակցել է USO-ի հետ[27][28]: Ի աջակցություն #MeToo շարժման՝ նա սև հագուստ է կրել 2018 State of the Union ասուլիսում, իսկ իր Ivy League դպրոցի շրջանավարտների ամսագրի 2018 թվականի մարտ-ապրիլ համարում նա ներկայացրել է «Միսս Ամերիկա» կազմակերպությունը՝ ասելով, որ այն կանանց համար դրամական աջակցություն ցուցաբերող ամենամեծ կազմակերպությունն է: Նա շարունակաբար համագործակցելու իր պատրաստակամությունն է հայտնել և ասել է, որ կազմակերպությունն արել է այն, ինչ պետք է աներ, այն է՝ օգնել կանանց ձեռք բերել վստահություն և կարողություններ՝ սեփական անձը պաշտպանելու համար[9]:
2018 թվականի օգոստոսին Մունդը քննադատել է «Միսս Ամերիկա» կազմակերպությանը՝ հայտարարելով.«Ներկայիս ղեկավարությունը չի ցանկանում լսել իմ կարծիքը, և նրանք շահագրգռված չեն իմանալու, թե ով եմ ես և ինչպես են իմ փորձառությունները կապված կազմակերպության հետագա դիրքորոշման հետ»[29]: Նա այնուհետև հայտարարել է. «Կանանց հզորացման, բացության և թափանցիկության հռետորաբանությունը հրաշալի է, սակայն իրականությունը բոլորովին տարբեր է։ Եվ ես այդ տարբերության միջով անցել եմ: Լռել նշանակում է զիջել իմ իրավասությունը և այն կանանց իրավասությունը, որոնք կհետևեն ինձ: Ես չեմ հանդուրժում, երբ մեզանից որևէ մեկին վերահսկում, մանիպուլացնում, լռեցնում կամ վախեցնում են»[30]:
2019 թվականի դեկտեմբերի 8-ին Մունդը «Միսս Ամերիկա» մրցույթի առաջին հաղթողն էր, որը երբևէ եղել է «Միսս Տիեզերք» մրցույթի ժյուրիի անդամ[31]:
Քաղաքականություն
Ներկայացուցիչների պալատի ընտրություններ 2022
2022 թվականի օգոստոսի 6-ին Մունդը որպես անկուսակցական իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում[32][33]: Ասպարեզ մտնելու իր դրդապատճառը եղել է Դոբսն ընդդեմ Ջեքսոնի Կանանց առողջության կազմակերպության դատավճիռը[34]: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Մարկ Հաուգենը իր թեկնածությունն առաջադրելուց հետո դուրս է եկել պայքարից[35]: Մունդն ընտրություններում պարտվել է գործող հանրապետական Քելլի Արմսթրոնգին՝ 148,399 ձայնով (62,2%)՝ ընդդեմ 89,644-ի (37,6%) ձայների հարաբերակցությամբ[36]:
Ներկայացուցիչների պալատի ընտրություններ 2024
Մունդն այժմ մասնակցում է հանրապետականների նախնական ընտրություններին՝ Հյուսիսային Դակոտայի ներկայացուցչի համար առաջադրելով իր թեկնածությունը 2024 թվականի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում[37]: Նա դեմ է արտահայտվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Դակոտայի աբորտների քաղաքականությանը[37]:
Իրավաբանական կարիերա
Ներկայումս Մունդը աշխատակցում է Quinn Emanuel Urquhart & Sullivan, LLP-ի իրավաբանական կազմակերպությանը, որտեղ հանդես է գալիս բարդ առևտրային դատավարություններում՝ մասնագիտական քրեական պաշտպանության, սնանկության և աշխատանքի հետ կապված հարցերով[38]:
Ծանոթագրություններ
- ↑ «Happy 17th Birthday, Cara Mund». Bismarck Tribune. 5 December 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Bismarck's Cara Mund crowned Miss North Dakota». Grand Forks Herald. June 12, 2017. Վերցված է September 10, 2017-ին.
- ↑ http://caramund.com/aboutcara/
- ↑ 4,0 4,1 «Miss North Dakota». Miss America Organization. Արխիվացված է օրիգինալից September 10, 2017-ին. Վերցված է September 10, 2017-ին.
- ↑ Gore, Leada (2017-09-11). «Miss America 2018: Miss North Dakota wins the crown». al.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-03-13-ին.
- ↑ «Miss America 2018 is an Alumni[sic] of the Rockettes Summer Intensive». The Rockettes (ամերիկյան անգլերեն). 14 September 2017. Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին. Վերցված է 2019-03-13-ին.
- ↑ «Women's History Month: Celebrating Successful Rockette Women». The Rockettes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-03-13-ին.(չաշխատող հղում)
- ↑ Carroll, Lauren. «Miss America Cara Mund talks "dreams coming true" and granting wishes». Press of Atlantic City (անգլերեն). Վերցված է 2018-11-06-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Sloan, Louise (March–April 2018). «Miss America, Feminist». Brown Alumni Monthly. www.brownalumnimagazine.com.
