Jump to content

Մարիա Թոդորովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:43, 15 Ապրիլի 2024 տարբերակ, ԳՄԱ1286 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մարիա Թոդորովա
Ծնվել էհունվարի 5, 1949(1949-01-05) (75 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա և  ԱՄՆ
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1977)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՖլորիդայի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան[1]
Ծնողներհայր՝ Nikolai Todorov?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքnetfiles.uiuc.edu/mtodorov/www/

Մարիա Թոդորովա (հունվարի 5, 1949(1949-01-05), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի պատմաբան, որն առավել հայտնի է իր ազդեցիկ «Imagining the Balkans» գրքով, որտեղ նա կիրառում է Էդվարդ Սաիդի «Օրիենտալիզմ» հասկացությունը Բալկանների վերաբերյալ: Նա պատմաբան և քաղաքական գործիչ Նիկոլայ Թոդորովի դուստրն է, որը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահն էր (1990- 1991) և Բուլղարիայի նախագահի պաշտոնակատարը 1990 թվականի հուլիսին[1]։

Կյանք և գործունեություն

Մարիա Թոդորովան ծնվել է 1949 թվականի հունվարի 5-ին Սոֆիայում, Աննա Թոդորովայի (Վարբանովա) և պատմաբան և քաղաքական գործիչ Նիկոլայ Թոդորովի (Բուլղարիայի 7-րդ գումարման Ժողովրդական մեծ ժողովի նախագահ, 1990 թվականին Բուլղարիայի նախագահ) ընտանիքում։

Թոդորովան սովորել է պատմություն և անգլերեն Սոֆիայի համալսարանում, իսկ դոկտորի աստիճանը ստացել է 1977 թվականին: Սկզբում նա աշխատել է Սոֆիայի համալսարանում։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո դասավանդել է Ֆլորիդայի համալսարանում։ Այնուհետև Մարիա Թոդորովան եղել է տարբեր հաստատությունների կցորդ և հրավիրյալ պրոֆեսոր, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Ռայսի համալսարանում, Մերիլենդի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարան Իրվինում, Գրացի համալսարանում (Ավստրիա), Բոսֆորի համալսարանում (Թուրքիա) և Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտում (Իտալիա)[3]։ Թոդորովան ներկայումս Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի ժամանակակից պատմության պրոֆեսոր է Իլինոյսի համալսարանում[4]։ Նա մասնագիտացած է ժամանակակից ժամանակաշրջանում Բալկանների պատմության մեջ:

Թոդորովայի «Imagining the Balkans» գիրքը (1997) թարգմանվել է տասնչորս լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն, լեհերեն, հունարեն, իտալերեն, բուլղարերեն, թուրքերեն և ալբաներեն[5]։

Թոդորովայի ներկայիս հետազոտությունները ազգայնականության խնդիրների շուրջ են, հատկապես ազգայնականության, ազգային հիշողության և ազգային հերոսների շուրջ Բուլղարիայում և Բալկաններում: 2007-2010 թվականներին նա նաև ղեկավարել է «Վերհիշելով կոմունիզմը» նախագծի գիտնականների միջազգային հետազոտական ​​թիմը[6]։

2000 թվականին նրան շնորհվել է հեղինակավոր Ջոն Սայմոն Գուգենհայմի կրթաթոշակ[7]:

2006 թվականին Մարիա Թոդորովային շնորհվել է Իտալիայի Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում[8]։

2022 թվականին Մարիա Թոդորովան ընդունվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[9]։

Թոդորովան նաև արժանացել է 2022 թվականի Սլավոնական, Արևելյան Եվրոպայի և Եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի «Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի 2022» մրցանակին՝ որպես «հարավ-արևելյան Եվրոպայի առաջատար պատմաբան ժամանակակից աշխարհում»[10]։


Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. https://history.illinois.edu/directory/profile/mtodorov
  2. https://www.amacad.org/new-members-2022
  3. Сайт «illinois.edu». Արխիվացված է Օգոստոս 12, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  4. history.illinois.edu
  5. Foreign Editions of Imagining the Balkans
  6. Remembering Communism Project Website, http://www.rememberingcommunism.org/ Արխիվացված 2011-02-02 Wayback Machine
  7. Maria Todorova – John Simon Guggenheim Memorial Foundation Արխիվացված 2012-09-21 Wayback Machine
  8. «Doctor Honoris Causa of the EUI and Recipients of Doctor Honoris Causa Degrees». European University Institute (EUI). Վերցված է 6 October 2018-ին.
  9. Lois Yoksoulian, "Two Illinois faculty members elected to American Academy of Arts and Sciences," Illinois News Bureau, April 29, 2022
  10. 2022 DISTINGUISHED CONTRIBUTIONS AWARD RECIPIENT MARIA TODOROVA