Պոմպեո Բատոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմպեո Բատոնի
իտալ.՝ Pompeo Girolamo Battoni
Ծնվել էհունվարի 25, 1708(1708-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրԼուկա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էփետրվարի 4, 1787(1787-02-04)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ՔաղաքացիությունԻտալիա[4]
Մասնագիտություննկարիչ
Ոճկլասիցիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներTruth and Mercy?, Peace and Justice? և Charles Joseph Crowle?
ՈւսուցիչՍեբաստիանո Կոնկա
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Pompeo Batoni Վիքիպահեստում

Պոմպեո Գիրոլամո Բատոնի(հունվարի 25, 1708(1708-01-25)[1][2][3][…], Լուկա, Տոսկանա, Իտալիա - փետրվարի 4, 1787(1787-02-04)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ, որը հայտնի է իր դիմանկարներով և դիցաբանական առեղծվածային նկարներով։ Օտարերկրյա զբոսաշրջիկների անընդհատ հոսքը դեպի Իտալիա ստիպեց նրան մասնագիտանալ դիմանկարչության մեջ։ Մեծամասնություն էին կազմում բրիտանացի ազնվականները, ովքեր պատկերվում էին իտալական բնապատկերի վրա։ Բատոնիի այսպիսի "Grand Tour" դիմանկարները գտնվում էին բրիտանական մասնավոր հավաքածուներում։ Որոշ ժամանակ անց, Ջոշուա Ռեյնոլդսը շարունակելով նրա ոճը, դարձավ անգլիացի հայտնի դիմանկարիչ։ Չնայած Բատոնին համարվում էի իր ժամանակների իտալացի լավագույն նկարիչը, ժամանակակից քրոնիկները նրան մրցակից էին համարում Անտոն Ռաֆայել Մինգսին։

Պորտուգալիայի թագավոր՝ Ջոն V

Բատոնին նկարել է նաև լեհական, պորտուգալական և պրուսական մի շարք թագավորների և թագուհիների, Սուրբ Հռոմի կայսրերից Ջոզեֆ II-ին և Լեոպոլդ II-ին (ինչի շնորհիվ նա ձեռք է բերել իր ազնվական տիտղոսը), ինչպես նաև Հռոմի պապեր Բենեդիկտոս XIV-ին, Կլեմենտ XIII-ին, Պիուս VI-ին,Կառլ Թեոդորին և այլոց։ Նա ստացել է նաև մի շարք եկեղեցիների խորանների նկարազարդման պատվերներ։

Բատոնին ոգեշնչվել է ֆրանսիական ռոկոկոյի և Բոլոնյական կլասիցիզմի դասական հին էլեմենտներից, ինչպես նաև Նիկոլա Պուսենի , Կլոդ Լորենի և հատկապես Ռաֆայելի ստեղծագործություններից։ Այդպիսով Բատոնին համարվում է Նեոդասականության նախորդողը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թալբոթ 1773թ․

Պոմպեո Բատոնին ծնվել է Լուկայում, դարբին Պաոլինո Բատոնիի ընտանիքում։ 1727 թվականին նա տեղափոխվել է Հռոմ և աշակերտել Ագոստինո Մասուչչիի, Սեբաստիանո Կոնկայի և Ֆրանչեսկո Իմպերիալիի (1679–1740) մոտ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1732 թվականի ապրիլին Կապիտոլիումում Բատոնին ծանոթացել է Գաբրիելլի ազնվական ընտանիքից մի կոմսի հետ։ Տպավորվելով նկարչի տաղանդից՝ կոմսն առաջարկել է նրան նկարազարդել իր ընտանիքին պատկանող Սան Գրեգորիո Մագնո Ալ Սելիո եկեղեցու մատուռը․ նկարազարդել «Տիրամայրը գահին մանկան և Սրբերի հետ» և «Չորս Սրբերը և Գաբրիելլի ընտանիքի օրհնությունը» (1732–33) կտավներով, որոնցից երկրորդի կրկնօրինակն (1736) այժմ գտնվում է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում[5]։ Տիրամոր նկարն այնքան մեծ հիացմունք է առաջացրել, որ Բատոնին նկարելու այլ առաջարկներ է ստացել։ Նրա ամենաճանաչված նկարներն էին համարվում «Սուրբ Կատերին Սիենացու չարչարանքները» (1743)[6], որն ամբողջովին բարոկկո ոճի մեջ էր և «Սիմոն Մագուսի մահը»[7], որը նկարված էր հատուկ Սուրբ Պետրոսի տաճարի համար։

