Jump to content

Կարա Մունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարա Մունդ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1994(1994-12-08) (29 տարեկան) կամ դեկտեմբերի 8, 1993(1993-12-08) (30 տարեկան)
ԾննդավայրԲիսմարկ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան, Century High School? և Հարվարդի իրավունքի դպրոց[1]
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից
 Cara Mund Վիքիպահեստում

Կարա Դ. Մունդ (/ˈkɑːrə/ KAR-ə, դեկտեմբերի 8, 1994(1994-12-08) կամ դեկտեմբերի 8, 1993(1993-12-08), Բիսմարկ, ԱՄՆ)[2][3], ամերիկացի փաստաբան, գեղեցկության մրցույթի նախկին տիտղոսակիր Բիսմարկից, Հյուսիսային Դակոտա։ 2017 թվականի հունիսին արժանացել է Միսս Հյուսիսային Դակոտա 2017 տիտղոսին։ 2017 թվականի սեպտեմբերի 10-ին ճանաչվել է «Միսս Ամերիկա 2018» և դարձել առաջին մասնակիցը Հյուսիսային Դակոտայից, որը հաղթել է մրցույթում։

Վաղ տարիների կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունդը ծնվել է Բիսմարկում, Հյուսիսային Դակոտա, ԴեԼորա Կաուտցման-Մունդի և Դագ Մունդի ընտանիքում[4]։

Նա պարուսույց և պարուհի է[5]։ Ավագ դպրոցում չորս տարի շարունակ մասնակցել է Radio City Rockettes-ի[6] դասընթացներին և 2019 թվականին ճանաչվել է Successful Rockette Women-ից մեկը[7]։ 14 տարեկանից Մունդը կազմակերպում է ամենամյա բարեգործական նորաձևության ցուցադրություններ՝ նվիրատվություն կատարելով Make-a-Wish հիմնադրամին[3]։ Ավագ դպրոցում Մունդը եղել է իր դպրոցի Ազգային Պատվո Հասարակության նախագահ, ցուցաբերել է բարձր առաջադիմություն և ուսանողների քվեարկությամբ ճանաչվել է Միսս Ամերիկա մրցույթի հավանական հաղթող[8]։

Մունդը Ատլանտիկ Սիթիում՝ «Միսս Ամերիկա 2018» ճանաչվելուց հետո

Նա 2016 թվականին գերազանցությամբ ավարտել է Բրաունի համալսարանը ՝ ստանալով բիզնեսի, ձեռներեցության և կազմակերպությունների մասնագիտական որակավորում։ Նրա թեզը «Միսս Ամերիկա» կազմակերպության մասին էր[9]։ Մունդը եղել է Կապպա Դելտա համայնքի նախագահ[10]։ Նա մի առիթով ասել է, որ դպրոցն իրեն մտքի ճկունություն է տվել[9]։

2016 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր նա պրակտիկա է անցել հանրապետական ​​սենատոր Ջոն Հովենի մոտ[11]։

2019 թվականին Հյուսիսային Դակոտայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 3035 բանաձեւը՝ ի պատիվ Մունդի[12]։ Նա նաև ընդգրկվել է Հյուսիսային Դակոտայի Bluebook-ի «Նշանավոր Հյուսիսային Դակոտացիներ» ցանկում և ճանաչվել «Հինգ կանանցից մեկը, որոնք փոխեցին Հյուսիսային Դակոտայի պատմությունը»[10]։ 2021 թվականի մարտի 11-ին Հյուսիսային Դակոտայի պետական թանգարանը ներկայացրել է Մունդի մասնակցությամբ ցուցադրությունը[13]։

Մինչ «Միսս Ամերիկա» ճանաչվելը, նա հայտնել էր իրավաբանական դպրոց հաճախելու իր մտադրության մասին[3]։ 2022 թվականի մայիսին Մունդը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի իրավաբանական դպրոցը, որտեղ հանդես է եկել իբրև գիտաշխատող, Harvard Journal of Sports and Entertainment Law Operations-ի գլխավոր խմբագիր, Հարվարդի իրավաբանական դպրոցի կեղծ դատավարության ասոցիացիայի և Կանանց իրավունքի ասոցիացիայի անդամ[14][15][16]։ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Մունդը փաստաբանի երդում է տվել և Հյուսիսային Դակոտայում փաստաբանությամբ զբաղվելու թույլտվություն ստացել[17][18]։

Գեղեցկության մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիների գեղեցկության մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մանուկ հասակից գեղեցկության մրցույթների է մասնակցել՝ նվաճելով Փոքրիկ Միսս Հյուսիսային Դակոտա, Միսս Դեռահաս Հյուսիսային Դակոտա և Միսս Կրտսեր Հյուսիսային Դակոտա տիտղոսները[19]։ Ավելի ուշ Մունդը մասնակցել է Miss America's Outstanding Teen 2010 մրցույթին որպես «Միսս Ռեդ Ռիվեր Վելլիի լավագույն դեռահաս»[3]։ Հետագայում նա դարձել է 4-րդ փոխչեմպիոն Miss North Dakota Teen USA 2012 մրցույթում[20]։

Միսս Հյուսիսային Դակոտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունդի այցը USO

Մունդը մասնակցել է «Միսս Հյուսիսային Դակոտա 2016»-ին և դարձել առաջին փոխչեմպիոն։ Նա վերադարձել է մրցույթ հաջորդ տարի որպես «Միսս Հյուսիսային լույսեր 2017» և հաղթել «Միսս Հյուսիսային Դակոտա 2017» մրցույթի «A Make-A-Wish Passion with Fashion» անվանակարգում[4]։

Միսս Ամերիկա 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունդը ներկայացրել է Հյուսիսային Դակոտան «Միսս Ամերիկա 2018» մրցույթում, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիի Բորդվոք Հոլլում։ Նախնական մրցումներում Մունդը ճանաչվել է «Կյանքի որակ» մրցանակի առաջին փոխչեմպիոնը[21]։

2017 թվականի սեպտեմբերի 10-ին Մունդը ստացել է «Միսս Ամերիկա 2018» մրցանակը «Միսս Ամերիկա 2017» հաղթող Սավվի Շիլդսի կողմից[22][23][24][25]։ Միսս Ամերիկա կոչման հետ մեկտեղ նա ստացել է $50,000 կրթաթոշակ։ Մունդը Հյուսիսային Դակոտայից առաջին մասնակիցն է, որը նվաճել է «Միսս Ամերիկա» տիտղոսը[26]։

Մունդը ծառայել է որպես 2018 թվականի «Մանկական հրաշք» ցանցի հիվանդանոցների բարի կամքի ազգային դեսպան և սերտորեն համագործակցել է USO-ի հետ[27][28]։ Ի աջակցություն #MeToo շարժման՝ նա սև հագուստ է կրել 2018 State of the Union ասուլիսում, իսկ իր Ivy League դպրոցի շրջանավարտների ամսագրի 2018 թվականի մարտ-ապրիլ համարում նա ներկայացրել է «Միսս Ամերիկա» կազմակերպությունը՝ ասելով, որ այն կանանց համար դրամական աջակցություն ցուցաբերող ամենամեծ կազմակերպությունն է։ Նա շարունակաբար համագործակցելու իր պատրաստակամությունն է հայտնել և ասել է, որ կազմակերպությունն արել է այն, ինչ պետք է աներ, այն է՝ օգնել կանանց ձեռք բերել վստահություն և կարողություններ՝ սեփական անձը պաշտպանելու համար[9]։

2018 թվականի օգոստոսին Մունդը քննադատել է «Միսս Ամերիկա» կազմակերպությանը՝ հայտարարելով.«Ներկայիս ղեկավարությունը չի ցանկանում լսել իմ կարծիքը, և նրանք շահագրգռված չեն իմանալու, թե ով եմ ես և ինչպես են իմ փորձառությունները կապված կազմակերպության հետագա դիրքորոշման հետ»[29]։ Նա այնուհետև հայտարարել է. «Կանանց հզորացման, բացության և թափանցիկության հռետորաբանությունը հրաշալի է, սակայն իրականությունը բոլորովին տարբեր է։ Եվ ես այդ տարբերության միջով անցել եմ։ Լռել նշանակում է զիջել իմ իրավասությունը և այն կանանց իրավասությունը, որոնք կհետևեն ինձ։ Ես չեմ հանդուրժում, երբ մեզանից որևէ մեկին վերահսկում, մանիպուլացնում, լռեցնում կամ վախեցնում են»[30]։

2019 թվականի դեկտեմբերի 8-ին Մունդը «Միսս Ամերիկա» մրցույթի առաջին հաղթողն էր, որը երբևէ եղել է «Միսս Տիեզերք» մրցույթի ժյուրիի անդամ[31]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչների պալատի ընտրություններ 2022[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի օգոստոսի 6-ին Մունդը որպես անկուսակցական իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում[32][33]։ Ասպարեզ մտնելու իր դրդապատճառը եղել է Դոբսն ընդդեմ Ջեքսոնի Կանանց առողջության կազմակերպության դատավճիռը[34]։ Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Մարկ Հաուգենը իր թեկնածությունն առաջադրելուց հետո դուրս է եկել պայքարից[35]։ Մունդն ընտրություններում պարտվել է գործող հանրապետական ​​Քելլի Արմսթրոնգին՝ 148,399 ձայնով (62,2%)՝ ընդդեմ 89,644-ի (37,6%) ձայների հարաբերակցությամբ[36]։

Ներկայացուցիչների պալատի ընտրություններ 2024[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունդն այժմ մասնակցում է հանրապետականների նախնական ընտրություններին՝ Հյուսիսային Դակոտայի ներկայացուցչի համար առաջադրելով իր թեկնածությունը 2024 թվականի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում[37]։ Նա դեմ է արտահայտվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Դակոտայի աբորտների քաղաքականությանը[37]։

Իրավաբանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Մունդը աշխատակցում է Quinn Emanuel Urquhart & Sullivan, LLP-ի իրավաբանական կազմակերպությանը, որտեղ հանդես է գալիս բարդ առևտրային դատավարություններում՝ մասնագիտական քրեական պաշտպանության, սնանկության և աշխատանքի հետ կապված հարցերով[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://caramund.com/aboutcara/
  2. «Happy 17th Birthday, Cara Mund». Bismarck Tribune. 2010 թ․ դեկտեմբերի 5.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Bismarck's Cara Mund crowned Miss North Dakota». Grand Forks Herald. 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «Miss North Dakota». Miss America Organization. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Gore, Leada (2017 թ․ սեպտեմբերի 11). «Miss America 2018: Miss North Dakota wins the crown». al.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  6. «Miss America 2018 is an Alumni[sic] of the Rockettes Summer Intensive». The Rockettes (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  7. «Women's History Month: Celebrating Successful Rockette Women». The Rockettes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
  8. Carroll, Lauren. «Miss America Cara Mund talks "dreams coming true" and granting wishes». Press of Atlantic City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 Sloan, Louise (March–April 2018). «Miss America, Feminist». Brown Alumni Monthly. www.brownalumnimagazine.com.
  10. 10,0 10,1 «Cara Mund». Linkedin.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. Dalrymple, Amy (2017 թ․ սեպտեմբերի 12). «Mund proud to put North Dakota 'on the map' as state's first Miss America». Bismarck Tribune.
  12. «House Concurrent Resolution No. 3035» (PDF).
  13. «ND style fashion exhibition opens in ND Heritage Center & State Museum». minotdailynews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  14. «JSEL Leadership» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  15. «Previous Members – Harvard Law School Mock Trial Association» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  16. Simon, Clea. «'I was able to feel like I was making an impact'». Harvard Law Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
  17. «North Dakota Court System - 37 new lawyers admitted to N.D. bar». www.ndcourts.gov. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. «North Dakota Court System». www.ndcourts.gov. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  19. Feldman, Kate (2017 թ․ սեպտեմբերի 10). «Miss North Dakota, Cara Mund, wins Miss America 2018». NY Daily News.
  20. «Miss North Dakota USA & Teen USA state pageant results». Pageant Update Results. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. Morgan, Ike (2017 թ․ սեպտեմբերի 8). «Miss Alabama Jessica Procter wins Miss America Quality of Life Award». AL.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  22. Rees, Alex (2017 թ․ սեպտեմբերի 10). «Miss North Dakota, Cara Mund, Wins Miss America 2018». Cosmopolitan.
  23. Weigle, Lauren (2017 թ․ սեպտեմբերի 10). «Who Won the Miss America 2018 Pageant Tonight?». heavy.com.
  24. Wilson, Samantha (2017 թ․ սեպտեմբերի 10). «Miss North Dakota, Cara Mund, Slays The Competition & Becomes Miss America 2018». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  25. «The Latest: Miss North Dakota is crowned Miss America 2018». The Washington Post. Associated Press. 2017 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  26. Moniuszko, Sara M. (2017 թ․ սեպտեմբերի 10). «Miss America 2018: Miss North Dakota Cara Mund takes the crown». USA Today.
  27. «Miss America promotes Make-A-Wish at Gala» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  28. Demeyer, Tess (2018 թ․ փետրվարի 8). «From Brown to the crown: Cara Mund '16». Brown Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  29. Argetsinger, Amy (2018 թ․ օգոստոսի 17). «'No Miss America should be humiliated': Before giving up crown, Cara Mund blasts pageant leadership». The Washington Post.
  30. «Cara Mund letter to past pageant winners». Press of Atlantic City. 2018 թ․ օգոստոսի 17.
  31. «Miss Universe Home». Miss Universe. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  32. «Cara Mund: Why she's running for Congress». KX NEWS (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  33. «Ex-Miss America Mund: Abortion ruling prompted US House run». AP NEWS (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  34. «Ex-Miss America Mund: Abortion ruling prompted US House run». AP News (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  35. «Ex-Miss America Mund's entry pushes Dem out of ND House race». AP News (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  36. «Cara Mund». Ballotpedia (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  37. 37,0 37,1 Voigt, Matthew (2024 թ․ ապրիլի 22). «Cara Mund says North Dakota's U.S. House representative needs to not be dependent on Donald Trump». Grand Forks Herald (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.
  38. «Cara Mund | Quinn Emanuel Urquhart & Sullivan, LLP». www.quinnemanuel.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
Մեյսի Քրիստիանսոն
Միսս Հյուսիսային Դակոտա
2017
Հաջորդող:
Լիզի Ջենսեն
Նախորդող:
Սավվի Շիլդս
Միսս Ամերիկա
2018
Հաջորդող:
Նիա Ֆրանկլին