Jump to content

Ներմին Բեզմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներմին Բեզմեն
թուրքերեն՝ Nermin Bezmen
Ծնվել էապրիլի 30, 1954(1954-04-30) (70 տարեկան)
ԾննդավայրԱնթալիա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունգրող

Ներմին Բեզմեն (թուրքերեն՝ Nermin Bezmen, ապրիլի 30, 1954(1954-04-30), Անթալիա, Թուրքիա), թուրք արձակագիր, գրող։

Կյանք և գործունեություն

Բեզմենը ծնվել է Անթալիայում 1954 թվականին[1]։ Նա հաճախել է Մաքայի տարրական դպրոցը: Աթաթուրքի անվան աղջիկների ավագ դպրոցում սովորելու վերջին կուրսում նա մեկնել է ԱՄՆ AFS միջմշակութային ծրագրերի կրթաթոշակով: Վերադարձից հետո նա սովորել է Սուլթանահմեդի կառավարման դպրոցում և ավարտել 1974 թվականին: 1975 թվականի հունվարին 21 տարեկանում ամուսնացել է 39-ամյա գործարար Պամիր Բեզմենի հետ։ Նրանք երկու երեխա ունեին։ Ամուսինը մահացել է 2009 թվականի հունվարի 29-ին։ 2015 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է դերասան Տոլգա Սավաչիի հետ և հաստատվել ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում[2]։

Բեզմենն աշխատել է հեռուստատեսությունում, տպագրվել ամսագրերում և աշխատել հանրության հետ։ Հետաքրքրված է թուրքական ավանդական արվեստով: Նա նկարչության դասեր է տվել մեծահասակների և երեխաների համար սեփական ստուդիայում։

Բեզմենը սկսել է վեպեր գրել 1991 թվականին։ Նա ուսումնասիրել է Կուրտ Սեիթի՝ իր մորական պապի պատմությունը (Ղրիմի թաթար, որը գաղթել է Ղրիմից Թուրքիա 1917 թվականի հեղափոխությունից հետո) և դրա հիման վրա վեպ է գրել[[3][4], որը հիման վրա նկարահանվել է թուրքական Քուրթ Սեիթ և Շուրա հեռուստասերիալը։ Նա գրել է բազմաթիվ հայտնի գրքեր[5]։

Աշխատություններ

  • Курт Сеит и Шура[tr], 1992,
  • Курт Сеит и Мурка, 1994,
  • Sır, 2006, İstanbul, Remzi Kitabevi.
  • Aurora’nın İncileri, 2007, İstanbul, Remzi Kitabevi.
  • Sırça Tuzak, 2007, İstanbul, Remzi Kitabevi.
  • Mengene Göçmenleri, 1996, İstanbul, PMR Yayınları.
  • Zihnimin Kanatları, 1995, İstanbul, PMR Yayınları.
  • Bizim Gizli Bahçemizden, 2009, İstanbul, Doğan Kitapçılık.
  • Kırk Kırık Küp (Hikâye), 1999, İstanbul, PMR Yayınları.
  • Bir Gece Yolculuğu, 1999, İstanbul, PMR Yayınları,
  • Bir Duayen’in Hatıratı: Fuad Bezmen, 2002, (Nermin Bezmen)
  • Turkuaz’a Dönüş Bilge Nadir-Nevzat'ın Anılarından Asil Nadir Gerçeği,
  • Dedem Kurt Seyit ve Ben, 2014, Destek Yayınları
  • Gönderilmeyen Aşk, 2010, Doğan Kitapçılık

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Nermin Bezmen». sabah.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2017-07-23-ին. Վերցված է 2017-07-23-ին.
  2. «Aşkı için Amerika'ya yerleşmişti! Ünlü çiftten 5. yıl kutlaması». Milliyet. 2020-05-03. Արխիվացված է օրիգինալից 2020-07-05-ին. Վերցված է 2021-05-11-ին.
  3. «Nermin Bezmen». Biyografi. Արխիվացված է օրիգինալից 2015-06-07-ին.
  4. «Nermin Bezmen: 'Kurt Seyit ve Shura sayesinde kalıcı oldum.'». Kitaptan Sanattan. Արխիվացված է օրիգինալից 2020-07-07-ին.
  5. «Nermin Bezmen'le hayatı, aşkı, kadınlık hallerini konuştuk». Martı Dergisi. Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին.