Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Գրիգոր Օտյանի հոդվածում իր քույրերի նկարները ոչ ազատ տեսքով ունենալը պարտադիր չէ։ Բացի դա, ո՞նց ենք որոշում, թե քույրերից որի նկարն ենք թողնելու, քանի որ ըստ կանոնակարգի հոդվածում առավելագույնը մեկ ոչ ազատ պատկեր կարող է օգտագործվել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:54, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Այս նկարները կարելի է բեռնել վիքիպահեստ, որպես լուսանկարներ, որոնք First published in the United States before 1929 կամ Author has been deceased for more than 70 years։ Ավետիսյան91 (քննարկում) 18:45, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]

Մեր հոդվածների մեծ մասի դեպքում մեծ լեզուներով ավելի լավ հոդված գոյություն ունի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:53, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]

Չեմ կարծում, թե ավելորդ կաղապար է։ Այն կարելի է կիրառել, երբ ակնհայտ է բարելավման կարիքը և առկա են այլ լեզվով առավել լավ տարբերակներ։ Անգլերենից բացի մյուս բոլոր վիքիների հոդվածների մեծ մասի համար էլ կան անգլերենով ավելի լավ հոդվածներ։ Ավետիսյան91 (քննարկում) 18:56, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ջնջել, լրիվ ավելորդ կաղապար է։ GeoØ () 09:02, 6 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հ․_Հովնանյան_ընտանեկան_հիմնադրամ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--GeoØ () 12:55, 12 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ջնջել․ ոչ հանրագիտարանային է --ArmSiriusՔննարկում 17:31, 14 փետրվարի 2024 (UTC)[reply]
Բարև Ձեզ, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ներկայումս ՀՀ-ի խոշոռագույն, եթե ոչ ամենախոշոռ հիմնադրամներից է իր ֆինանսական միջոցներով։ Բազմաթիվ կազմակերպություններ է հիմնել, այդ թվում՝ Դեպի Հայկ | Birthright Armenia ու HIKEArmenia-ն։ Kokokhatcha (քննարկում) 17:23, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]
Տասնորդական հաշվման համակարգեր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի բովանդակությունը չի համապատասխանում վերնագրի հետ։ Բովանդակությունը վերցված է ՀՍՀ-ի Կոտորակ հոդվածից, բայց չգիտես ինչու գրվել է Տասնորդական հաշվման համակարգեր վերնագրով հոդվածում։ Կոտորակ (մաթեմատիկա) հոդվածն արդեն գոյություն ունի, հետևաբար անվանափոխել պետք չէ։ Հետագայում Տասնորդական հաշվման համակարգ (առանց -եր-ի) պետք է ունենալ, բայց այս պահին ջնջել։ --ՁաԽ (քննարկում) 16:42, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

Պատմությունից երևում է, որ ժամանակին վերնագիրը Կոտորակներ է եղել, բայց անվանափոխվել է սխալ լեզի հղման պատճառով --ՁաԽ (քննարկում) 16:50, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ամսացուցակ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մարդիկ Վիքիպեդիա կարդում են հեռախոսով կամ համակարգչով։ Եթե դու ունես համակարգիչ կամ հեռախոս, օրցաույց բացելը մեկ, առավելագույնը երեք քլիք/հպում այն կողմ է։ Ի՞նչ իմաստ ունի նման հոդված ունենալը։ Իմ կարծիքով հոդվածը չի բավարարում նվազագույն պահանջներին. երեքը որն ա, իսկի մի նախադասություն չունի --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:20, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

Բրիֆներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կարճ, անաղբյուր հոդվածը, որը ստեղծվել է 2023 թվականին (ըստ կանոնակարգի կարող ենք արագ էլ ջնջել չէ՞, մեկ շաբաթը անցել է)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:54, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

@Աշոտ ջան, 2013-ին է ստեղծվել, այնպես որ, պետք է քննարկենք։ Հոդվածի տեսք չունի. Ջնջել։ -- 23artashes (քննարկում) 12:37, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]
Աքաղաղ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Առաջարկում եմ ոչ թե ջնջել, այլ վերահղել դեպի հավ հոդված։ Հետագայում ինչ-որ մեկը կարող է հենց աքաղաղի մասին երկար հոդված գրել, բայց այս տեսքով բառարանային սահմանումից ոչինչով չի տարբերվում, այն էլ անաղբյուր։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:07, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

