Թամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամբած ձի

Թամբ, թամք, ձիու մեջքին դրվող հեծնելու հարմարանք: Դյուրացնում է ձիավարությունը: Հնագույն թամբերի պեղածոները վերաբերում են մ. թ. ա. I հազարամյակի կեսին: Լինում է կանացի և տղամարդու, հասարակ, սպայական, մարզական ևն: Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր ձևի թամբեր: Հայաստանում տարածված ասիական՝ փայտե հիմնակմախքով կաշեպատ թամբը, ձիու մեջքին ամրացվում է կաշեփոկերի միջոցով: Թամբի աջ և ձախ կողմից փոկերով ամրացվում են ասպանդակները: Հյուսիսի ժողովուրդների (էվենկներ, յակուտներ ևն) մեջ տարածված է եղջերվի թամբը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 135 CC-BY-SA-icon-80x15.png