Ֆահրիյե Էվջեն
Ֆահրիյե Էվջեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 4, 1985[1] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 2274696 |
Ֆահրիյե Էվջեն Օզչիվիթ (թուրքերեն՝ Fahriye Evcen Özçivit, հունիսի 4, 1985[1], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասանուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆահրիյեն ծնվել է 1986 թվականի հունիսի 4-ին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Զոլինգեն քաղաքում, թուրքի և չերկեզի ընտանիքում, որոնք արտագաղթել են Սալոնիկից: Ֆահրիյեի, ինչպես նաև Զոլինգենում բնակվող բոլոր թուրքերի համար մանկության տարիները անցել են դժվարին պայմաններում[3][4][5]: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ֆահրիյեն ընդունվել է Դյուսելդորֆի Հենրիխ Գեյինի անվան համալսարան, որտեղ ուսումնասիրել է սոցիոլոգիա: Դյուսելդորֆում սովորելու ընթացքում 2005 թվականին, նա մոր հետ մեկնում է Ստամբուլ հանգստանալու, որտեղ անսպասելիորեն «Երբեք չմոռանաս» սերիալում ստանում է դեր[6]: Նկարահանումների ավարտից հետո Ֆահրիյեն որոշում է շարունակել դերասանուհու կարիերան և վերցնում է ակադեմիական արձակուրդ:
Շուտով նա ստանում է Նեջլիի դերը Ռեշատ Նուրի Գյունթեքինի «Տերևաթափ» վեպի ժամանակակից մշակմամբ նկարահանված ֆիլմում, որը նրան Թուրքիայում մեծ ճանաչում է բերում: Դեռ չավարտելով աշխատանքը «Տերևաթափ» ֆիլմում, Ֆահրիյեն սերիալներում և ֆիլմերում ստանում է մի քանի դերեր, այդ թվում՝ և գլխավոր: 2009 թվականի սկզբին Ֆահրիյեն պատմություն սովորելու համար ընդունվում է Բոսֆորի համալսարան[7], բայց «Տերևաթափ» սերիալի նկարահանումներով զբաղվածության պատճառով, նա հետաձգում է ուսումը մինչ նկարահանումների ավարտը: Ֆահրիյեն 2014 թվականին ավարտել է Բոսֆորի համալսարանի պատմության ֆակուլտետը: 2013 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Ցախսարեկ՝ երգող թռչնակ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում[8]: Ապա հաջորդեց Մյուրվետի դերը՝ «Քուրթ Սեիթը և Շուրան» սերիալում: 2014 թվականին Ֆահրիյեն «Սերը նման է քեզ» ֆիլմում ստացել է գլխավոր դերը[9], որտեղ նա խաղացել է Բուրակ Օզչիվիտի սիրելիի դերը, որը նախկինում խաղացել է «Ցախսարեկը երգեցիկ թռչուն է» սերիալում: 2016-ին Ֆահրիյեն նկարահանվել է «Անսահման սեր» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դարձավ հայտնի թուրք դերասան Մուրադ Իյլդիրիմը:
Տիրապետում է չորս լեզուների. իսպաներեն, գերմաներեն, անգլերեն և թուրքերեն։ Պատանի տարիքում զբաղվել է սպորտով, իսկ դպրոցական տարիներին բասկետբոլի թիմում եղել է պաշտպան[10]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականից մինչև 2013 թվականը Ֆահրիյեն հանդիպել է «Դու իմ տունն ես» մելոդրամայում իր հետ նկարահանված Օզջան Դենիզի հետ: Բաժանման պատճառ է հանդիսացել այն, որ դերասանը տարված է եղել 20-ամյա մոդել Բուսե Նարջիով:
