Jump to content

Մահբոդ Սերաջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահբոդ Սերաջի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1956(1956-10-18) (67 տարեկան)
ԾննդավայրԲանդարե Անզալի, Գիլան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԱյովայի համալսարան
Ազդվել էԷմիլ Զոլա
Մասնագիտությունվիպասան
Կայքrooftopsoftehran.com

Մահբոդ Սերաջի (հոկտեմբերի 18, 1956(1956-10-18), Բանդարե Անզալի, Գիլան, Իրան), Իրանական ծագումով ամերիկյան գրող, վիպասան։ Նրա Rooftops of Tehran վեպը հրատարակվել է NAL-ի կողմից 2009 թվականի մայիսին: Մահբոդի կարճ պատմվածքներն ու հոդվածները կարելի է գտնել Truthout.org , Iranian.com, Bookreporter; Velvet Illusions կայքերում։

Կյանք և գործունեություն

Մահբոդ Սերաջին ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 18-ին Բանդարե Անզալիում: Նա Ամերիկա է տեղափոխվել 1976 թվականին՝ մայիսին քոլեջ հաճախելու համար: Նրա ժամանումից շատ չանցած՝ Իրանի շահը գահընկեց արվեց 1979 թվականին, որը սկիզբ դրեց մի շարք իրադարձությունների, որոնք հանգեցրին Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդների ճգնաժամին և Իրաքի ներխուժմանը Իրան:

Մահբոդը ուսանել է Այովայի համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ:

Սերաջին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Motorola-ում, որտեղ աշխատել է 1990-1995 թվականներին: Արթուր Անդերսենի մոտ երկամյա աշխատանքից հետո Մահբոդը նշանակվել է Moore - Forum Alliance-ի ավագ փոխնախագահ: 2000 թվականին նա տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ ծառայել է որպես PeopleSoft համալսարանի փոխնախագահ և ուսուցման գլխավոր տնօրեն: 2005 թվականին Oracle-ի կողմից PeopleSoft-ի ձեռքբերումից հետո Մահբոդը դարձավ Chiron կորպորացիայի կազմակերպչական զարգացման փոխնախագահ: Մահբոդը ներկայումս հանդիսանում է միջազգային պահանջարկ ունեցող կառավարման խորհրդատու:

Սերաջիի դեբյուտային «Rooftops of Tehran» վեպն ուսումնասիրում է քաղաքական բռնաճնշումների մարդկային արժեքը: Սա փիլիսոփայական վեպ է, որի գործողությունները տեղի են ունենում Իրանում նախաիսլամական հեղափոխության ժամանակ և խոսում է մարդկային վիճակի համընդհանուրության մասին՝ անկախ մշակույթից, կրոնից և ազգությունից: Գրքի վերջում տված հարցազրույցում Սերաջին ասում է, որ գիրքը գրելիս ցանկացել է ընթերցողներին ծանոթացնել Իրանին և ներկայացնել պարսկական դարավոր մշակույթի մի փոքր հատված: Երկիրը լրատվամիջոցներում հաճախ ներկայացվում էր որպես «թշնամի», ուստի գրողը նախընտրել է պատմել բարեկամության և հումորի, սիրո և հույսի, համընդհանուր փորձառությունների մասին, որոնք գնահատվում են մարդկանց կողմից բոլոր ժամանակներում և վայրերում:

Սերաջը մասնակցել է Վիլանովայի համալսարանի «Մեկ գիրք» ծրագրին և Բրոուարդ քոլեջի 2010 թվականի գարնանային գրական փառատոնի, ինչպես նաև Էրլհամ քոլեջի առաջին տարվա ուսումնառության ծրագրին[1]։

Rooftops of Tehran վեպը ընդգրկվել է 2009 թվականի գրքերի ակումբների լավագույն 25 ֆավորիտների ցանկում[2]։

San Francisco Chronicle-ը 2009 թվականին ընտրել է Rooftops of Tehran վեպը որպես Bay Area-ի լավագույն 50 գրքերից մեկը[3]:

Ամերիկյան գրավաճառների ասոցիացիայի և Indie Next Notable-ի կողմից 2009 թվականի հունիսին վեպը ճանաչվել է տարվա լավագույն դեբյուտային վեպ[4]։ Թարգմանվել է 22 լեզուներով։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Convocation: Rooftops of Tehran | Earlham College». www.earlham.edu. Արխիվացված է օրիգինալից 2011-06-17-ին.
  2. Top 25 Bookclub favorites of 2009
  3. San Francisco Notable books of 2009
  4. «The June 2009 Indie Next List Preview». 7 May 2009.