Jump to content

Fiji Water

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fiji Water
Տեսակբիզնես ձեռնարկություն և Շշալցված ջուր
Ստեղծման տարի1996
fijiwater.com(անգլ.)
 Fiji Water Վիքիպահեստում

Fiji Water, շշալցված ջրի ապրանքանիշ Ֆիջիում, որը պատկանում է ամերիկյան The Wonderful Company կոնգլոմերատին: Ըստ շուկայավարման նյութերի, ջուրը գալիս է Վիտի Լևու կղզում գտնվող արտեզյան ջրատարից[1]: Fiji Water-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա: Այն հասանելի է 330 մլ, 500 մլ, 700 մլ, 1 լիտր և 1,5 լիտր տարողությամբ շշերով[1]։

Պատմություն

Կանադացի գործարար Դեյվիդ Գիլմուրը հիմնադրել է Fiji Water ընկերությունը Natural Waters of Viti Ltd․ անունով 1996 թվականին: Stewart and Lynda Resnick's Roll Global-ը (վերանվանվել է The Wonderful Company) 2004 թվականին Գիլմուրից ձեռք է բերել Fiji Water-ը 50 միլիոն ԱՄՆ դոլարով:

2010 թվականին Fiji Water-ը ձեռք է բերել Justin Vineyards & Winery ընկերությունը[2]։

Ոսկե գլոբուս 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ Քելլետ Քաթբերտը, ով ապրանքանիշի դեսպանն էր Ֆիջիում, հավաքեց մոտավորապես 12 միլիոն դոլար ֆինանսավորում ապրանքանիշի համար[3], սակայն այս գովազդային հնարքը քննադատվեց կղզում խմելու ջրի պակասի լույսի ներքո[4]։

Ֆիջի

Fiji Water-ը շշալցում է բնական արտեզյան ջուր Ֆիջիում և առաքվում արտասահման: Ջուրը ստացվում է Ֆիջիի ամենամեծ կղզու՝ Վիտի Լևուի հյուսիսային ափին գտնվող Յաքարա տեղամասից։

2007–2008 թվականներին Ֆիջիի կառավարության հետ արտահանման մաքսատուրքերի հետ կապված վեճերը հանգեցրին դատական գործերի, կալանքի տակ պահվող բեռնափոխադրումների և Ֆիջիի ջրի շշալցման գործարանների փակմանը: Կառավարությունն ի վերջո հանեց իր առաջարկած 20 ցենտ հարկը մեկ լիտրի համար[5]:

2008 թվականի դեկտեմբերին Fiji Water-ը կրճատեց իր անձնակազմի 40 տոկոսը վաճառքի թուլացման պատճառով[6]։

2010 թվականի նոյեմբերին Ֆիջին արտաքսեց Fiji Water-ի արտաքին գործերի տնօրեն Դեյվիդ Ռոթին՝ «Ֆիջիի ներքին գործերին միջամտելու համար»[9], ինչը հանգեցրեց պաշտպանության և ներգաղթի ժամանակավոր նախարար Ռատու Էպելի Գանիլաուի հրաժարականին[7]։

Կարճ ժամանակ անց, երբ հարկը ավելացավ Ֆիջիի ցենտի մեկ երրորդից դառնալով մեկ լիտրի համար 15 ցենտ՝ ամսական 15 միլիոն լիտրից ավելի արտադրողների համար, ինչն այդ պահին վերաբերում էր միայն Fiji Water-ին, ընկերությանը ստիպեց դադարեցնել Ֆիջի կղզու գրասենյակների աշխատանքը 2010 թվականի նոյեմբերի 29-ին: Բարձրացման նպատակն էր ավելացնել Fiji Water-ի հարկային ներդրումը Ֆիջիի կառավարությանը 150 միլիոն F$ (82 միլիոն AUD) յուրաքանչյուր տարի, որը նրանք արտահանում էին 500,000 F$-ից մինչև 22,6 միլիոն F$[8]։