- ↑ 10,0 10,1 «Cara Mund». Linkedin.com. Վերցված է September 14, 2017-ին.
- ↑ Dalrymple, Amy (September 12, 2017). «Mund proud to put North Dakota 'on the map' as state's first Miss America». Bismarck Tribune.
- ↑ «House Concurrent Resolution No. 3035» (PDF).
- ↑ «ND style fashion exhibition opens in ND Heritage Center & State Museum». minotdailynews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-11-ին.
- ↑ «JSEL Leadership» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-11-ին.
- ↑ «Previous Members – Harvard Law School Mock Trial Association» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-11-ին. Վերցված է 2022-01-11-ին.
- ↑ Simon, Clea. «'I was able to feel like I was making an impact'». Harvard Law Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-28-ին.
- ↑ «North Dakota Court System - 37 new lawyers admitted to N.D. bar». www.ndcourts.gov. Վերցված է 2022-09-28-ին.
- ↑ «North Dakota Court System». www.ndcourts.gov. Վերցված է 2022-09-28-ին.
- ↑ Feldman, Kate (September 10, 2017). «Miss North Dakota, Cara Mund, wins Miss America 2018». NY Daily News.
- ↑ «Miss North Dakota USA & Teen USA state pageant results». Pageant Update Results. Արխիվացված է օրիգինալից 2022-10-05-ին. Վերցված է 2018-10-02-ին.
- ↑ Morgan, Ike (September 8, 2017). «Miss Alabama Jessica Procter wins Miss America Quality of Life Award». AL.com. Վերցված է September 10, 2017-ին.
- ↑ Rees, Alex (September 10, 2017). «Miss North Dakota, Cara Mund, Wins Miss America 2018». Cosmopolitan.
- ↑ Weigle, Lauren (September 10, 2017). «Who Won the Miss America 2018 Pageant Tonight?». heavy.com.
- ↑ Wilson, Samantha (September 10, 2017). «Miss North Dakota, Cara Mund, Slays The Competition & Becomes Miss America 2018». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից September 13, 2019-ին. Վերցված է September 11, 2017-ին.
- ↑ «The Latest: Miss North Dakota is crowned Miss America 2018». The Washington Post. Associated Press. September 10, 2017. Արխիվացված է օրիգինալից September 11, 2017-ին.
- ↑ Moniuszko, Sara M. (September 10, 2017). «Miss America 2018: Miss North Dakota Cara Mund takes the crown». USA Today.
- ↑ «Miss America promotes Make-A-Wish at Gala» (անգլերեն). Վերցված է 2018-11-06-ին.
- ↑ Demeyer, Tess (2018-02-08). «From Brown to the crown: Cara Mund '16». Brown Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-06-ին.
- ↑ Argetsinger, Amy (August 17, 2018). «'No Miss America should be humiliated': Before giving up crown, Cara Mund blasts pageant leadership». The Washington Post.
- ↑ «Cara Mund letter to past pageant winners». Press of Atlantic City. 17 August 2018.
- ↑ «Miss Universe Home». Miss Universe. Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին. Վերցված է 2020-02-25-ին.
- ↑ «Cara Mund: Why she's running for Congress». KX NEWS (ամերիկյան անգլերեն). 2022-08-09. Վերցված է 2022-08-12-ին.
- ↑ «Ex-Miss America Mund: Abortion ruling prompted US House run». AP NEWS (անգլերեն). 2022-08-10. Վերցված է 2022-08-12-ին.
- ↑ «Ex-Miss America Mund: Abortion ruling prompted US House run». AP News (անգլերեն). 10 August 2022. Վերցված է 13 December 2022-ին.
- ↑ «Ex-Miss America Mund's entry pushes Dem out of ND House race». AP News (անգլերեն). 6 September 2022. Վերցված է 13 December 2022-ին.
- ↑ «Cara Mund». Ballotpedia (անգլերեն). Վերցված է 2024-01-16-ին.
- ↑ 37,0 37,1 Voigt, Matthew (22 April 2024). «Cara Mund says North Dakota's U.S. House representative needs to not be dependent on Donald Trump». Grand Forks Herald (անգլերեն). Վերցված է 23 April 2024-ին.
- ↑ «Cara Mund | Quinn Emanuel Urquhart & Sullivan, LLP». www.quinnemanuel.com. Վերցված է 2024-01-16-ին.
Արտաքին հղումներ
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող: Մեյսի Քրիստիանսոն |
Միսս Հյուսիսային Դակոտա 2017 |
Հաջորդող: Լիզի Ջենսեն |
Նախորդող: Սավվի Շիլդս |
Միսս Ամերիկա 2018 |
Հաջորդող: Նիա Ֆրանկլին |