Jump to content

Վիտի Լևու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտի Լևու
Տեսակկղզի
ՄայրցամաքՕվկիանիա
Երկիր Ֆիջի
Երկարություն146 կմ
Ամենաբարձր կետMount Tomanivi?
ԲԾՄ1324 մետր
Մակերես10 531 կմ²
Մասն էFijian Archipelago?
Աշխարհագրական տեղադրությունՖիջի
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Վիտի Լևու, Ֆիջիի ամենամեծ կղզին է` տեղակայված Խաղաղ օվկիանոսի Վիտի Լևու կղզեխմբում։

Վիտի Լևուն տեղական լեզուներով նշանակում է «Մեծ կղզի»։ Վիտի նշանակում է «կղզի», աղճատված ձևով սա Ֆիջին է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տարածքը կազմում է 10338 կմ²։ Երկարությունը արևմուտքից արևելք 146 կմ է, լայնությունը հյուսիսից հարավ՝ 106 կմ։ Վիտի Լևուն Օվկիանիայի վեցերորդ ամենամեծ կղզին է Թասմանիայից (Ավստրալիա), Հյուսիսային և Հարավային կղզիներից (Նոր Զելանդի)), Հավայան կղզիներից և Նոր Կալեդոնիայից հետո։ Մոտակա մայրցամաքը՝ Ավստրալիան, գտնվում է 2700 կմ հեռավորության վրա[1]։ Կղզուց հյուսիս գտնվում է Բլայա ծովը, այն բաժանվում է հարևան Վանուա Լևու կղզուց Լատու-ի-րա նեղուցով, իսկ հարավում՝ հարևան փոքր կղզիներից՝ Կանդավու նեղուցով։ Վիտի Լևուից հյուսիս-արևելք գտնվում է Յասավա կղզիների մի խումբ։

Կղզին wuni խառը հրաբխային և մայրցամաքային ծագում[1]։ Համարվում է Ֆիջիի հնագույն կղզին։ Վիտի Լևուի մակերեսը խորդուբորդ է (նախկինում առաջացել է հրաբխային ժայթքումների և երկրաշարժերի հետևանքով), իսկ կենտրոնում տեղակայված է մի լեռնաշղթա, որը կղզին բաժանում է երկու հավասար մասերի։ Վիտի Լևուի և միևնույն ժամանակ Ֆիջիի ամենաբարձր կետը Տոմանիիվի լեռն է (1324 մ)։

Ֆիջի կղզիները գտնվում են մերձհասարակածային կլիմայական գոտում։ Ջերմաստիճանը -24 -29 °C է։ Տեղումների քանակը տարեկան 2000-3000 մմ է։ Եղանակը ըստ սեզոնի գրեթե չի փոխվում, միայն ձմեռներն են ավելի չոր։ Բուն Վիտի Լևուում կլիման նույնն է, ինչ մյուս կղզիներում։ Կլիման տարբերվում է հողմակողմում (ավելի խոնավ) և հողմածիկ կողմում (ավելի չոր)։ Կղզին հակված է արևադարձային ցիկլոնների և հրդեհների[1]։

Վիտի Լևուի բուսական և կենդանական աշխարհը շատ բազմազան են։ Հարթավայրերը, ինչպես լեռնաշղթաները, ծածկված են անձրևային անտառներով։ Կան մանգրային անտառներ։ Միայն այս կղզում ապրում են այնպիսի էնդեմիկ տեսակներ, ինչպիսիք են հսկա «Xixuthrus heros» բզեզը, «vuleito» արմավենիները, «Dacrydium nausoriense» փշատերևները և «Acmopyle sahniana» բույսերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում է տեղակայված Ֆիջիի Հանրապետության մայրաքաղաք Սուվան։ Երկրորդ ամենամեծ քաղաքը Նադին է (Նանդին), որի օդանավակայանը Սուվայից երեք ժամ հեռավորության վրա է։

Հնդկաստանից ներգաղթյալների զգալի մաս բնակվում են Ֆիջիում։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիջիի տասնչորս նահանգներից ութը գտնվում են կղզում։ Մբա, Նադրոգա-Նավոսա և Ռա նահանգները մտնում են Արևմտյան շրջանի մեջ, իսկ Նաիտասիրին, Նամոսին, Ռեվա, Սերուան և Թայևուն՝ Կենտրոնական շրջանի կազմում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտի Լևուի արևմտյան մասում աճեցնում են շաքարեղեգ, արևելյանում զբաղվում են անասնաբուծությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտի Լևու» հոդվածին։