Ապրանքանիշի հաջորդ քայլը Նոր Զելանդիա տեղափոխվելն էր[9][10]: Կառավարության կողմից ջրհորը մեկ այլ ընկերությանը տալու սպառնալիքներից հետո[11] Fiji Water-ը հայտարարեց իր մտադրության մասին՝ վերսկսել աշխատանքը և ընդունել նոր հարկային պարտավորությունը[12]:

2010 թվականի դեկտեմբերին Fiji Water-ի գործարանն ուներ 400 աշխատակից[13]: Ընկերությունը նաև ստեղծել է հիմնադրամ՝ ջրի զտիչներ տրամադրելու Ֆիջիի գյուղական համայնքներին, որոնց 50%-ը մաքուր ջրի հասանելիություն չունի[14][15]: 2018 թվականի դրությամբ այն նվազել է մինչև 12%[16]։

Մարքեթինգ

Fiji Water-ի կարգախոսն է՝ «Մոլորակի ամենալավ ջուրը» ( "Earth's finest water")[17]։

2006 թվականին Fiji Water-ը հրապարակեց գովազդ, որտեղ ասվում էր. «Պիտակի վրա գրված է Ֆիջի, քանի որ այն Քլիվլենդում շշալցված չէ»: Սա որպես վիրավորանք ընդունվեց քաղաքի ջրային վարչության կողմից[18]: Քլիվլենդի ջրային դեպարտամենտը փորձարկումներ է անցկացրել՝ համեմատելով Ֆիջիի ջրի շիշը Քլիվլենդի ծորակից ջրի և շշալցված որոշ այլ ազգային ապրանքանիշերի հետ: Հաղորդվում է, որ Fiji Water-ը պարունակում էր 6,31 միկրոգրամ արսեն մեկ լիտրում, մինչդեռ Քլիվլենդի ծորակի ջուրը ոչ մի գրամ լիտրում[18]:

2015 թվականի նոյեմբերին շշալցված Fiji Water-ի փորձարկման ժամանակ, որն իրականացվել և զեկուցվել է ընկերության կողմից, արսենի հաղորդված մակարդակը եղել է 1,2 միկրոգրամ/լիտրում, ինչը շատ ցածր է FDA-ի 10 միկրոգրամ/լիտրի սահմանաչափից[19]։

Ազդեցություն շրջակա միջավայրի վրա

Fast Company-ն 2007 թվականին զեկուցել է, որ ստորգետնյա աղբյուրներից ջուր հանելու գործարանային տեխնիկան աշխատում է դիզելային վառելիքով[20]։ Ֆիջիի ջրի մեկ շիշ արտադրելու համար ծախսվում է 1,75 գալոն ջուր և 2000 անգամ ավելի շատ էներգիա, քան ծորակի ջրի դեպքում[21]։

2008 թվականին իր գործունեության էկոլոգիական հետեւանքները նվազեցնելու համար ընկերությունը հայտարարեց բնական անտառ տնկելու պլանների մասին։ Այնուամենայնիվ, ընկերության կայքի այն հատվածը, որը հետևում էր այդ գաղափարի առաջընթացին, փակվեց մինչև 2011 թվականը: 2019 թվականին ընկերության խոստացած բնական անտառի միայն 50%-ն էր տնկվել:

Fiji Water-ի ածխածնային բացասական պլանը չի իրականացվի առնվազն մինչև 2037 թվականը[16]։

Համաշխարհային մասշտաբով արտահանվող խմելու ջրի երկարաժամկետ հետևանքը չվերամշակված պլաստիկի մի հսկա խառնաշփոթն է, որ կուտակվում է աղբավայրերում
- Աջա Ռոմանո[21]

։ Թեև Ռոմանոյի մեջբերումը վերաբերում էր ջրի շշալցման արդյունաբերությանը ընդհանուր առմամբ, նրա հոդվածը կենտրոնացած էր Fiji Water-ի վրա։