Թոմաս Թեյլոր 1782թ․

Բատոնին դարձել է ավելի պահանջված իր և Անտոն Ռաֆայել Մենգսի մրցակցությունից հետո, որը տեղափոխվել էր Իսպանիայից 1761 թվականին։ Բատոնին ընկերացել է Յոհան Յոախիմ Վինկելմանի հետ և սկսել է նշանավորել իր գործերում այնպիսի զուսպ դասական նկարիչների, ինչպիսիք են Ռաֆայելը և Նիկոլա Պուսեն։ Արվեստագետներ Բոնին և դե Ռոսսին, ի տարբերություն Մենգսի, Բատոնիին համարում էին ավելի շատ նկարիչ, քան՝ փիլիսոփա[8]։

Նա հատկապես մեծ պահանջարկ ուներ Բրիտանացի զբոսաշրջիկների կողմից[9][10], ովքեր սիրում էին նկարվել հնաոճ և կիսաքանդ միջավայրում։ Բատոնին նկարել է բրիտանացի գրեթե 200 զբոսաշրջիկների դիմանկարներ։

Ուիլյամ Ֆերմոր 1758թ․

1769 թվականին կայսր Ժոզեֆ II-ի[11] և նրա եղբայր՝ Պիետրո Լեոպոլդո I-ի դիմանկարների համար Բատոնին Ավստրիայում արժանացել է ազնվականի տիտղոսի։ Նա նաև նկարել է Հռոմի պապ Կլեմենտ XIII-ին և Պիուս VI-ին[12]։

Կարծիք կա, որ նա նկարել է նաև բնանկարիչ Հենդրիկ Ֆրանս վան Լինթի[13] բնանկարներից մի քանիսը։

Լուրերի համաձայն, 1787 թվականին՝ նախքան Հռոմում մահանալը, նա իր պալատը և վրձինները կտակել է Ժակ Լուի Դավիդին, նրա՝ «Հորատիի երդում» կտավի համար։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատոնին մահացել է 1787 թվականին՝ 79 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Լուկայի Սան Լորենցո ծխական եկեղեցու մոտ։ Նրա վերջին կամքը կատարեցին Կարդինալ Ֆիլիպո Կարանդինին և Ջեյմս Բայրեսը։ Բատոնիին պատկանող գույքը բավարար չէր պարտքերը մարելու համար և նրա այրին ստիպված ֆինանսական օգնություն է խնդրել Լեոպոլդ II-ից՝ ում նա նկարել էր 1769 թվականին, փոխարենը տալով ամուսնու անավարտ ինքնադիմանկարը, որն այժմ գտնվում է Ուֆֆիցիում (Ֆլորենցիա

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Աննա Ավստրիացի

1759 թվականից սկսած Բատոնին ապրում էր Հռոմի Վիա Բոկկա դի Լեոնե 25 հասցեում գտնվող տանը, որը ներառում էր նաև ցուցադրության համար նախատեսված սենյակներ և նկարչական ակադեմիա։ Նա ամուսնացել է երկու անգամ՝ 1729 թվականին Կատերինա Սետտիի հետ (մահացել է 1742 թվականին), հետո նաև 1747 թվականին՝ Լուսիա Ֆատտորիի հետ և ունեցել է տասներկու երեխա։ Երեխաներից երեքն աշխատել են ստուդիայում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pompeo Girolamo Batoni (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pompeo Girolamo BatoniOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1344
  5. «Gallerie dell'Accademia, Venice. Sala XVIII». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  6. «Ecstasy of Saint Catherine of Siena - at Museo di Villa Guinigi in Lucca». Wga.hu. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  7. Fall of Simon Magus (1750) at Cleveland Museum of Art Արխիվացված 2007-05-12 archive.today
  8. Memorie per servire alla storia della romana Accademia di San Luca by Melchiorre Missirini, page 221.
  9. «Portrait of John Talbot». Getty.edu. 2009 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  10. «Portrait of John Wodehouse». Oberlin.edu. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  11. Portrait of Emperor Joseph and his brother, Grand Duke Leopold, in Rome Արխիվացված Հոկտեմբեր 22, 2006 Wayback Machine
  12. «Portrait of Pius VI». Mv.vatican.va. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  13. Hendrik Frans van Lint, called le Studio (Antwerp 1684 - Rome 1763), Landscape with a Watermill and Dancing Figures (The Wedding of Isaac and Rebecca) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine at Gallerie Canesso
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպեո Բատոնի» հոդվածին։