2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Ֆահրիյեն հանդիպում է Բուրակ Օզչիվիտի հետ[11]: 2017 թվականի հունիսի 29-ին Ստամբուլում կայացավ նրանց հարսանիքը[12]: Հարսանիքը տեղի ունեցավ Սաիդ Հալիմ Փաշա պատմական առանձնատանը, որը գտնվում է Բոսֆորի նեղուցի ափին:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ս | Երբեք չմոռանաս | թուրքերեն՝ Asla Unutma | Փինար |
2006 | ս | Տերևաթափ | Yaprak Dökümü | Նեջելա Տեկին |
2006 | ս | Կարոտ | Hasret | Սոնգյուլ |
2007 | ֆ | Երկինք | Cennet | Կիզ (աղջիկ) |
2008 | ֆ | Սիրո խավարում | Aşk Tutulması | Փինար |
2009 | ֆ | Էլվինը և բուրունդուկները 2 | Alvin ve Sincaplar 2 | թուրքական կրկնօրինակ |
2010 | ֆ | Թիմը՝ Ալլահի ճանապարհին | թուրքերեն՝ Takiye: Allah'ın Yolunda | Սևդե Աքսու |
2010 | ֆ | Սենյորա Էնրիկա | Sinyora Enrica ile İtalyan Olmak | սենյորա Էնրիկան երիտասարդ տարիքում |
2011 | ս | Խաբեբա գարունը | թուրքերեն՝ Yalancı Bahar | Զեյնեփ Քարաման |
2012 | ֆ | Դու իմ տունն ես | Evim Sensin | Լեյլա |
2012 | ս | Բաժանում | թուրքերեն՝ Veda: Esir Sehirde Bir Konak | Մեհփարե |
2013 | ս | Ցախսարեկը երգեցիկ թռչուն է (հեռուստասերիալ 2013 ) | Çalıkuşu | Ֆերիդե |
2014 | ս | Քուրտ Սեիտ և Շուրա | Kurt Seyit ve Şura | Մյուրվետ |
2015 | ֆ | Սերը նման է քեզ | թուրքերեն՝ Aşk Sana Benzer | Դենիս |
2017 | ֆ | Անսահման սեր | Sonsuz Aşk | Զեյնեփ[13] |
2017 | ս | Մինչ մահ | Ölene Kadar | Սելվի (Վիլդան) |
2017 | ս | Ստրուկի գինը | Fiyat Esaret |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.ensonhaber.com/magazin/cift-pasaportlu-unluler-160241
- ↑ «Başrolde Nazi» (թուրքերեն)։ Тakvim։ Վերցված է 2014-12-08
- ↑ «Almanya, Fahriye Evcen'i de yaktı» (թուրքերեն)։ Ankara Haber.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-01-ին։ Վերցված է 2014-12-08
- ↑ «Fahriye Evcen Özel Röportajı» (թուրքերեն)։ Sinemalar.com։ Վերցված է 2014-12-08
- ↑ «Asla Unutma» (թուրքերեն)։ SinemaТürk.com։ Վերցված է 2014-12-08
- ↑ Ali Tufan Koç (3 Temmuz 2011)։ «Hayatımda hiç 'koyver gitsin' demedim» (թուրքերեն)։ Radikal։ Վերցված է 2012-5-30
- ↑ Hakan Gence (21 Eylül 2013)։ «Feride,Fahriye'nin gözlerinde canlandı» (թուրքերեն)։ Hürriyet։ Վերցված է 2014-12-08
- ↑ «Fahriye Evcen ile Burak Özçivit'in aşk hikayesi» (թուրքերեն)։ gecce.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2014-12-08
- ↑ «Интересные факты о турецкой актрисе Фахрие Эвджен»։ Comode։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-05-ին։ Վերցված է 2017-06-03
- ↑ «Burak Özçivit ile Fahriye Evcen ele ele!» (թուրքերեն)։ gecce.com։ Վերցված է 2015-6-04(չաշխատող հղում)
- ↑ 32-летний Бурак Озчивит из «Великолепного века» женился Леди@mail.ru
- ↑ «Sonsuz Aşk'ın kamera arkası görüntüleri» (թուրքերեն)։ Hürriyet Kelebek։ 14 Mart 2017։ Վերցված է 2017-12-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fahriye Evcen on TurkishStarsDaily Archived 2014-10-22 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆահրիյե Էվջեն կատեգորիայում։ |