Բաղադրություն

Fiji Water-ում հանքանյութերի պարունակությունը
Քիմ. նյութ Արժեք Անգլերեն Հայերեն
Na 18 մգ/լ Sodium Նատրիում
K 4,9 մգ/լ Potassium Կալիում
Ca 18 մգ/լ Calcium Կալցիում
Mg 15 մգ/լ Magnesium Մագնեզիում
Cl 9,3 մգ/լ Chloride Քլոր
HCO 152 մգ/լ Bicarbonate Հիդրոկարբոնատներ
SiO2 93 մգ/լ Silica Սիլիցիումի երկօքսիդ
F 0,24 մգ/լ Flouride Ֆտոր
TDS 222 մգ/լ Total Dissolved Solids Լուծված պինդ նյութեր
pH 7,7 Potential of Hydrogen Ջրածնային ցուցիչ

Աղբյուրներ

  • Fishman, Charles (2011). The Big Thirst: The Secret Life and Turbulent Future of Water. New York London: Free Press. ISBN 978-1439102084. 978-1439102084.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fiji Water» հոդվածին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «FIJI FAQ». 2009. Արխիվացված է օրիգինալից April 27, 2010-ին. Վերցված է July 2, 2010-ին.
  2. Huffstutter, P.J. (December 6, 2010). «From water – to wine? Fiji Water buys California winery». Los Angeles Times. Վերցված է February 7, 2011-ին.
  3. «Meet the 'Fiji Water Girl' Who Won the Golden Globes». Time. Արխիվացված է օրիգինալից 2020-11-01-ին. Վերցված է 2021-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Aja Romano (2019-01-07). «Fiji Water Girl would be a great meme if bottled water were something to celebrate». Vox (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-03-ին. Վերցված է 2021-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Fiji government yields to bottled water company pressure, IceNews, Chris Bolwig, July 26, 2008.
  6. Bottled Waters Lose Their Effervescence, Business Week, January 30, 2009
  7. «Fiji Water shuts down business after tax hike». Radio New Zealand International. November 29, 2010. Վերցված է August 6, 2011-ին.
  8. «Water works shut down as tax trickle turns into stream». Smh.com.au. November 30, 2010. Վերցված է December 18, 2011-ին.
  9. «Fiji Water Leaves Fiji: 4 Things to Know About the Shutdown». Aolnews.com. November 29, 2010. Արխիվացված է օրիգինալից December 2, 2010-ին. Վերցված է December 18, 2011-ին.
  10. Adams, Guy (December 1, 2010). «Mineral water giant pulls plug on Fiji». The New Zealand Herald. Վերցված է September 30, 2011-ին.
  11. «A Bottled-Water Drama In Fiji». NPR.org. Վերցված է March 26, 2017-ին.
  12. «Update: FIJI Water to Reopen December 1». BevNET.com. December 2, 2010. Վերցված է December 2, 2010-ին.
  13. «Union tells workers to value FIJI Water pay». Radio New Zealand International. December 1, 2010. Վերցված է August 6, 2011-ին.
  14. «Fiji Water helps Fiji villages to produce to clean water». Radio New Zealand International. August 30, 2010. Վերցված է August 6, 2011-ին.
  15. «The Story of Bottled Water (2010)». storyofstuffproject=March 22, 2013. Արխիվացված օրիգինալից 2021-12-21-ին. Վերցված է March 22, 2013-ին.
  16. 16,0 16,1 Fredrickson, Karen (20 February 2020). «The Truth About Fiji Water». Mashed. Static Media. Վերցված է 20 September 2021-ին.
  17. «FIJI WATER - NATURE'S GIFT». 2017.
  18. 18,0 18,1 «Cleveland Takes Offense at Fiji Water Ad, The Washington Post, July 20, 2006. Associated Press». washingtonpost.com. Վերցված է December 18, 2017-ին.
  19. «Bottled Water Quality Report» (PDF). Fiji Water. Արխիվացված է օրիգինալից (PDF) March 27, 2017-ին. Վերցված է March 26, 2017-ին.
  20. Fishman, Charles. «Message in a Bottle». Fast Company. Վերցված է 20 September 2021-ին.
  21. 21,0 21,1 Romano, Aja (7 January 2019). «Fiji Water Girl would be a great meme if bottled water were something to celebrate». Vox. Vox Media. Վերցված է 20 September 2021-ին.