Քուրթ Սեիթ և Շուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուրթ Սեիթ և Շուրա
թուրքերեն՝ Kurt Seyit ve Şura
Изображение логотипа
Ժանրպատմական, դրամա, մելոդրամա
ՍտեղծողՆերմին Բեզմեն
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՀիլյալ Սարալ
Գլխավոր
դերերում
Քըվանչ Թաթլըթուղ
Ֆարահ Զեյնեպ Աբդուլահ
Ֆահրիյե Էվջեն
Ուսհան Չաքըր
Բիրքան Սոքուլլու
Էլչին Սանգու
Դեմեթ Օզդեմիր
Մելիսա Ասլը Փամուք
Սեդա Գյուվեն
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ՍցենարիստՆերմին Բեզմեն
Էջե Յորենչ
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Նկարահանման վայրՌուսաստան
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ21
Էկրաններին էմարտի 4, 2014[1]-ից նոյեմբերի 20, 2014
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունAy Yapım
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
SD
HD
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Քուրթ Սեիթ և Շուրա» (թուրքերեն՝ Kurt Seyit ve Şura), թուրքական պատմական հեռուստասերիալ, որը հիմնված է Ներմին Բեզմենի համանուն վեպի վրա։ Ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաալիքով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քըվանչ Թաթլըթուղը և Ֆարահ Զեյնեպ Աբդուլահը։ Վերջին սերիան ցուցադրվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին։ Նկարահանումները տեղի են ունեցել Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում և Ղրիմում։ Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 21 սերիա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով ղրիմաթաթարական հարուստ ընտանիքում՝ Քուրթ Սեիթը մեծացել է որոշակի սկզբունքերով, որոնք նրա մեջ սերմանել է նրա հայրը միրզա Մեհմետ Էմինովը։ Ռուսական ցարի նկատմամբ ունեցած հարգանքը կարելի է համեմատել միայն մուսուլման կնոջից երեխաներ ունենալու ցանկության հետ։ Սեիտը, ով հաջողակ է ինչպես աշխարհիկ կյանքում, այնպես էլ ռազմական ոլորտում, պարահանդեսներից մեկի ժամանակ սիրահարվում է Ալեքսանդրային, ով արիստոկրատական ընտանիքի դուստր է։ Ալեքսանդրան նույնպես սիրահարվում է նրան, բայց նրանց սերը պետք է անցնի մի շարք փորձություններուվ պատերազմի սկզբից հետո։ Քուրթ Սեիթը մեկնում է Կարպատներ՝ պաշտպանելու ցարական գահը և պատիվը։

Ռազմաճակատում լուրջ վնասվածք ստանալուց հետո՝ Քուրթ Սեիթը պարտադրված վերադառնում է Պետրոգրադ, որտեղ բախվում է հոկտեմբերյան հեղափոխության հետ։ Քանի որ նա և ընկերները ուղղակի կապ են ունեցել Նիկոլայ II ցարի հետ, Սեիտը հայտնվում է բոլշևիկների սև ցուցակում։ Քուրթ Սեիթը ստիպված է լինում փախչել, սակայն Ալեքսանդրային մենակ թողնել չի ցանկանում։ Նա աղջկան տանում է իր ծնողների մոտ, որոնց հայտարարում է նրա հետ ամուսնանալու մասին։ Սեիտը հայրը Մեհմետը դեմ է կանգնում ամուսնությանը։ Քուրթ Սեիթը դեմ դուրս գալով հոր կամքին՝ հեռանում է երկրից։

Ընկերների օգնությամբ Քուրթ Սեիթը և Ալեքսանդրան մեկնում են Ստամբուլ։ Օսմանյան կայսրությունում Քուրթ Սեիթը ընդունվում է օսմանյան հասարակության կողմից։ Սակայն նրանց սերը նոր խոչընդոտի է հանդիպում։ Քուրթ Սեիթը հանդիպում է Մյուրվեթին, ով պատրաստ է լինել նրա հետ, գիտակցելով որ Սեւտը իրեն չի սիրի այնպես, ինչպես սիրում է Ալեքսանդրային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)