Jump to content

Վիլանովի պալատի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլանովի պալատի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎիլյանուվ
ՎայրՎիլանով պալատ
Հիմնադրվել է1805
Կայքwilanow-palac.pl(անգլ.)(լեհ.)
Քարտեզ
Քարտեզ

Թագավոր Յան III-ի պալատի թանգարան Վիլանովում (լեհ.՝ Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie) կամ Պալատ թանգարան Վիլանովում (մինչև 2013 թվականը, Muzeum Pałac w Wilanów)[1], թանգարան Վարշավայի Վիլանով քաղաքային արվարձանում, որը ստեղծվել է 1805 թվականին[2]: 1995 թվականին` համաձայն Վարշավայի Ազգային թանգարանից Վիլանովի մասնաճյուղը առանձնացնելու և նրան իրավաբանական անձ շնորհելու մասին Լեհաստանի Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության հրամանագրի։ Թանգարանի նստավայրը բարոկկո ոճով կառուցված պալատն է Վիլանովում, որն ի սկզբանե եղել է Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկիի նստավայրը[3]։

Հավաքածուն բաղկացած է արժեքավոր իրերից, որոնք պատկանել են Յան III Սոբեսկիին և Վիլանովի պալատի հետագա սեփականատերերին:

Պատմություն

1805 թվականին սեփականատեր Ստանիսլավ Կոստկա Պոտոցկին Վիլանովի պալատի մի մասում բացել է թանգարան՝ Լեհաստանի առաջին հանրային թանգարաններից մեկը[2]։ Հավաքածուներից ամենանշանավոր օրինակ է Պոտոցկիի ձիու վրա դիմանկարը, որի հեղինակն է ֆրանսիացի հայտնի նեոդասական նկարիչ Ժակ-Լուի Դեյվիդը, 1781 թվականին[4]։

Նկարագրություն

Յան III թագավորի պալատի թանգարանը Վիլանովում հոգ է տանում և ցուցադրում արվեստի հավաքածուներ, որոնց հիմնական և ամենաարժեքավոր մասը Վիլանովի պատմական հավաքածուն է, որը ստեղծվել է Ստանիսլավ Կոստկա Պոտոցկիի կողմից և հասանելի է դարձել լեհ հանրությանը 1805 թվականին: Յան III թագավորի պալատի թանգարանը հոգ է տանում Վիլանովում գտնվող 89 հեկտարանոց պատմական պալատի և պարկի համալիրի մասին, որի կենտրոնը Վիլանովի պալատն է:

Բացի պալատից, թանգարանը ներառում է ավելի քան 30 փոքր ու մեծ ճարտարապետական կառույցներ, որոնք գրանցված են մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների գրանցամատյանում (օրինակ՝ խոհանոցի կցակառույց, պահակատուն, ախոռ, ծաղկաջերմոց, այգեպանի տուն, կամուրջ, պոմպակայան)[5]: Թանգարանը կառավարում է նաև Վիլանով զբոսայգին[6] և Մորիսին արգելոցը[7], ինչպես նաև դրանք իրար հետ կապող Վիլանովի լիճը:

2006 թվականից թանգարանը հանդիսանում է Եվրոպական թագավորական նստավայրերի ասոցիացիայի անդամ[8]: 2013 թվականին Վիլանովի պալատական թանգարանը փոխել է իր անունը՝ դառնալով Յան III թագավորի պալատի թանգարան Վիլանովում[9]։

Տնօրեններ

  • Վոյցեխ Ֆիյալկովսկի` որպես Ազգային թանգարանի մասնաճյուղի տնօրեն (1962-1991)
  • Թերեզա Պոչեչ-Պերկովսկա (1991-2002)
  • Պավել Յասկանիս (2002 թվականից)

Պատկերասրահ

Գեղանկարչություն

Պալատի տիրակալների դիմանկաներ

Կիրառական արվեստ

Կորած մշակութային նմուշներ

Ըստ 17-րդ դարի պալատական գույքագրումի` Պալատում ժամանակակից և հնագույն մեծագույն վարպետների բազմաթիվ աշխատանքներ են եղել, թանկարժեք կահավորանք, ինչպես արծաթյա շիրմա, արծաթե բուրգ՝ 11 զամբյուղներով, եռահարկ արծաթյա շատրվան կամ մետաքսե ամպհովանի (բալդաչին), որը նվիրել էր Պարսկաստանի շահը[10]։ Հետագայում, դրանք ցրվել են հաջորդող սեփականատերերի կողմից, յուրացրել են Ֆրիդրիխ Օգոստոսը Սաքսոնացին և տեղափոխվել են Դրեզդեն[11] կամ թալանվել գերմանացիների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դրանցից Յան III Սոբեսկիի պահարանը, որը պատրաստված էր կրիայի պատյանից և որը նրան նվիրել էր Հռոմի պապ Ինոկենտիոս XI-ը Վիեննայի հաղթական ճակատամարտից հետո, թալանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալֆրեդ Շելենբերգի կողմից Վարշավայի Վիլանովի պալատից։ Այն այդպես էլ չի վերադարձվել[12]։

Ծանոթագրություններ

  1. «Zarządzenie Ministra Kultury i Dziedzictwa Narodowego z dnia 10 września 2013 r. w sprawie zmiany nazwy Muzeum Pałacu w Wilanowie i nadania statutu» (PDF). bip.mkidn.gov.pl. 11 września 2013.
  2. 2,0 2,1 «Palace». wilanow-palac.art.pl. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  3. «Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie». Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie (լեհերեն). Վերցված է 2024-05-06-ին. {{cite web}}: no-break space character in |website= at position 25 (օգնություն)
  4. «Equestrian portrait of Stanislaw Kostka Potocki». wilanow-palac.art.pl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie». Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie (լեհերեն). Վերցված է 2024-05-06-ին. {{cite web}}: no-break space character in |website= at position 25 (օգնություն)
  6. «Archeologia w Wilanowie». seiren.pl. Վերցված է 2024-05-06-ին.
  7. «Rezerwat przyrody Morysin – miejsce spotkania przyrody i historii». Muzeum Pałacu Króla Jana III w Wilanowie (լեհերեն). Վերցված է 2024-05-06-ին. {{cite web}}: no-break space character in |website= at position 25 (օգնություն)
  8. «Full members». europeanroyalresidences.eu.
  9. «Zarządzenie Ministra Kultury i Dziedzictwa Narodowego z dnia 10 września 2013 r. w sprawie zmiany nazwy Muzeum Pałacu w Wilanowie i nadania statutu» (PDF). bip.mkidn.gov.pl. 11 września 2013.
  10. Fijałkowski 1983, էջեր. 96–97
  11. Kieniewicz 1984, էջ. 149,212
  12. Monika Kuhnke (2000). «Cenny dar dla zwycięzcy spod Wiednia» (PDF).

Արտաքին հղումներ