Դեմ եմ հոդվածի ջնջմանը, չեմ համարում դա լուծում։ Մենք Հայերեն Վիքիպեդիայում ունենք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հոդվածներ, որոնք ստեղծվել են հոդվածի նվազագույն չափանիշների վերաբերյալ կանոնակարգի ընդունումից առաջ։ Հիմա ինչ, բոլորը բռնենք ջնջե՞նք։ Դա ես լուծում չեմ համարում։--Armen (քննարկում) 18:45, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]
Փոթորկաշուն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը հանրագիտարանային չէ։ «Առասպել» բաժինը լրիվ ավելորդ է, «Ըստ հույն պատմիչ Ստրաբոնի» և «Ըստ Մովսես Խորենացու» բաժինների կապը հոդվածի վերնագրի հետ ակնհայտ չէ։ «Ըստ Գևորգ Հալաջյանի» բաժնում Փոթորկաշան սահմանումը կա, ինչ-որ իմաստով, բայց գրեթե ամբողջ բաժինը քաղվածք է Գևորգ Հալաջյանից (ենթադրաբար)։ Ես հասկանում եմ, որ սա Հայերեն Վիքիպեդիայի 37-րդ հոդվածն է ու դրա պատճառով մի քիչ չեզոք չենք հոդվածի, բայց նման հոդված հաստատ այսօր ես չէի կարող ստեղծել, 10 տարի առաջ էլ չէի կարող։ Եթե պատմության համար անհանգստանում եք, գուցե ուրիշ անվանատարածքում պահե՞նք առաջին 100 հոդվածները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:56, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ճանապարհորդ-առաջնագնացներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ևս մեկ շատ հին հոդված, որը չի բավարարում ներկա պահանջներին։ Հոդվածում ասվում է «Անհրաժեշտ է առնվազն երեքական նախադասությամբ հոդվածներ գրել հետևյալ վերնագրերի համար», որից կարելի է ենթադրել, որ այն ստեղծվել է ոչ թե կարդացողների համար, այլ որպես օգնող ցանկ նոր հոդվածներ գրելու համար։ Սա հավանաբար մեր առաջին նման ցանկն է եղել :): Ջնջել կամ գոնե անվանափոխել «Ճանապարհորդների ցանկ» ու բարելավել en:List of travelers-ից։ Ի դեպ, եթե մեր առաջին հոդվածները քրքրելու հավես ունեք, Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/առաջին 1000 չջնջված հոդվածներ (2.18.2024)-ում հավաքել եմ 1000-ը։ Սահակը այս ցանկում հոդված ունի ու դեռ ակտիվ է! --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:25, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

Աիդին_Դավուդի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր հոդված ապրող անձի մասին, հավանաբար ոչ նշանակալի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:50, 18 փետրվարի 2024 (UTC)[reply]

Մենք ունենք Կաղապար:Վիքիպահեստ երկար, որը բովանդակային առումով չի տարբերվում այս կաղապարից։ Ինչպե՞ս ենք որոշում, թե որ հոդվածում որը դնել։ Ես կարծում եմ, որ երկարը UI-ի առումով ավելի հարմար է Հայերեն Վիքիպեդիայի համար, որովհետև չափերի տարբերություն, դատարակ տարածություն չկա, ներքևի մյուս կաղապարների հետ միասին սիրուն նստում են հոդվածի ներքևում։ Ցանկացած դեպքում, նույն բանը անող երկու կաղապար ունենալուն դեմ եմ, Consistency/Согласованность-ն ավելի կարևոր է, քան խմբագիրների ազատությունը --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:53, 18 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ջնջել, համաձայն եմ։ GeoØ () 06:01, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հսկաները (մուլտֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի հոդված, հնացած տեղեկություններ։ Նման ֆիլմ ժամանակին ուզել են նկարել, բայց հետո փոշմանել են։ Ինձ թվում է նշանակալի չէ, բայց հատկապես այս տեսքով պետք է ջնջել, քանի որ հոդվածը անցյալի մասին խոսում է ապագայի ձևով («Մուլտֆիմը էկրանին կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 25-ին»), գոնե պետք է նորից գրել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:33, 21 փետրվարի 2024 (UTC)[reply]

Կողբաքար_(բերդ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր, նվազագույն պահանջներին չհամապատասխանող--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:39, 1 Մարտի 2024 (UTC)[reply]

Աստվածաշնչյան_Արարատի_անվանումներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը ունի ոճի խնդիր, «Աստվածաշնչյան Արարատի անվանումներ» թեման ինքնին առանձին հոդվածի համար նշանակալի չէ. այդ մի տողը կարելի է գրել Արարատ հոդվածում։ Հոդվածի մեծ մասը վերնագրի հետ կապ չունի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:51, 1 Մարտի 2024 (UTC)[reply]

Հայոց ազգային գվարդիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։ Խմբագրող (քննարկում) 11:52, 11 Մարտի 2024 (UTC)[reply]