Jump to content

Ճոճվող ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:50, 27 Մարտի 2024 տարբերակ, Ռուզաննա Ասլանյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ճոճվող ձի, ձիուկի տեսքով խաղալիք՝ տեղադրված ճոճաթոռի նմանվող ճոճանակների վրա:

Նկարագրություն

Գոյություն ունի երկու տեսակ, մի դեպքում ձիու հատվածը ամրացված է գետնի հետ շփվող մի զույգ կոր ճոճանակներին, իսկ մյուս դեպքում ձին երկաթե շղթաներով կախված է ամուր շրջանակից և շարժվում է միայն թեթևակի հրելուց։

Պատմություն

Ճոճվող ձիու նախատիպերը համարվում են օրորոցը, ճոճվող խաղալիքների այլ տարբերակներ և անիվների վրա ձիերի տեսքով խաղալիքներ։ Իր ներկայիս տեսքով ճոճվող ձին հայտնվել է ոչ շուտ, քան 17-րդ դարը[1] Հյուսիսային Ամերիկայի[2] բրիտանական գաղութների տարածքում, չնայած կան աղբյուրներ, որոնք ցույց են տալիս, որ նման խաղալիքը կարող էր գոյություն ունենալ դեռևս միջնադարում[3] կամ նույնիսկ Հին Հունաստանում[4]։

Ճոճվող ձին մոտ 19-րդ դարի սկզբին դարձել է հայտնի մանկական խաղալիք՝ Անգլիայից տարածվելով եվրոպական երկրներ (հատկապես Գերմանիայում), բայց այդ ժամանակ այն հիմնականում ապագա թագավորների՝ արքայազների կամ ազնվականների ճոճվող խաղալիքն էր։ Պատրաստվել են արհեստավորների կողմից, զարդարվել են փայտի փորագրություններով: Ճոճվող ձին զանգվածային արտադրության մանկական խաղալիք դարձավ միայն 19-րդ դարի վերջին[3]։

Հետաքրքիր փաստեր

2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվել են Կալիֆորնիայի Քեթլինելն ու Լես Հարթնեսը, որպես ձեռքով փորագրված փայտե ամենամեծ ճոճվող ձիու հեղինակներ: Այս ճոճվող ձին պատրաստվել է 2000 թվականին և ունի մոտ 7 ոտնաչափ 8 դյույմ (234 սմ) բարձրություն և 1200 ֆունտ (680 կգ) քաշ: Այն կարելի էր տեսնել վերածննդի տոնավաճառներում, փերիների փառատոններում, ինչպես նաև մասնավոր երեկույթների և միջոցառումների ժամանակ, որտեղ մինչև 3 մեծահասակ կամ 4-5 երեխա կարող են միաժամանակ նստել ճոճվող ձիու թամբին: Ըստ Լեսի և Քաթլինելի՝ ամենաերիտասարդ ձիավորը եղել է վեց շաբաթական, իսկ ամենատարեցը՝ 94 տարեկան:

Պատկերասրահ

Հղումներ

  1. Toy Horses (from the V&A Museum of Childhood website)
  2. Toy Horses Արխիվացված է Հունվար 9, 2011 Wayback Machine-ի միջոցով: (from the V&A Museum of Childhood website)
  3. 3,0 3,1 «Galloping for Rocking Horses?». Antiques Roadshow. PBS. Վերցված է 3 June 2010-ին.
  4. «Galloping for Rocking Horses?». Antiques Roadshow. PBS. Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին. Վերցված է 2010-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Ծանոթագրություն