Jump to content

Լինդա Ֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:45, 12 Մարտի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լինդա Ֆե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1987(1987-11-10)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԲենկեն, See-Gaster Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlindafaeh.ch
 Linda Fäh Վիքիպահեստում

Լինդա Ֆե (գերմ.՝ Linda Fäh, նոյեմբերի 10, 1987(1987-11-10)[1], Բենկեն, See-Gaster Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի երգչուհի, հաղորդավար։ 2009 թվականին արժանացել է «Միսս Շվեյցարիա» կոչմանը։

Կենսագրություն

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ֆեն ստացել է բանկային գործավարի մասնագիտական ​​որակավորումով: 2006 թվականին ընտրվել է Միսս Հարավարևելյան Շվեյցարիա։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է բանկային սպասրկման ծառայությունում, 2009 թվականին տեղափոխվել է մասնավոր բանկ՝ որպես օգնական: Նույն թվականին ընտրվել է Միսս Շվեյցարիա[2]։ 2010 թվականին ներկայացրել է Շվեյցարիան «Միսս Տիեզերք» մրցույթում[3]։

Ֆեի՝ որպես «Միսս Շվեյցարիա» պաշտոնավարման տարվա ընթացքում արևելաշվեյցարական TVO-ի տարածաշրջանային հեռարձակողը սկսել է TVO ​​Extra շարքը, որտեղ Ֆեն հանդես է եկել որպես հաղորդավար:

Ֆեն Շվեյցարական Կարմիր Խաչի կամավոր դեսպանն է և ներգրավված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը և վաղ հայտնաբերման արշավներում:

2012 թվականի օգոստոսին Ֆեն բարձրացել է Մաթերհորն ընկերոջ՝ Լորենա Օլիվերիի և երկու լեռնային ուղեկցորդների հետ[4]։ Դրդապատճառն այն էր, որ նա, ինչպես և 2009 թվականի Միսս Շվեյցարիայի ընտրությունների որոշ այլ թեկնածուներ, շվեյցարական հեռուստատեսության վիկտորինայի ժամանակ չէին ճանաչել այդ լեռը[5]։

2017 թվականին Ֆեն ամուսնացել է Մարկո Դեթվիլերի հետ[6]։

Երաժշտական գործունեություն

2011 թվականի մայիսին Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացած Musikantenstadl-ում Ֆեն կատարել է Ich & du (հայերեն՝ Ես և դու) երգը Պորեչի () Musikantenstadl-ում[7]։ Այնուհետև շուրջ 60 անգամ հանդես է եկել որպես Սուրբ Ծննդյան (գերմ.՝ Weihnachtszirkus Salto Natale) կրկեսային ծրագրերի գլխավոր երգչուհի[8]։ 2011 թվականի վերջին People for People գալաում Ֆեն զուգերգ է կատարել Ալ Բանոյի հետ։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • 2014: Du oder keiner
  • 2015: Du kannst fliegen
  • 2018: Herzschlag
  • 2022: Federleicht

Սինգլներ

  • 2013: Unendlich wie das Meer
  • 2014: Du oder keiner
  • 2014: Sterne über Venedig
  • 2014: Augen wie Feuer
  • 2015: Morgen träumen wir gemeinsam
  • 2015: Wenn sich unsre Lippen berühren
  • 2015: Titanic
  • 2016: Der süsseste Schuft
  • 2016: Crazy Night
  • 2017: Der perfekte Herzschlag
  • 2018: Lange, lange wach
  • 2021: Ringe anprobiern
  • 2021: Lieblingsplatz
  • 2022: Schwestern
  • 2022: In der Mitte deines Herzens
  • 2022: Ich liebe Rom
  • 2022: Worte aus den Wolken

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Basler Zeitung; Miss Schweiz
  3. Miss-Universe-Wahl - Linda Fäh: «Natürlich bin ich enttäuscht», 24. August 2010, Blick.ch
  4. «Linda Fäh - Geschafft! Sie erreicht den Gipfel des Matterhorns». Վերցված է 2019-03-14-ին.
  5. Beitrag Outdoor Active Կաղապար:Webarchiv
  6. Aurelia Forrer: Linda Fähs Traumhochzeit am Comersee. In: Schweizer Illustrierte vom 7. Juli 2017.
  7. «Linda Fäh - «Kann hoffentlich Jung und Alt begeistern»». Վերցված է 2017-08-22-ին.
  8. «Linda Fäh - «Ich lebe nur noch für Salto Natale»». Վերցված է 2019-03-05-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Ֆե» հոդվածին։