Jump to content

Իգնասի Միկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:17, 13 Հուլիսի 2024 տարբերակ, Sargsyan Ani (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Իգնասի Միկել Պոնս (իսպ.՝ Ignasi Miquel Pons, սեպտեմբերի 28, 1992(1992-09-28)[1][2], Բարսելոնա), իսպանացի ֆուտբոլիստ, գրանադա ակումբի կենտրոնական պաշտպան: Խաղացել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։

Ակումբային կարիերա

1999-2004 թվականներին Իգնասին սովորել է Բարսելոնայի ակադեմիայում։ 2004 թվականի վերջին նա Կոռնելյա դե Լյոբրեգատ քաղաքից տեղափոխվել է Կորնելլա ակումբի ֆուտբոլային դպրոց ։ 15 տարեկանում նա հանդես է եկել այս ակումբի պահեստային թիմում, որի շնորհիվ 2008 թվականին ստացել է իր առաջին կանչը` Իսպանիայի հավաքականից (մինչև 16 տարեկան)։ Երիտասարդ ֆուտբոլիստով անմիջապես հետաքրքրվեցին այնպիսի «մեծ» ֆուտբոլային ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վալենսիան», սակայն ինքը՝ Միկելը, որոշեց կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։

Ֆուտբոլիստի տրանսֆերը ընթացք է ստացել 16 տարեկան դառնալուց հետո։ «Զինագործների» կազմում` իր առաջին մրցաշրջանում (2009/10 մրցաշրջան) Միկելը պահեստայինների կազմում անցկացրել է 12 հանդիպում։ Մրցաշրջանի ավարտին Իգնասին ընտրվեց պահեստայինների ավագ։

Իգնասին իր առաջին պաշտոնական հանդիպումը հիմնական կազմում անցկացրել է 2011 թվականի փետրվարի 20-ին։ Այդ օրը «Արսենալը» Անգլիայի գավաթի խաղարկության արտագնա խաղում խաղաց «Լեյտոն Օրիենտ»-ի հետ: Ֆուտբոլիստն է անցկացրել ամբողջ հանդիպումն, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Մարտի 2-ին կայացած պատասխան խաղին (5:0) մասնակցել է նաև Միկելը:[3]

Սեպտեմբերի 20-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում Իգնասին իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում` Անգլիայի լիգայի գավաթում։ Ֆուտբոլիստն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, իսկ «զինագործները» ջախջախիչ հաղթանակ են տարել 3։1 հաշվով։[4].

Օգոստոսի 20-ին «Լիվերպուլի» հետ հանդիպմանը (0:2) Միկելը առաջին հանդիպումն անցկացրեց Արսեն Վենգերի թիմի կազմում` Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նա խաղի 16-րդ րոպեին մտավ «Էմիրեյթս» մարզադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած Լորան Կոսիելնիին և խաղը խաղաց մինչև վերջ։[5].

Դեկտեմբերի 6-ին Իգնասին իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում։ Դա տեղի ունեցավ խմբային փուլի «Օլիմպիակոս»-«Արսենալ» խաղում (3:1): Միկելը խաղադաշտ դուրս եկավ խաղի 51-րդ րոպեին՝ փոխարինելով Անդրե Սանտուշին:[6]

Միջազգային կարիերա

Իգնասի Միկելը հանդես է եկել Իսպանիայի հավաքականում (մինչև 16 տարեկան), որի կազմում անցկացրել է 2 հանդիպում։ Այժմ նա հանդես է գալիս Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ 2011 թվականին նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի բոլոր հանդիպումներում։

Ձեռքբերումներ

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2011թվական

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Арсенал — Лейтон Ориент — 5:0». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  4. «Арсенал — Шрюсбери — 3:1». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  5. «Арсенал — Ливерпуль — 0:2». Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  6. «Олимпиакос — Арсенал — 3:1». Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)

Հղումներ