Ներմին Բեզմեն
Ներմին Բեզմեն թուրքերեն՝ Nermin Bezmen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Անթալիա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | գրող |
Ներմին Բեզմեն (թուրքերեն՝ Nermin Bezmen, ապրիլի 30, 1954, Անթալիա, Թուրքիա), թուրք արձակագիր, գրող։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներմին Բեզմենը ծնվել է Անթալիայում 1954 թվականին[1]։ Նա հաճախել է Մաքայի տարրական դպրոցը։ Աթաթուրքի անվան աղջիկների ավագ դպրոցում սովորելու վերջին կուրսում նա մեկնել է ԱՄՆ AFS միջմշակութային ծրագրերի կրթաթոշակով։ Վերադարձից հետո նա սովորել է Սուլթանահմեդի կառավարման դպրոցում և ավարտել 1974 թվականին։
1975 թվականի հունվարին 21 տարեկանում ամուսնացել է 39-ամյա գործարար Պամիր Բեզմենի հետ։ Նրանք երկու երեխա ունեին։ Ամուսինը մահացել է 2009 թվականի հունվարի 29-ին։ 2015 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է դերասան Տոլգա Սավաչիի հետ և հաստատվել ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում[2]։
Բեզմենն աշխատել է հեռուստատեսությունում, տպագրվել ամսագրերում և աշխատել հանրության հետ։ Հետաքրքրված է թուրքական ավանդական արվեստով։ Նա նկարչության դասեր է տվել մեծահասակների և երեխաների համար սեփական ստուդիայում։
Բեզմենը սկսել է վեպեր գրել 1991 թվականին։ Նա ուսումնասիրել է Կուրտ Սեիթի՝ իր մորական պապի պատմությունը (Ղրիմի թաթար, որը գաղթել է Ղրիմից Թուրքիա 1917 թվականի հեղափոխությունից հետո) և դրա հիման վրա վեպ է գրել[[3][4], որը հիման վրա նկարահանվել է թուրքական Քուրթ Սեիթ և Շուրա հեռուստասերիալը։ Նա գրել է բազմաթիվ հայտնի գրքեր[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քուրթ Սեիթ և Շուրա, 1992,
- Քուրթ Սեիթ և Մուրկա, 1994,
- Sır, 2006, İstanbul, Remzi Kitabevi.
- Aurora’nın İncileri, 2007, İstanbul, Remzi Kitabevi.
- Sırça Tuzak, 2007, İstanbul, Remzi Kitabevi.
- Mengene Göçmenleri, 1996, İstanbul, PMR Yayınları.
- Zihnimin Kanatları, 1995, İstanbul, PMR Yayınları.
- Bizim Gizli Bahçemizden, 2009, İstanbul, Doğan Kitapçılık.
- Kırk Kırık Küp (Hikâye), 1999, İstanbul, PMR Yayınları.
- Bir Gece Yolculuğu, 1999, İstanbul, PMR Yayınları,
- Bir Duayen’in Hatıratı: Fuad Bezmen, 2002, (Nermin Bezmen)
- Turkuaz’a Dönüş Bilge Nadir-Nevzat'ın Anılarından Asil Nadir Gerçeği,
- Dedem Kurt Seyit ve Ben, 2014, Destek Yayınları
- Gönderilmeyen Aşk, 2010, Doğan Kitapçılık
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nermin Bezmen». sabah.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Aşkı için Amerika'ya yerleşmişti! Ünlü çiftten 5. yıl kutlaması». Milliyet. 2020 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Nermin Bezmen». Biyografi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Nermin Bezmen: 'Kurt Seyit ve Shura sayesinde kalıcı oldum.'». Kitaptan Sanattan. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Nermin Bezmen'le hayatı, aşkı, kadınlık hallerini konuştuk». Martı Dergisi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին.